Jump to content

Բուսական թեյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուսական թեյ ապակյա թեյամանով և բաժակով
Զամբյուղներում չորացված բաղրջուկի թեյ՝ կարկադե պատրաստելու համար: Աշխարհում տարածված բուսական թեյ:

Բուսական թեյեր, ավելի քիչ տարածված անվանումներն են դեղաբույսային թեյեր և բուսական ծագմամբ թեյեր (Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ –ում`/tɪˈzɑːn/), մրգային թեյեր, որոնք պատրաստվում են համեմունքների, մրգերի, բուսական նյութերի տաք ջրում վերամշակելու (թրմելու) եղանակով։ Բուժիչ և բույսերով թեյերից Հայաստանում հայտնի է նանայի,Դաղձի,ուրցի, մասուրի թեյերը[1]։Դրանք սովորաբար իրենց մեջ կոֆեին չեն պարունակում[2] : Թեյի արտադրության մեջ հաճախ շփոթությամբ օգտագործվում է մրգային թեյ տերմինը, որը իրականում վերաբերում է պտուղներով համեմված անուշահոտ սև թեյին, այլ ոչ թե մրգային թեյին։ Բուսական թեյերը և մրգային թեյերը չպետք է շփոթել իսկական թեյերի հետ (օրինակ, սև, կանաչ, սպիտակ, դեղին), որոնք պատրաստվում են դեղաբուսային թեյի տերևներից) ինչպես նաև կոֆեինի թեյից, որտեղ կոֆեինի բաղադրիչը հանված է։ Ինչպես իսկական թեյերից պատրաստված ըմպելիքները, բուսական թեյերը նույնպես կարող են մատուցվել տաք կամ սառը վիճակում։ Այդ մասին վկայող փաստաթղթեր են գտնվել հին Եգիպտոսում և հին Չինաստանում, որոնցում հիմնականում քննարկվում են բուսական թեյերի օգտագործման տեխնիկան։ Չինացիների շրջանում այն առավել հայտնի էր որպես լայան քա (liang cha) (Chinese: 涼茶, pinyin: liáng chá; Jyutping: loeng4 caa4).

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոմանք կարծում են որ դեղաբույս տերմինը ավելի ճիշտ է, քան բուսական թեյ տերմինը, կամ վերջինս նույնիսկ մոլորեցնող է, բայց շատ բառարաններում արձանագրված է, որ թեյ բառը նաև օգտագործվում է այլ բույսերի հետ՝ բացի թեյի բույսերից, և նաև այդ բույսերից պատրաստված ըմպելիքների հետ[3][4]։ Ամեն դեպքում, բուսական թեյ տերմինն ավելի հաստատուն է և տարածված քան դեղաբույս տերմինը[5]։ Խոտաբույս բառը ժամանակակից իմաստով հազվագյուտ էր համարվում մինչև 20-րդ դարը, մինչ այն ժամանակակից ձևով տառադարձվեց ֆրանսերեն լեզվից։ Ահա թե ինչու որոշ մարդիկ այն արտասանում են /tɪˈzɑːn/ ֆրանսերեն տարբերակով, իսկ անգլերեն տարբերակով ` /tɪˈzæn/, որն առավել տարածված է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում[6]։

Սուրճի ծաղիկներով թեյ

Այդ բառն արդեն իսկ գոյություն ուներ միջին անգլերենում «բժշկական խմիչք» անվանմամբ և հետո արդեն փոխառությամբ վերցվեց ֆրանսերենից (հին ֆրանսերենից)։ Հին ֆրանսերեն բառը ծագել է լատիներեն ptisana բառից, որն էլ ծագում է հին հունական πτισάνη (ptisanē) բառից, այն նշանակում է «կեղևով» գարի, այլ կերպ ասած մարգարտե գարի, և նմանատիպ թրմման ձևով պատրաստված ըմպելիք, ինչպիսին այժմ գարեջուրն է[6]։

