Jump to content

«Ընկույզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
(Տարբերություն չկա)

12:39, 29 հունվարի 2016-ի տարբերակ

Շագանակներ
Սովորական ընկույզներ

Ընկույզ — որոշ բույսերի, առավելապես ծառերի կամ թփերի պտուղ է, հիմնականում ուտելու համար պիտանի միջուկով և կարծր կճեպով: Բույսերը՝ ում պտուղները կոչվում են ընկույզներ, ավելի ճշգրիտ են բնորոշվում այն բանից, թե ինչ տեսանկյունից են դրանք քննարկվում:

Բուսաբանության մեջ գոյություն ունի երկու բնորոշում.

  • Ընկույզ ( պտղի տեսակ է, լատիներեն՝ nux) ՝ չոր չբացվող սինկարպ ստորին պտուղ փայտե միաշաքիլով (օրինակ պնդուկենին), ինչի ներսում տեղադրված է մեկ (հազվադեպ երկու) ազատ տեղաբաշխված սերմ: Ընկույզը շրջապատված է մեկ կամ ավելի ծաղկակոթի տերևներով, որոնք էլ կազմում են փաթաթան: Այդպիսի պտուղն է, որպես օրինակ կաղին կամ պնդուկը: Ինչպես և մյուս պտուղները, ընկույզները կարող են օգտագործվել մարդու սննդի մեջ և խթանել տարածվածությանը (օրինակ, կոկոսյան ընկույզը կարող է ծլել հոսող գետում եռամսյա ուղևորությունից հետո):
  • Ընկույզ՝ Ընկուզազգիների (Juglandaceae) ներկայացուցիչ: Այդ հասկացության մեջ մտնում է և ընկույզը (Juglans, օրինակ ընկուզենին) և Հաճարենիների (Fagales) ներկայացուցիչը, որտեղ մտնում Ընկուզազգիների ընտանիքը: Ընդ որում Ընկուզազգիների ընտանիքի պտուղը չի հանդիսանում ընկույզ առաջին իմաստով, դա կորիզապտուղ է ( ավելի ճիշտ ՝ ստորին կորիզապտուղ), կորիզը և նրա մեջ գտնված սերմը սխալմամբ անվանում են ընկույզ: Ընկույզի բնափայտը արժեքավոր է և նրա տարբեր կոմպոնենտները կարող են օգտագործվել դեղամիջոցների պատրասման մեջ:

Մյուս «ընկույզները» բուսաբաների տեսակետով չէն հանդիսանում իսկական ընկույզ կամ էլ պարզապես սխալմամբ կոչվում են ընկույզ: Օրինակ գետնանուշը հանդիսանում է լոբազգինների խոտաբույս [1]:

  • Խոհարարություն մեջ և հաճախ սովորական առորյայում ընկույզն կոչվածը համարվում է այն ամենը ինչ ունի ուտելի միջուկ՝ պատված կեղևով / կճեպով (փափուկ կամ կարծր): Ընկույզներիզ կարելի է մուրաբա պատրաստել, հրուշակեղեն (տորտ, հալվա, կարկանդակներ), հավելում իբրև բաղադրամաս[2]:
  • Գյուղական համայքում բույսերը այդպիսի պտուղներով կոչում են ընկուզապտղային կուլտուրաներ: Բացի ընկույզներից՝ բուսաբանական իմաստով, ընկույզներին թվում են նաև մայրեկաղին, կոկոսյան ընկույզ և այլն:

Ընկույզենու միջուկը նման է ուղեղին և դրա պատճառով Բաբիլոնում նրանց օգտագործումը արգելվել է (համաձայն Հերադոտոսին, քրմերը համարում էին, որ ուտելով այդ ընկույզները մարդը կարող է արագ իմաստանալ), Պլատոնը «Ատլանտիդայի մասին երկխոսությունում» ասում է, որ այդ ընկույզները մտածում են և թագնվում են և տեղափոխվում են նրանց հավաքողներից, իսկ Հեդին Սվենը՝ շվեդական ճանապարհորդը, պնդում էր, որ պոկած անհաս ընկույզները լացում են և ծվծվում են: [2]. Խորհարարական գործիքն, որի միջոցով ջարդում են ընկույզները կոչվում է «ճրթան», «ճրթճրթան»:

Ընկույզների տեսակները

Հաճարենիների կարգի բույսերի պտուղները (Fagales)

Ոչ բոլոր ընկույզներն են վերաբերում այդ կարգին: Ուտելի պտուղներն են համարվում այդ կարգից հետևյալները.

  • Կեչազգիների ընտանիք (Betulaceae)՝ պտուղները հանդիսանում են իսկական ընկույզներ, պտղի տեսակը նկատի ունենալով:

Ընկույներ այլ կարգերից

Պտուղները, որոնք սովորականում անվանվում են ընկույզներ, սակայն գիտական իմաստով ընկույզ չէն հանդիսանում.

