Լապշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Լապշա
Fettucine1.JPG
Տեսակմակարոնի տեսակ
Ենթատեսակհիմնական սննդամթերք և մակարոնեղեն
Noodles Վիքիպահեստում
Նոր պատրաստված լապշայի չորացումը Թայվանում
Լապշա պատրաստելը գործիքի օգնությամբ՝ բեշբարմակ պատրաստելու համար

Լապշամակարոնային ուտելիք, որն իրենից ներկայացնում է խմորե նեղ, երկար շերտեր: Ուտելիքի հայրենիքը հանդիսանում է Չինաստանը: Պատրաստվում է ցորենի, բրնձի ալյուրի և ջրի խառնուրդից: Որոշ տեսակներ կարող են պարունակել տարբեր հավելումներ, օրինակ՝ ձու կամ ձվի փոշի, այս դեպքում անվանում են ձվի լապշա:

Լապշա են անվանում նաև ընդհանուր առմամբ մակարոնային արտադրանքը, օրինակ վերմիշելը դա իտալական լապշան է, մակարոնը՝ խողովակավոր լապշան և այլն[1]

Լապշա բառի ծագումնաբանությունը պարզ չէ: Ֆասմերի ստուգաբանական բառարանի համաձայն՝ լապշան ունի թուրքալազու ծագում[2]: Պ. Չերնիխի պատմաստուգաբանական բառարանով ենթադրվում է, որ «լապշա» բառը առաջացել է ռուս.՝ «лакать» (լակել) բառից, այսինքն՝ շան պես լեզվով կում-կում լակել: Մեկ այլ ենթադրություն էլ կա՝ լապշան խմորի բարակ շերտ է, որը մանրացված է ձեռքով:

Աշխարհի ամենահին լապշան չինականն է, թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակին:

Կենցաղում լապշան կարող է պատրաստվել տարբեր եղանակներով: Ամենատարածված եղանակը հատուկ գործիքով, կամ ձեռքով խմորը բարակ նեղ շերտերի կտրատելն է: Այլ եղանակով՝ խմորից կծիկ են պատրաստում և այն անընդհատ հարվածելով ալյուրոտ հատակին, ձգում: Այս եղանակով է պատրաստվում լապշան լագման կերակրատեսակի համար: Խմորը լապշայի վերածելու համար կան հատուկ գործիքներ:

Գործարանային արտադրության ժամանակ կիրառվում են լապշա կտրտող սարքեր, ճզմող սարքեր, չորացնող սարքեր, որոնք մթերքը չորացնում են մինչև 80—90 °C:

Լապշան պատրաստում են եռացրած ջրում կամ արգանակում եփելու միջոցով:

Լապշայի տեսակներից մեկը հանդիսանում է արագ պատրաստվող լապշան, որի դեպքում անհրաժեշտ չէ այն եփել:

Լապշան ազգային խոհանոցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լապշայով ապուր՝ ռուսական խոհանոց:
  • Ռամեն, ուդոն, սոմեն, սոբա նուդլս (ցորենի լապշա՝ բանջարեղենով)՝ չինական խոհանոցում:
  • Արիշտա՝ հայկական, ադրբեջանական, թուրքական խոհանոցներում[3][4]:
  • Լակշա՝  մարիական խոհանոցում:

Փոխաբերական իմաստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լապշա՝ հեռախոսի բաժանարար լարի ժարգոնային անվանում:
  • Լապշա՝ պարզամիտ մարդ
  • «Ականջներից լապշա կախել»՝ նշանակում է խաբել[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лапша // Краткая энциклопедия домашнего хозяйства. Том 1. — М.: Большая советская энциклопедия, 1959. — С. 318—319. — 772 с.
  • Лапша // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.