Բիլլուն
Քաղաք | |||
---|---|---|---|
Բիլլուն | |||
Bilund | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 17-րդ դար թ. | ||
Առաջին հիշատակում | 1510 | ||
ԲԾՄ | 58 մետր | ||
Բնակչություն | 6194 մարդ (2014) | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային ինդեքսներ | 7190 | ||
Պաշտոնական կայք | billund.dk | ||
| |||
Բիլլուն (դան. Bilund)՝ քաղաք Դանիայի Յուտլանդիա թերակղզում: Այն նույնանուն նահանգի մեծությամբ երկրորդ քաղաքն է: Քաղաքի բնակչությունը կազմում է 6146 մարդ (2012): Մինչև 1510 թվականը քաղաքը կրել է Գրենե անունը:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիլլունը գտնվում է Գրիննստենդա քաղաքից 13 կմ., Էսբերգա քաղաքից 56 կմ. և Վայլե քաղաքից 27 կմ. հեռավորության վրա:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բիլլուն» անվանումը ծագում է bi (մեղու) և lund (պուրակ) բառերից:
1291 թվականին կառուցվում է Գրենեի եկեղեցին: Քաղաքի հին անունը եղել է Գրենե, իսկ նոր անվանումը ստացել է 1510 թվականին: 1788 թվականին Դանիայում ճորտատիրական կարգերը չեղյալ հայտարարելու ժամանակ քաղաքում կար 8 խոշոր ֆերմա: 1880 թվականին կառուցվում է առաջին ջրաղացը, իսկ երկու տարի անց Կրոգայի դպրոցը: 1895 թվականին հին ջրաղացը այրվում է: 1897 թվականին կառուցվում է հոլլանդական տիպի ջրաղաց: Այդ թվականին բացվում է նաև քաղաքի երկաթուղին, որը կապում է Վանդել քաղաքի հետ: 1914 թվականին երկաթգիծը երկարացվում է մինչև Գրիննստեդա քաղաքը: Քաղաքը զգալիորեն մեծացել է 1960-ական թթ., LEGO GROUP-ի գործարանի բացման շնորհիվ: LEGO-ն նաև կառուցել է Բիլլունի օդանավակայանը, իսկ 1968 թվականին բացել է «Լեգոլենդ» (դան. Legoland) ժամանցի այգին: Քաղաքի կենտրոնում գտնվում է Բիլլուն-կենտրոնը, որը բացվել է 1973 թվականին, որտեղ կա եկեղեցի, գրադարան, դահլիճ, թատրոն, ռեստորաններ և այլն:
1971 թվականին բացվում է ձիարշավարանը:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիլլունի քՔույր քաղաքները՝
Հոենվեշտեդտ
Մյունխեբերգ
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|