Ալերգիաբանություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |

Ալերգիաբանություն, բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է ալերգիական հիվանդությունների պատճառները, առաջացման մեխանիզմները, կլինիկական դրսևորումները և դրանց կանխարգելման ու բուժման մեթոդները։ Ալերգիաբանությունը սերտորեն կապված է իմունաբանության հետ, որովհետև ալերգիայի հիմքում ընկած են հիմնականում իմունային մեխանիզմները։ Որպես ինքնուրույն բաժին՝ ալերգիաբանությունն առանձնացել է 20-րդ դարի առաջին կեսին՝ կապված աշխարհում ալերգիական հիվանդություններով հիվանդացության աճով։
ՀՀ-ում ալերգիաբանական հետազոտություններ են կատարվում Ալերգիաբանական և կլինիկական իմունաբանության հանրապետական կենտրոնում, Ազգային առողջապահության ինստիտուտի ալերգիաբանության ամբիոնում, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ալերգիաբանական բաժանմունքում և հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցին կից մանկական ալերգիաբանական կենտրոնում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
|