Առողջապահական վտանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոտաբույսային թեյերը կարող են բաղկացած լինել մի քանի տեսակի բուսական բաղադրիչներից, պարունակելով բույսեր որոնք կարող են լինել նաև թունավոր, դրանց առանձին բաղադրիչները ստուգվում են` առողջության և անվտանգության համար։ Որպես ըմպելիքներ վաճառվող մանրածախ բուսական թեյերի մեծ մասը կարելի է համարել անվտանգ, բայց բժշկական դեղաբույսային թեյերը հեշտությամբ կարող են պարունակել խոտաբույսեր` որոնք կարող են վնաս պատճառել։ Չնայած բուսական թեյերի մեծ մասը անվտանգ են կանոնավոր սպառման համար, որոշ խոտաբույսեր ունեն թունավոր կամ ալերգիկ ազդեցություններ։ Ամենամեծ և մտահոգիչ պատճառներից են`Կոմֆրին, որը պարունակում է ալկալոիդներ, որոնց մշտական օգտագործումը կարող է վնաս հասցնել լյարդին։ Լոբելիա, որը ներառում է ալկոհոլիդներ, որը նույնն է ինչ նիկոտինի ազդեցությունը։

Բուսական թեյերի ազդեցությունը մարդկանց մոտ կարող է տարբեր լինել և դա ավելի է բարդացնում և դա խոչընդոտում է թերությունների բացահայտմանն ու լուծմանը։ Օրինակ մահացու մատնոցուկը (լատին․՝ Digitális), դիգիտալիս, մատնածաղիկ, պուճպուճա) կարող է ունենալ բարենպաստ ազդեցություն (սակայն, լինել թունավոր՝ լյարդի համար)։

Մեծ Բրիտանիան չի պահանջում թեյերի արդյունավետության մասին վկայող հավաստագիր, բայց քանի որ տեխնիկապես դրանք նույնպես համարվում են սննդամթերք պահանջվում է, որ դրանք անվտանգ և ապահով լինեն սպառման համար։

Կախված բուսական բաղադրիչների աղբյուրից`բուսական թեյերը, ինչպես ցանկացած մշակաբույս, կարող են աղտոտված լինել թունաքիմիկատներով կամ ծանր մետաղներով[7][7][7][8]

Օգտագործումը հղիության ընթացքում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուսական թեյ պատրաստված թրմեցված Բաղրջուկից

Ի հավելումն վերը թվարկված խոտաբույսերին, որոնք կարող են թունավոր լինել բոլորի համար, մի քանի դեղաբույսեր համարվում են վիժեցնող, իսկ դրանց օգտագործումը հղի կնոջ կողմից կհանգեցնիի վիժման։ Դրանցից են հետևյալ բաղադրիչները` մշկընկույզ, պապայա, շաֆրան, Ուլմուս ռուբրա և հնարավոր է նաև նուռը։ Այն կարող է ընդգրկել նաև շատ անհայտ խոտաբույսեր ինչպիսիք են` անուշաբույր ռուտան, վայրի գազարը և այլն։

Տարածվածությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոսում բուսական թեյերը, ինչպես նաև բաղրջուկի թեյը (կարկադե) շատ սիրված են։ Դրանք մատուցվում են թեյատներում։ Չինաստանում ավանդական չինական բժշկության մեջ կարկադեն օգտագործվում է բնական բուսական թեյերի պատրաստման մեջ, դրանք հայտնի են որպես առողջության ամրապնդման և օրգանիզմի հիմնական խնդիրների լուծելման միջոց։ Լիվան Չան չինական տերմին է, որը նշանակում է «սառեցնող թեյ», չինացիները խմում են այդ թուրմը որպեսզի իջեցնեն մարմնի ջերմաստիճանը։ Շրի Լանկայում բուսական թեյերը հին պատմություն ունեն։

Կանաչ թեյ

Բաղադրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսական թեյերը կարող են պատրաստվել թարմ կամ չոր ծաղիկներից, տերևներից, սերմերից կամ արմատներից, այն լցնում են եռացող ջրի մեջ և թողնում մի քանի րոպե։ Սերմերն ու արմատները նույնպես կարող են թրմել։ Բազմաթիվ ընկերություններ արտադրում են բուսական թեյի պայուսակներ` այդպիսի թուրմերի համար։

Այս խառնուրդը պարունակում է՝ կոկոս, դարչին, խնձոր,սև պղպեղ,նուշ,հիլ և կոճապղպեղ

Հիմնական տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված  է դեղաբույսերի ցանկը.

