Ալ-Անազա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աննազաից)
Jump to navigation Jump to search
Քաղաք
Ալ-Անազա
արաբ․՝ العنازة‎‎‎
GivatHaEm view TelAzzaziat1.jpg
Կոորդինատներ: 35°11′46″ հս․ լ. 36°03′56″ ավ. ե. / 35.19611° հս․. լ. 36.06556° ավ. ե. / 35.19611; 36.06556
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՏարտուսի մարզ
ՄինտակաԲանիասի գավառ
ՆահիյաԱլ-Անազայի շրջան
ԲԾՄ591 մետր
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն3357 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ
Կրոնական կազմալավիներ
Ժամային գոտիUTC+2
##Ալ-Անազա (Սիրիա)
Red pog.png

Ալ-Անազա (արաբ․՝ العنازة‎‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության Տարտուսի մարզում։ Հանդիսանում է Բանիասի գավառի 7 շրջաններից մեկի՝ Ալ-Անազայի շրջանի կենտրոնը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի տվյալներով շրջանն ուներ 18 446 բնակիչ՝ հիմնականում արաբներ[1]։

Ալ-Անազայի բնակչությունը հասնում է 2200 մարդու։ Քաղաքի մեջ են մտնում նաև մի քանի գյուղական համայնքեր՝ արվաձանի կարգավիճակով։ Տարածքը կազմում է 85 քառ.կմ, ունի 330 տուն։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացած է գյուղատնտեսությունը, հատկապես՝ երկրագործությունը։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, գարի) մշակմամբ, այգեգոգրծությամբ (ձիթապտուղ, ընկույզ, նուռ, թուզ) և խաղողագործությամբ։

Տնտեսության առաջատար ճյուղ է տուրիզմը։ Դրան նպաստում է միջերկրածովյան կլիման և լեռնային միջավայրը։ Կան անտառներ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Անազայում կան տարրական ու միջնակարգ դպրոցներ։ Բարձր է առողջապահության մակարդակը՝ 85 տոկոս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սիրիայի մարդահամար, 2004