Մեղրածուծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեղրածուծ
Մեղրածուծ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Խուլեղինջազգի
Ցեղ Մեղրածուծ
Լատիներեն անվանում
Marrubium vulgare



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում





Մեղրածուծ (անգլ.՝ Marrubium vulgare), խորտակ, հոտիսո, մեղրածծու, մեղրախոտ, շանխոտ, ֆարասիոն։ Խուլեղինջազգիների կամ շրթնազգիների ընտանիքին է պատկանում։ Բազմամյա բույս է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը սպիտակավուն է, թավոտ։ Ունի ձվաձև-կլորավուն տերևներ, երկսեռ, մանր, սպիտակ ծաղիկներ, 4 սերմիկներից բաղկացած պտուղներ։ 30-70 սմ բարձրությամբ, ուղղականգուն, սնամեջ ցողունով բույս է։ Ծաղկում է ամբողջ ամռանը, պտղակալում՝ օգոստոս-հեկտեմբեր ամիսներին։ Բազմանում է սերմերով, վեգետատիվ ճանապարհներով։ Բավականաչափ ջերմասեր է, վատ է տանում ցուրտը։ Մեր հանրապետությունում որպես մոլախոտ մեղրածուծը հանդիպում է ամենուր՝ սկսած ցածրադիր գոտուց մինչև մարգագետնատափաստանային գոտին ներառյալ։ Աճում է ճամփեզրերին, տնամերձ հողամասերում, աղբուտներում, չոր լեռնալանջերին, ցանկապատերի մոտ, ցանքերում և այլուր[1]։

Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է բյուրեղային և ամֆոր, դառը նյութերը, որոնցից են մառուբինը, մառուբիին և այլն, մինչև 0,06% եթերայուղ, 7% դաբաղանյութերը, ալկալոիդներ, մառուբինաթթու, խեժ և այլն։

Բուժական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման նպատակով օգտագործվում է բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղկման ընթացքում։ Հեռացնում են կոշտ մասերը և չորացնում։ Ժողովրդական բժշկության մեջ բույսի սերմերի դոնդողով՝ կաթի հետ խառնած, բուժել օգտագործել են ակնագնդերի և միջին ականջի, բերանի լորձաթաղանթի և նշիկների բորբոքումնեը բուժելու համար։ Նույն սերմերը, առանց խառնուրդի, տվել են ներքին ընդունամ ձևով՝ ստամոքսի սուր բորբոքումների և թարախակալումների(ֆլեգման) ժամանակ։ Դեղաբույսն օգտագործվում է լարինգիտի, բրոնխիտի, տրախեիտի, կապույտ հազի, պալարախտային հազի, միզուղիների բորբոքումների, ջերմերի, ցաների, լիմֆադենիտների, թութքի, անկանոն դաշտանի, որովայնային օրգանների սպազմալգիաների ժամանակ։

Այլ օգտակար հատկանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղրածուծն արտադրում է առատ նեկտար։ Նրանից ստացվող մեղրն ունի բաց գույն, բացառիկ հաճելի բույր և համ։ Դեղաբույսը միջատասպան է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի դեղաբույսեր, Ա․ Թորոսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան-1983

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Marrubium vulgare