Նելլի Մելբա
| Նելլի Մելբա | |
|---|---|
| Բնօրինակ անուն | անգլ.՝ Nellie Melba |
| Ի ծնե անուն | անգլ.՝ Helen Porter Mitchell |
| Նաև հայտնի է որպես | Nellie Melba |
| Ծնվել է | մայիսի 19, 1861[1][2][3][…] Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա[4] կամ Richmond, Ավստրալիա[5] |
| Երկիր | |
| Մահացել է | փետրվարի 23, 1931[1][5][6][…] (69 տարեկան) Սիդնեյ, Ավստրալիա[5] |
| Գերեզման | Lilydale Lawn Cemetery[7] |
| Ժանրեր | օպերա |
| Մասնագիտություն | օպերային երգչուհի, ինքնակենսագիր, երգչուհի, դերասանուհի և երաժիշտ |
| Երգչաձայն | soprano leggero?[4] |
| Գործիքներ | վոկալ |
| Կրթություն | Պրեսբիտերական կանանց քոլեջ և Westonbirt School? |
| Ամուսին | Charles Nesbitt Frederick Armstrong? |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Նելլի Մելբա (անգլ.՝ Nellie Melba, ծնված որպես Հելեն Պորտեր Արմսթրոնգ (Helen Porter Armstrong), օրիորդական ազգանունը՝ Միտչել, մայիսի 19, 1861[1][2][3][…], Մելբուռն, Վիկտորիա, Ավստրալիա[4] և Richmond, Ավստրալիա[5] - փետրվարի 23, 1931[1][5][6][…], Սիդնեյ, Ավստրալիա[5]), ավստրալիացի երգչուհի (կոլորատուրային սոպրանո)։
«Մելբա» կեղծանունը վերցրել է ի պատիվ ծննդավայր Մելբուրնի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է երաժիշտների ընտանիքում, ավարտել է Պրեսբիտերականների քոլեջը (աղջիկների համար նախատեսված), որտեղ և բացահայտվեց նրա երաժշտական տաղանդը։ Ավելի ուշ նա սովորել է Փարիզում, Մաթիլդա Մարկեզի մոտ, ով մեծ ազդեցություն ուներ նրա վրա, և հենց նա համոզեց, որպեսզի ունենա կեղծանուն։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրան միջազգային ճանաչում բերեց 1887 թվականին Բարսելոնայում կայացած ելույթը՝ Վերդիի «Ռիգոլետտո» օպերայում, Ջիլդիի դերը։ Նա հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում։ Իր ամենահայտնի դերերից եղել է Գաետանո Դոնիցետիի «Լյուչիա դի Լամմերմուր» օպերայում, Լյուչիայի դերը։
Մահացել է սեպսիսից։
Ինքնակենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Melodies and Memories (1925)
Ճանաչում և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգչուհու համաշխարհային փառքը եղել է անգնահատելի։ Նա Բրիտանական կայսրության Մեծ խաչ միաբանության անդամ է (1918, 1927), ընդ որում Մելբան բրիտանացի դերասանուհի Մեյ Ուիթի հետ եղել է առաջին թատերարվեստի ներկայացուցիչը, որը եղել է Բրիտանական կայսրության օրդենի անդամ։ Մելբան եղել է առաջին ավստրալուհին, որի դիմանկարը հայտնվել է լոնդոնյան «Թայմս» ամսագրի շապիկին (1927 ապրիլ)։ Նելլի Մելբան Ադելինա Պատտիի հետ եղել է առաջին երգչուհին, ում ձայնը ձայնագրվել է։ Նրանց մարմարե կիսանդրիները երգչուհիների միակ արձաններն են լոնդոնյան Քովենթ Գարդենի ճեմասրահում։ Մելբաի անունը կրում է Մելբուրնի կոնսերվատորիան, իսկ Մելբուրնի համալսարանը ունի Մելբա սրահ։ Մելբաի անունով է կոչված Կանբերայի արվարձաններից մեկը։ Երգչուհու մասին ֆիլմեր են նկարահանվել 1953 և 1987 (հեռուստասերիալ) թվականներին։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի ֆրանսիացի խոհարար Օգյուստ Էսկոֆեն երգչուհու համար, որը անհանգստանալով իր կոկորդի համար և վախենալով ուտել պաղպաղակ, ստեղծեց քաղցրավենիք «Մելբայի դեղձ» անունով․ դեղձի կեսը ավելացրած վանիլային պաղպաղակ և Մելբայի սոուս՝ պատրաստված թեթևակի քաղցրացրած թարմ ազնվամորուց[10]։ Մելբայի հացիկները (խրթխրթան հացի բոված կտորներ) նույնպես Էսկոֆեն կոչել է նրա պատվին[11][12]։
Երաժշտական հատվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ah, fors e lui, Տրավիատա, 1907 |
| Sempre libera, Տրավիատա, 1904 |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 Риман Г. Армстронг (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 53.
- 1 2 3 4 5 6 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 314. — ISBN 978-1-85743-228-2
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.kongehuset.no/tildelinger.html?tid=28028&sek=27995&q=Melba%2C+Nellie&type=&aarstall=
- ↑ https://www.vic.gov.au/dame-nellie-melba-dbe
- ↑ «Peach Melba (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
{{cite web}}: More than one of|archivedate=and|archive-date=specified (օգնություն); More than one of|archiveurl=and|archive-url=specified (օգնություն) - ↑ Humes, James C. (1978). Speaker's Treasury of Anecdotes About the Famous. Harper and Row. էջեր 19.
- ↑ Great British Cookbook - Melba Toast (անգլ.)
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 382)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նելլի Մելբա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Մայիսի 19 ծնունդներ
- 1861 ծնունդներ
- Ավստրալիայում ծնվածներ
- Փետրվարի 23 մահեր
- 1931 մահեր
- Ավստրալիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Ավստրալիացի երգչուհիներ
- Ավստրալիացի սոպրանոներ
- Կին ինքնակենսագիրներ
- Ավստրալիացի երաժիշտներ
- Ավստրալիացի օպերային երգչուհիներ
- Բեմական կեղծանուններ
