Սև թեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև թեյ
Qimen Hao Ya.jpg
Տեսակ Սև թեյ
Ենթատեսակ tea leaves
Ուրիշ անվանումներ՝ Սև թեյ
Ծագում Չինաստան
Black tea Վիքիպահեստում


Սև կամ կարմիր թեյ, թեյի տեսակ, ավանդաբար ամենատարածված տեսակն է Եվրոպայում, ինչպես նաև Ռուսաստանում: Սև թեյը լինում է բայխաթե, հատիկավոր, փաթեթավորված և սալիկավոր։

Սև թեյը ունի դառը համ, ունի ներկանման նարնջագույն կամ կարմիր գույն: Թեյը ունի հանգստացնող հատկություն։

Սովորաբար մատուցվում է առանց հավելումերի կամ շաքարավազով, լիմոնով, կաթով:

Առավել հայտնի թեյի տեսակներ՝ Քիմուն, Դյան Խուն, Ասսամ, Դարդժիլինգ, Ցեիլոնյան, Էրլ Գրեի, Լապսանգ Սուշոնգ:

Կարմիր թեյը տարածվել է Եվրոպացիների մոտ այն պատճառով որ չի ենթարկվում խոշոր փոփոխությունների և վնաս պատճառելու հավանականությունը շատ քիչ է։ Եվ հենց այդ թեյի տեսակն են Եվրոպացիները՝ հիմնականում անգլիացիները, սկսում աճեցնել իրենց բռնագաղութներում, որպես Չինաստանից բերվող թեյին այլընտրանք։ Եվրոպայում այդ թեյի տեսակը անվանեցին Սև: