Իոաննիս Դասկալոյաննիս (օդանավակայան)
Խանիայի «Իոաննիս Դասկալոյաննիս» օդանավակայան Αερολιμένας Χανίων «Ιωάννης Δασκαλογιάννης» | |||
---|---|---|---|
IATA: CHQ – ԻԿԱՕ: LGSA | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | քաղաքացիական/ռազմական | ||
Սեփականատեր | Հունաստանի կառավարություն | ||
Օպերատոր | Fraport Greece | ||
Տեղագրություն | Խանիա, Կրետե | ||
Կոորդինատներ | 35° հս․. լ. 24° ավ. ե.HGЯO | ||
Տեղական ժամանակ | UTC +2 | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
Կայք | |||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
ֆտ | մ | ||
11/29 | 3,347 | ասֆալտ | |
Վիճակագրություն (2018) | |||
Տարեկան ուղևորահոսք | ▲3,008,687 մարդ | ||
Տարեկան ուղեբեռահոսք | ▲ 519 տոննա | ||
Թռիչք/վայրէջք | ▲ 19,288 | ||
Վիճակագրություն[1] |
Խանիայի Իոաննիս Դասկալոյաննիս օդանավակայան (հուն․՝ Αερολιμένας Χανίων «Ιωάννης Δασκαλογιάννης», IATA: CHQ, ICAO: LGSA), համատեղ միջազգային օդանավակայան Հունաստանի Կրետե կղզում։ Գտնվում է Խանիա քաղաքից 10 կմ հեռավորության վրա։
Խանիայի օդանավակայանը Կրետե կղզում երկրորդն է ուղևորափոխադրումների քանակով (Հերակլիոնի օդանավակայանից հետո), ինչպես նաև Aegean Airlines-ի և Ryanair-ի առանցքային օդանավակայանն է։ Բացի մարդատար չվերթների սպասարկումից, այն նաև Հունաստանի ռազմաօդային ուժերի բազան է։
2000 թվականից ի վեր՝ այն կրում է 1770 թվականին Կրետե կզղու հակաօսմանական ապստամբության առաջնորդ Իոաննիս Դասկալոյաննիսի անունը[2]։ 2015 թվականից Խանիայի օդանավակայանը, ի թիվս հունական 13 օդանավակայանների, գտնվում է գերմանական Fraport օդանավակայանային հոլդինգի վերահսկողության տակ։ Կոնցեսիոն պայմանագիրը նախատեսում է օդանավակայանը սպասարկել 40 տարի[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբում Արևմտյան Կրետեի գլխավոր օդային դարպասը Մալեմե գյուղի մոտակայքում գտնվող փոքր օդանավակայանն էր, որը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ բրիտանական բանակի կողմից։ Մինչև 1959 թվականը Մալեմեի օդանավակայանն ընդունում էր քաղաքացիական ինքնաթիռներ, որից հետո օդանավակայանից ամբողջ ռազմակայանը տեղափոխվել է Սուդա բեյի նոր օդանավակայան, որը կառուցվել էր Խանիայի մոտ։
1967 թվականին Խանիայի նոր օդանավակայանում ավարտվել է ինքնաթիռների համար նախատեսված երկու կայանատեղիով առաջին մարդատար տերմինալի շինարարությունը։ 1974 թվականից օդանավակայանն ընդունել է առաջին միջազգային չվերթները, ինչից հետո անհրաժեշտություն է առաջացել նոր օդանավակայան կառուցել առաջին տերմինալի ցածր թողունակության պատճառով։ Վերջապես, 1996 թվականին բացվել է նոր ուղևորային տերմինալ՝ վեց ինքնաթիռի կայանատեղով[4]։
Ինֆրակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Խանիայի օդանավակայանը սպասարկում է մեկ երկհարկանի ուղևորային տերմինալ։ Շենքն ունի առաջին բուժօգնության սենյակ, ոստիկանություն, պաշտոնական պատվիրակությունների սրահ, բարեր, հուշանվերների խանութներ և Duty Free[5]:
Ինքնաթիռների համար կայանատեղիների ընդհանուր թիվը 10 է։ Ինքնաթիռի թռիչքի և վայրէջքի համար օգտագործվում է 3.347 մետր երկարությամբ11/29 ասֆալտե թռիչքուղին։ Հրդեհային անվտանգության օդանավակայանի դասակարգը՝ 8 (VIII)[6]:
Ավիաընկերություններ և ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի դրությամբ օդանավակայանում գործում են հետևյալ ավիաընկերությունները[7]․
Կանոնավոր թռիչքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավիաընկերություն | Նպատակակետ |
---|---|
Aegean Airlines | Աթենք, Մյունխեն, Սալոնիկ |
Astra Airlines | Ամառային: Սալոնիկ, Թել Ավիվ |
Austrian Airlines | Ամառային: Վիեննա, Գրաց, Լինց |
Condor | Ամառային: Հաննովեր, Դյուսելդորֆ, Մյունխեն, Շտուտգարտ, Մայնի Ֆրանկֆուրտ |
easyJet | Ամառային: Գեթվիք |
Finnair | Ամառային: Հելսինկի |
Norwegian Air Shuttle | Ամառային: Բերգեն, Գյոթեբորգ, Կոպենհագեն, Օսլո, Հելսինկի |
Ryanair | Աթենք, Պաֆոս, Սալոնիկ Ամառային: Բոլոնյա, Բրեմեն, Բրիստոլ, Բրյուսել, Վարշավա, Վեցե, Վիլնյուս, Արևելյան Միդլենդ, Վրոցլավ, Գլազգո, Դուբլին, Կատովիցե, Լիդս, Լոնդոն, Մանչեստր, Մարսել, Մեմինգեն, Միլան, Օսլո, Պիզա, Հռոմ, Ստոկհոլմ, Տրևիզո, Խան, Էյնդհովեն |
Scandinavian Airlines | Ամառային: Բերգեն, Բոդո, Կոպենհագեն, Կրիստիանսան, Օսլո, Սթավանգեր, Ստոկհոլմ, Թրոմսյո, Թրոնհեյմ, Հյոուգեսուն |
Smart Wings իրականացնող՝ Travel Service |
Ամառային: Պրահա |
Transavia | Ամառային: Ամստերդամ |
Transavia France | Ամառային: Փարիզ |
TUIfly | Ամառային: Հաննովեր, Դյուսելդորֆ, Շտուտգարտ[8] |
Ամառային չարթերային թռիչքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավիաընկերություն | Նպատակակետ |
---|---|
Aegean Airlines | Ալթա, Բուխարեստ, Վաասա, Վիլնյուս, Վիսբյու, Գյոթեբորգ, Կարլշտադ, Կայաանի, Կոկոլա, Կրիստիանսուն, Լուլեո, Մալմյո, Օդենսե, Օսլո, Օուլու, Սթավանգեր, Ստոկհոլմ, Սունդսվալ, Թել Ավիվ, Ումեո, Շելեֆտեո, Էստերսունդ |
Aviolet իրականացնող՝ Air Serbia |
Բելգրադ |
Blue Air | Լառնակա |
Jet Time | Բիլլուն, Կոպենհագեն |
Jetairfly | Բրյուսել |
LOT Polish Airlines իրականացնող՝ CanJet |
Վարշավա |
Norwegian Air Shuttle | Բոդո, Վիսբյու, Սթավանգեր, Ստոկհոլմ, Թրոմսյո, Թրոնհեյմ |
Novair | Օսլո (Գարդերմուեն) |
Primera Air | Բիլլուն, Օրհուս, Օսլո, Կեֆլավիկ |
Small Planet Airlines | Լոնդոն, Մանչեստր |
Thomas Cook Airlines Scandinavia | Բերգեն, Կալմար, Օսլո, Ստոկհոլմ, Թրոնհեյմ |
Thomson Airways | Բիրմինգհեմ, Լոնդոն, Մանչեստր |
Travel Service | Օստրավա |
Travel Service (Հունգարիա) | Բուդապեշտ |
TUIfly Nordic | Բիլլուն, Հելսինկի |
Գործունեության ցուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
See source Wikidata query and sources.
Տրանսպորտային հաղորդակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդանավակայանից դեպի Խանիայի կենտրոն օրական շուրջ 7 ավտոբուս է մեկնում։ Ուղևորության ժամանակը մոտ 30 րոպե է[9]։ Մոտակայքում կա նաև տաքսիների կայանման վայր։ Դրանցից կարելի է օգտվվել միայն այն ժամանակ, երբ օդանավակայանը չվերթ է ընդունում կամ ուղարկում[10]։
Օդանավակայանում կան նաև ավտովարձույթի գրասենյակներ՝ Avis, Τrust, Europcar, Sixt, Hertz և Budget[5]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Air Traffic statistics - Chania airport (CHQ)» (անգլերեն). www.chq-airport.gr. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Welcome to Chania Airport, Crete» (անգլերեն). Chania-airport.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Германская Fraport получила в концессию 14 греческих аэропортов». Интерфакс. 2015 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Chania Airport History» (անգլերեն). Chania-airport.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ 5,0 5,1 «Chania airport - Available services» (անգլերեն). HCAA.gr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Chania airport - Brief presentation» (անգլերեն). HCAA.gr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Chania airport - Entities operating at the airport» (անգլերեն). HCAA.gr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «TUIfly Adds New Greek Routes in S15» (անգլերեն). Airlineroute.net. 2014 թ․ հուլիսի 18. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Chania Airport Transportation» (անգլերեն). Chania-airport.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Chania Airport Taxi» (անգլերեն). Chania-airport.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օդանավակայանի պաշտոնական կայքը անգլերենով
- Խանիայի օդանավակայանը Hellenic Civil Aviation Authority կայքում (անգլերեն)
- Խանիայի օդանավակայանի ոչ պաշտոնական ուղեցույց (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոաննիս Դասկալոյաննիս (օդանավակայան)» հոդվածին։ |
|