Լոբելիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոբելիա
Lobelia laxiflora flower.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Էուդիկոտներ
Ընտանիք Զանգակազգիներ
Լատիներեն անվանում
Lobelia

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Լոբելիա (լատ.՝ Lobelia), պատկանում է զանգակազգիների ընտանիքին։ Հայրենիքը Հարավային Աֆրիկան է (Բարեհուսո հրվանդան)։ Բազմամյա է, սակայն մեր պայմաններում բաց գրունտում չի ձմեռում, և հետևաբար, մշակվում է որպես միամյա։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Lobelia close-up (aka).jpg

Մշակության մեջ հաճախ է հանդիպում L. erinus L. տեսակը, որի բարձրությունը տատանվում է 10-20 սմ-ի սահմաններում։ Ծաղիկները բազմերանգ են, մուգ կապույտ, երկնագույն կամ մանուշակագույն, կենտրոնում խոշոր սպիտակ աչիկով։ Սերմերը փոքր են, կլոր, մի քիչ տափակ, փայլուն, մուգ դարչնագույն, երբեմն քիչ բաց գույնի։ Սպիտակ ծաղիկ ունեցող լոբելիայի սերմերը սովորաբար սպիտակ-դեղնագույն են։ Սերմի մեկ գրամում պարունակվում է մոտավորապես 35000 հատիկ։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ մասամբ օգտագործվում է գորգային ձևավորումներում (ծաղկեթմբեր, ղևանդներ, արաբանախշեր) և եզրագծերում։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը բույսից տնկում են 10 սմ հեռավորության՝ վրա։ Գերադասում է արևոտ, տաք, լուսավոր հողամասերը։ Լավ է աճում փուխր և միջին բերիության հողերում։ Պահանջում է առատ և հաճախակի ոռոգում։ Նոր կազմավորվող պտուղները անհրաժեշտ է անմիջապես հեռացնել, որպեսզի ծաղկումը երկարաձգվի մինչև ուշ աշուն և բույսը չկորցնի իր դեկորատիվ տեսքը։ Բազմանում է սերմերով, կտորներով և թփիկի բաժանումով։ Որպիսի ցանքը հավասար ստացվի, սերմերը պետք է խառնել իրենց ծավալից 3-4 անգամ ավելի մանր, չոր ավազի հետ և ապա նոր ցանել նախօրոք լավ ջրված հողում։

Սերմերը շատ մանր են այդ պատճառով էլ, ցանկից հետո հողով ծածկելու կարիք չկա, այլ թեթևակի ավազ շաղ տալուց հետո ուղղակի պետք է ծածկել ապակիով։ Ջուրն անհրաժեշտ է տալ արկղերի կամ կավաթասերի ներքևից դրանք իջեցնելով ջրի մեջ այքան, որպեսզի վերևից այն չլցվի ցանկի մեջ, և սերմերը տեղաշարժ չանի։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Lobelia (aka).jpg
MtKenyaLobelia.jpg

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան