Դեղատնային երիցուկ
Դեղատնային երիցուկ | |
Դեղատնային երիցուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Տրիբա | Anthemideae |
Ցեղ | Երիցուկ (Matricaria) |
Տեսակ | Դեղատնային երիցուկ (M. chamomilla) |
Միջազգային անվանում | |
Matricaria chamomilla |
Դեղատնային երիցուկ[1] (լատին․՝ Matricária chamomílla), պատկանում բարդածաղկավորների (Compositae) ընտանիքին։ Բուրումնավետ, միամյա բույս է։ Երիցուկի ամենատարածված տեսակն է։ Հայկական տարանուններն են՝ օշոշ, հավածաղիկ, արգանդախոտ, խնծադեղ, կոկոռճիկ, կուծուռի, լալապնդիկ։
Բույսն ունի մի քանի տեսակներ և նմանակներ։
Գերմանացիները բույսն անվանում են Matricaria recutita։ Հին գերմաներենում բույսը կոչվել է camomila, armanmila, ramumilum։ Երիցուկի բոլոր տեսակների ծաղկակալն արտահայտված կոնաձև է, սնամեջ։ Երիցուկ դեղատնայինի լեզվակավոր տերևները հաճախ թեքված են ցողունի ուղղությամբ։
Հայտնի է Pyrethrum roseum տեսակը, որի հայրենիքը Հայաստանն է։ Բույսի բարձրությունը հասնում է մինչև 70 սմ-ի, տերևները մանր են, փետրաձև, կտրտված, իսկ ծաղկափթթությունները խոշոր են՝ մինչև 7-8 սմ տրամագծով, հասարակ են, կիսալիաթերթ կամ լիաթերթ, սպիտակ, վարդագույն, մուգ կարմիր։ Լուսասեր է, ձմեռադիմացկուն։ Առաջին տարում առաջացնում է տերևային վարդակ, երկրորդ տարվա հունիս-հուլիսից սկսում է ծաղկել։
Բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղատնային երիցուկը լայնորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ։ Բույսի պատրաստուկներն ունեն հանգստացնող, հականեխիչ, հակաբորբոքային, վարակազերծ հատկություն։ Բույսի եթերային յուղը լավացնում է շնչառությունը, լայնացնում գլխուղեղի անոթները։ Բույսի պատրաստուկներն օգտագործվում են բազմաթիվ հիվանդությունների դեպքում, ընդգրկվում են դեղաբուսային փնջերի մեջ։ Սուր և քրոնիկ ստամոքսաբորբի, ստամոքսի խոցի, կոլիտի դեպքում կիրառվում է երիցուկի, վաղենակի, հազարատերևուկի խառնուրդը։
Արտադրության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղատնային երիցուկը կիրառվում է օծանելիքի արտադրության մեջ։ Մշակվում է Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում, նաև Բելգիայում և Իսպանիայում։ Բույսի տարբեր տեսակներից ստանում են եթերային յուղեր։ Լավագույնը Matricaria recutita տեսակի կապույտ գույնի լեզվակավոր ծաղկաթերթեր ունեցող երիցուկն է։ Այս ծաղիկների գույնը բնորոշվում է համազուլինի բարձր պարունակությամբ։ Չորանալու ընթացքում ծաղիկների կապույտ գույնը դառնում է կանաչ, իսկ հետո՝ գորշագույն։
Բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղատնային երիցուկն ունի հարուստ քիմիական բաղադրություն։ Պարունակում է համազուլին, կադինեն , հանգստացնող բնույթի գլյուկոզիդ, կումարիններ, թթուներ (սալիցիլային, ասկորբինային, վալերիանի, նիկոտինի), շաքարներ , դառնանյութ, լորձ, բուսախեժ , սպիտակուցներ, քրտնամուղ, գլյուկոզիդ, քոլին , կվերցետին և ապիգենի ֆլավոններ, նա բույսին բնորոշ այլ նյութեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Иллюстрированный определитель растений Ленинградской области / Под ред. А. Л. Буданцева и Г. П. Яковлева. — М.: Т-во науч. изданий КМК, 2006. — С. 559. — ISBN 5-87317-260-9 — УДК 373 372.8 378 58.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղատնային երիցուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղատնային երիցուկ» հոդվածին։ |
|