Բիհաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բիխաչ
բոս․՝ Bihać
Զինանշան

ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՂեկավարԱլբին Մուսլիք
Մակերես900 կմ²
ԲԾՄ230±1 մետր
Բնակչություն37․511 մարդ (2008)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+387 (37)
Փոստային ինդեքս77000
Փոստային դասիչ77 000
Պաշտոնական կայքbihac.org
Բիհաչ (Բոսնիա և Հերցեգովինա)##
Բիհաչ (Բոսնիա և Հերցեգովինա)
,,Աղջիկը Ունայից,, արձանը Բիհաչի զբոսայգում

Բիհաչ (բոս․՝  և խորվ.՝ Bihać, սերբ.՝ Бихаћ) , քաղաք, համանուն համայնքի կենտրոնը։ Գտնվում է Ունա գետի վրա, Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիս-արևմուտքում։ Բիհաչը Բոսնիա և Հերցեգովինայի կազմի մեջ մտնող երկու խոշոր վարչատարածքային կազմավորումներից մեկի՝ Բոսնիա և Հերցեգովինայի դաշնության Ունա-Սանա կանտոնի վարչական կենտրոնն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական վկայագրերում (հունգարա-խորվաթական թագավոր Բելա Չորրորդի տարեգրոթյուններում) Բիհաչն առաջին անգամ հիշատակվում է 1260 թվականին՝ իբրև Տոպուսկոյում գտնվող եկեղեցու տիրույթ։ Տարիների ընթացքում զարգանալով, աճելով՝ Բիհաչն ստացել է ազատ քաղաքի կարգավիճակ, դարձել Խորվաթիայի թագավորության ժամանակավոր մայրաքաղաքը; 14-րդ դարում իշխանական կլանների միջև ծավալված պայքարի արդյունքում զրկվել է իր արտոնյալ վիճակից և ընկել Ֆրանկոպանների հզոր ընտանիքի տիրապետության տակ։ 16-րդ դարում, տարածաշրջանում ավստրա-թուրքական պատերազմի ծավալման հետ կապված, Բիհաչն անցել է անմիջականորեն թագավորի հսկողության տակ։ Բայց, չնայած Հաբսբուրգների գործադրած բոլոր ջանքերին, 1592 թվականին քաղաքն ընկել է և դարձել թուրքերի ծայր արևմտյան հենակետը Եվրոպայում; Թուրքերի կողմից նշանակված առաջին կառավարիչը եղել է նախկին ուղղափառ բոսնիացի Հասան փաշա Պրեդոևիչը, որի կարգադրությամբ էլ Սբ. Անտոնիուսի գոթական եկեղեցին վերածվել է մզկիթի։

Սկզբնական շրջանում Բիհաչը եղել է Բոսնիական փաշայության սանջակներից մեկի կենտրոնը, 1699 թվականին, փաշայության կարգավիճակի վերացումից հետո, մտել Բոսնիական սանջակի կազմի մեջ, օգտագործվել որպես թուրքական ռազմական հենակետ Հաբսբուրգների դեմ մղած սահմանային կռիվներում։ 1865 թվականին Բիհաչը վերստացել է սանջակի կենտրոնի կարգավիճակը, սակայն տասներեք տարի անց՝ 1878 թվականին Ավստրիան գրավել է Բոսնիան։ 1888 թվականին քաղաքի ամրոցն ավերվել է՝ նպաստելով շրջակա բնակավայրերի միավորմանը։ Նոր կառավարությունը դպրոցներ, արտադրական փոքր ձեռնարկություններ է բացել, որի արդյունքում բնակչության մեծ ներհոսք է տեղի ունեցել, քաղաքը բուռն թափով զարգացել է ընդհուպ մինչև Մեծ ճգնաժամի ժամանակները

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բիհաչը եղել է Իոսիպ Բրոզ Տիտոյի շտաբ-բնակարանը և նացիստների ու վերջիններիս աջակցող ուստաշների դեմ պայքարի կենտրոնը։

Քաղաքը մեծապես տուժել է նաև 1990-ական թվականներին՝ Բոսնիական պատերազմի ժամանակ, երբ երեք տարուց ավելի գտնվել է սերբերի պաշարման մեջ և ազատագրվել 1995 թվականի օգոստոսին՝ «Փոթորիկ» ռազմական գործողության արդյունքում։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով Բիհաչի բնակչության թիվը կազմել է 56.261 մարդ[1]։ Բնակչության ազգային կազմը ունեցել է հետևյալ տեսքը.

  • բոսնիացիներ |49,550
  • խորվաթներ 3,265
  • սերբեր 910
  • այլք 2,536

Անվանի բիհաչցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիստոֆեր Կորվինուս (Քրիստոֆեր Հունյադի, 1499–1505), Հունգարիայի արքայազն, հունգարական Հունյադի արքայատոհմի վերջին արական ներկայացուցիչ
  • Ամիր Սմայիչ, ֆոլք երգիչ
  • Սաշա Մատիչ, փոփ երգիչ
  • Դեյան Մատիչ, երգիչ
  • Ալեն Իսլամովիչ, երգիչ, Divlje Jagode և Bijelo Dugme երաժշտախմբերի առաջատար վոկալիստ
  • Ազրա Կոլակովիչ, երգիչ
  • Ջանան Մուսա, բասկետբոլիստ, Եվրոպայի 16 տարեկանների չեմպիոն
  • Իրֆան Լյուբիյանկիչ, վիրաբույժ, կոմպոզիտոր, քաղաքական գործիչ, դիվանագետ
  • Բորիսլավ Ստանկովիչ, նախկին բասկետբոլիստ, մարզիչ, FIBA-ի գլխավոր քարտուղար, 1991 թ. գրանցվել է բասկետբոլի համաշխարհային փառքի սրահում
  • Զելե Լիպովացա, բոսնիական հարդ ռոքի Divlje Jagode խմբի առաջատար անդամ
  • Զլատկո Դեդիչ, ֆուտբոլիստ
  • Նիհադ Հասանովիչ, գրող, թարգմանիչ
  • Ֆարուկ Շեհիչ, բանաստեղծ
  • Մերսադա Բեչիրպահիչ, նախկին բասկետբոլիստ
  • Մեհմեդ Ալայբռգովիչ, իրավաբան և քաղաքական գործիչ
  • Ֆերիդ Ջանիչ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից (SS Handschar Division)
  • Սաշա Ռադուլովիչ, ինժեներ, քաղաքական գործիչ. էկոնոմիկայի նախկին նախարար

Տնտեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջակայքում ընդարձակ, բերրի վարելահողերի առկայության շնորհիվ տնտեսության մեջ գերակշռում է գյուղատնտեսության բաժինը[2]։

Բիհաչի աշտարակը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «POPIS STANOVNIŠTVA, DOMAĆINSTAVA I STANOVA U BOSNI I HERCEGOVINI, 2013. REZULTATI POPISA» (PDF). popis2013.ba (Serbian). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Arnautovic, Marija (2012 թ․ սեպտեմբերի 21), Bosnian Town Preserves Coexistence Legacy: Bihać is one of the few places where conflict failed to drive a wedge between communities, vol. TRI Issue 757, Institute for War and Peace Reporting, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 29-ին, Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Official results from the book: Ethnic composition of Bosnia-Herzegovina population, by municipalities and settlements, 1991. census, Zavod za statistiku Bosne i Hercegovine - Bilten no.234, Sarajevo 1991.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիհաչ» հոդվածին։