  • Անիսոնի  թեյ, որը պատրաստվում է սերմերից կամ տերևներից 
  • Ալոճենու թեյ
  • Ասիական Սթելլա , Հարավարևելյան Ասիա
  • Բաղրջուկի թեյ, 
  • Բի-բալմ
  • Բոլդո, օգտագործվում է հարավային Ամերիկայում
  • Բոգի թեյ
  • Դարչին
Խնձոր,մասուր,պապայա,նարինջ,վարդ,սև հաղարջ,անանուխ,դարչին,քաղցրարմատ
  • Դաղձի թեյ 
  • Դեղատնային երիցուկ, սովորաբար օգտագործվում է ստամոքսի ցավի, սուր շնչառական սինդրոմի և որպես թեթև քնի միջոց։ Այն նաև օգտագործվում է որպես մեղմ լուծողական, հակաբորբոքային և բակտերիալ[9]։
  • Դրախտավարդի թեյ[10]։
  • Կանաչ թեյ,  օգտագործվում է Պհանգի պատրաստման մեջ։
  • Քիմիոն, թեյ, որը պատրաստված է սերմերից։ 
  • Կատվադաղձ, թեյը օգտագործվում է որպես հանգստացնող,  ցավը մեղմացնող կամ թուլացնող։ 
  • Եղինջի թեյ 
  • Լորենու թեյ 
  • Խատուտիկի թեյ
  • Կանակարի թեյ
  • Կոճապղպեղի թեյ, կարելի է պատրաստել բուսական թեյ, որը Ֆիլիպիններում  հայտնի է որպես սալաբաթ
Նախապես պատրաստված, շշալցված թեյ

Կոկա թեյի թուրմը պատրաստվում է կոկայի տերևներից։ Այն պարունակում է կոկային և նմանատիպ ալկալոիդներ։ Որոշ երկրներում, որտեղ կոկաինը ապօրինի է, դեղանյութի ակտիվ բաղադրիչները հանվել են տերևներից `օգտագործելով կոկաինի արտադրության մեջ օգտագործվող նույն քիմիական նյութերը[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Chernis, P J (1985). «Petrographic analyses of URL-2 and URL-6 special thermal conductivity samples». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Herbal tea at Dictionary.com». Dictionary.reference.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 4-ին.
  3. Merriam-Webster.com
  4. «Oxford Living Dictionaries». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. Google Ngram Viewer(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 «Oxford Living Dictionaries». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 Naithani, V; Kakkar, P (2004). «An evaluation of residual organochlorine pesticides in popular Indian herbal teas». Archives of Environmental Health. 59 (8): 426–30. doi:10.3200/AEOH.59.8.426-430. PMID 16268119.
  8. Naithani, V; Kakkar, P (2005). «Evaluation of heavy metals in Indian herbal teas». Bulletin of environmental contamination and toxicology. 75 (1): 197–203. doi:10.1007/s00128-005-0738-4. PMID 16228893.
  9. «Chamomile (Matricaria Recutita)». herbwisdom.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. C.J. van Gelderen; D.M. van Gelderen. 2004. Encyclopedia of Hydrangeas. Timber Press. 280 p.
  11. Jenkins AJ, Llosa T, Montoya I, Cone EJ (1996). «Identification and quantitation of alkaloids in coca tea». Forensic Science International. 77 (3): 179–89. doi:10.1016/0379-0738(95)01860-3. PMC 2705900. PMID 8819993.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

https://en.wikiversity.org/wiki/Infusion_maker

https://commons.wikimedia.org/wiki/Category:Tisanes