Գեորգի Իվանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Ֆյոդորովիչ Իվանով
ռուս.՝ Георгий Фёдорович Иванов
25 մարտի, 1918 - 1994
ԾննդավայրԿսիզովո (ներկայում՝ Լիպեցկի մարզի Զադոնսկի շրջան)
Մահվան վայրՏուլա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Ծառայության տարիներ1938-1947
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ՊարգևներԽորհրդային Միության հերոս (1945)
Լենինի շքանշան
«Ոսկե Աստղ» մեդալ

Գեորգի Ֆյոդորովիչ Իվանով (ռուս.՝ Георгий Фёдорович Иванов, 25 մարտի, 1918, Կսիզովո (ներկայում՝ Լիպեցկի մարզի Զադոնսկի շրջան), 1994, Տուլա), Խորհրդային բանակի մայոր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս (1945

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Իվանովը ծնվել է 1918 թվականի մարտի 25-ին Կսիզովո գյուղում (ներկայում՝ Լիպեցկի մարզի Զադոնսկի շրջան)։ Յոթերորդ դասարանն ավարտելուց հետո աշխատել է որպես տրակտորիստ։ 1938 թվականին զորակոչվելէ Բանվորագյուղացիական Կարմիր բանակ։ Մասնակցել է լեհական արշավանքին։ 1940 թվականին ավարտել է կրտսեր լեյտենանտի կուրսերը, 1942 թվականին՝ «Կրակոց» կուրսերը։ 1941 թվականի հունիսից եղել է Հայրենական Մեծ պատերազմի ռազմաճակատներում։ 1944 թվականի սեպտեմբերին արդեն գվարդիայի մայոր Գեորգի Իվանովը Բելառուսական առաջին ճակատի 65-րդ բանակի առաջին գվարդիական տանկային կորպուսի մոտոհրաձգային առաջին բրիգադում գումարտակի հրամանատար էր։ Աչքի է ընկել Նարևի կռվում[1]։

1944 թվականի սեպտեմբերի 5-ին Իվոնովի գումարտակը անցնում է Նարևն ու գրավում նրա արևմտյան ափին գտնվող հենակետը։ Շարժվելով առաջ՝ գումարտակն ազատագրում է Կարնևեկ բնակավայրը, հետ մղում գերմանական 12 հակագրոհները։ Գումարտակի գործողությունները ողջ բրիգադին թույլ են տալիս հաջողությամբ անցնել Նարևը[1]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանով 1945 թվականի մարտի 24-ին գվարդիայի մայոր Գեորգի Իվանովը արժանացել է Խորհրդային Միության հերոս բարձրագույն կոչման և պարգևատրվել Լենինի շքանշանով ու «Ոսկե Աստղ» մեդալով[1]։

1947 թվականին Իվանովը ուղարկվել է պահեստային ուժեր։ Ապրել ու աշխատել է Տուլայում[1]։ Մահացել է 1994 թվականին[2]։

Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով ու Ալեքսանդր Նևսկու շքանշանով, ինչպես նաև Հայրենական պատերազմի առաջին աստիճանի երկու շքանշաններով, Կարմիր Աստղի շքանշանով, մի շարք մեդալներով[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дорогой славы и бессмертия. Воронеж, 1966. / стр.2.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Иванов Георгий Фёдорович» (ռուսերեն). AZ Library. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  2. «Иванов Георгий Фёдорович» (ռուսերեն). [1]. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)