Թեոփիլոս Անտիոքացի
| Թեոփիլոս Անտիոքացի | |
|---|---|
| Ծնվել է | 2-րդ դար |
| Մահացել է | հոկտեմբերի 18, 183 |
| Մահվան վայր | Անտիոք |
| Կրոն | քրիստոնեություն |
| Մասնագիտություն | քրիստոնյա քահանա և եպիսկոպոս |
| Զբաղեցրած պաշտոններ | եպիսկոպոս |
Թեոփիլոս Անտիոքացի (2-րդ դար - հոկտեմբերի 18, 183, Անտիոք), Թեոփիլոս եպիսկոպոս Անտիոքացին եզակի մի դեմք է եղել հին եկեղեցում։ Լինելով եպիսկոպոս, նա այնպիսի մակարդակով է ներկայացնում հրեա-քրիստոնեական աստվածաբանությունը, որ քրիստոնեական գծերն իր երկերում հազվագյուտ զարդեր են։
Համաձայն իր իսկ վկայության ծնվել է Ասորիքում, Եփրատի ափին, հեթանոսի ընտանիքում։
169 թվականին դարձել է Անտիոքի վեցերորդ եպիսկոպոսը։ Նրա գործունեության մասին ոչինչ հայտնի չէ։
Մեզ հասած իր միակ երկը ենթադրել է տալիս, որ նա ստացել է արտակարգ կրթություն և խորը կերպով ուսումնասիրել հույն բանաստղեղծներին ու փիլիսոփաներին։
Նրա և նրա ժամանակակից Տատիանոսի հայացքներում երևում է հակահունական ձգտումները և հրեա-քրիստոնեական հայացքների գերակայությունը, այս փաստը ցույց է տալիս Անտիոքում 2-րդ դարի երկրորդ կեսի հայացքները։ Գրել է մի շարք աշխատություններ, սակայն մեզ է հասել միայն Առ Ավտոլիկոս երկը՝ գրված շուրջ 180 թվականին։
Նա առաջինն է եղել, ով օգտագործելի Երրորդություն աստվածաբանական տերմինը (նույն աշխատությունում, մոտ. 183 թ.)։ Հետագայում միայն այն զարգացրեց Տերտուղիանոսը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եզնիկ Ծ. վարդապետ Պետրոսյան, Հայրաբանություն, գիրք Ա, Էջմիածին, 1996։