Կորիզավոր և անկորիզ նուշ
  • Աղտորազգիների ընտանիք (Anacardiaceae)
    • Կեշյու (Հնդկական ընկույզ, կաժու, ակաժու, անակարդիում արևմտյան (Anacardium occidentale)
    • Խնկենի, պիստակենի, խնկածառ (Pistacia)
Մակադամիայի ընկույզը
  • Պրոտեյազգի ընտանիք (Proteaceae)
    • Մակադամիա, ավստրալիական ընկույզ կամ կինդալ (Macadamia )
    • Գևուինա, ավելանյան կամ չիլիական անտառային ընկույզ (Gevuina) (ծառ՝ չիլիական պնդուկ)

Ընկույզները իբրև սննդամթերք

Ձախ կողմում ընկույզը կճեպով, աջ՝ կճեպահան եղած վիճակով:

Որոշ հետազոտությունների համաձայն, այն մարդիկ, որոնք մշտական օգտագործում են ընկույզներ, կորոնար անբավարարությամբ հիվանդանալու ռիսկը նվազում է[3]: Առաջին հետազոտությունը, որը ցույց տվեց այդ հնարավոր կապը, կատարվել է 1993 թվականին[4]: Այդ ժամանակից ի վեր բազմաթիվ կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ որոշ ընկույզներ սննդում սպառելով (ինչպես, օրինակ, նուշը և ընկույզը), կարելի է նվազեցնել խոլեստերինի կոնցենտրացիան արյան մեջ: Ընկույզներում հայտնաբերվել է մի քանի նյութեր, որոնք դրական են ազդում սրտի աշխատանքը վրա, սակայն ամենակարևոր հայտնաբերված նյութն է համարվում ճարպային թթու Օմեգա 3, որը պատասխանատու է արյան մեջ ճարպերի պրիֆիլի բարելավմանը[5]: Ընկույզները, որպես կանոն, ունեն շատ ցածր գլիկեմիկ ինդեքս[6], և այդ պատճառով նրանց խորհուրդ են տալիս ներառել դիետաներում այն մարդկանց, որոնք տառապում են օրինակ շաքարային դիաբետով[7]: Մեկ հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք պարբերաբար ընկույզներն են օգտագործում, ապրում են միջինը 2-3 տարի ավել նրանցից, ով դա չի անում[8]: Սակայն տվյալ դեպքում հնարավոր է լրացուցիչ գործոնների միջամտությունը, օրինակ, հնարավոր է մարդիկ, որոնց սննդի մեջ ավելի շատ ընկույզեղեն է առկա, ավելի քիչ թվով դատարկ կալորիաներ են ընդունում[9]: Ընկույզների բաղադրության մեջ մտնում են անփոխարինելի ճարպաթթուներ, լինոլենաթթու և լինոլաթթու: Հիմնականում, ընկույզները ներառում են իրենց մեջ չհագեցած ճարպաթթուներ, այդ թվում և մոնոչհագեցած ճարպաթթուներ: Ամինաթթուներից, որոնք ստացվում են ընկույզներից, առանձնանում է արգինինը, որը մասնակցում է զարկերակային անոթների առաձգականության պահպանմանը (ինչը նվազեցնում է աթերոսկլերոզի ռիսկի) [10]: Շատ ընկույզները E և B2 վիտամինների աղբյուրն են: Դրանք հարուստ են նաև սպիտակուցներով, ֆոլատներով, մանրաթելերով և հանքանյութերով, ինչպիսիք են՝ մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, պղինձ և սելեն [11]:

Հակաօքսիդանտնետի կոնցենտրացիան հում ընկուզենու մեջ կրկնակի գերազանցում է նրանց կոնցենտրացիան այլ ընկույզներում[12]:

Տեսությունը՝ հակաօքսիդանտնետի օգտակարության մասին, վերջերս ենթարկվել է էական փոփոխությունների, և որոշ կլինիկական փորձարկումները ցույց են տվել վնաս, որը հասցվում է առողջությանը չափից ավելի հաքաօքսիդանտների սպառման հետևանքը[13][14]:

Բարձր սննդային արժեք ունենալու հատկության շնորհիվ, փորձեր էր կատարվում ստեղծել ընկույզների ավելի բերքառատ սորտեր, որոնք ավելի բարձր սննդարար նյութերի կոնցենտրացիա կպարումակեն (հիմնականում, ամինաթթուներ) [15]:

Սննդարար նյութերի աղյուսակ[16]
(Սննդային արժեքը 100 գ)
Ընկույզ Տիզենի Նշենի Գետնանուշ Կեշյու Սիսեռ Մակադամիա Շագանակ Պիստակ Կոկոսյան ընկույզ
Էներգիական արժեք, kkal654628575567553364718245562354
Հիմնական բաղադրիչներ, %
Սպիտակուցներ15.2314.9521.2225.818.2219.37.913.1720.273.33
Ճարպեր65.2160.7549.4249.2443.856.0475.772.245.3933.49
Հագեցված ճարպէր6.1264.4643.7316.8347.7830.62612.0610.4145.55629.698
Մոնոչհագեցած Ճարպեր8.93345.65230.88924.42923.7971.35858.8770.75923.821.425
Պոլիչհագեցած Ճարպեր47.1747.9212.0715.5597.8452.6941.5020.86913.7440.366
Խոլեստերին0000000000
Ածխաջրեր13.7116.721.6716.1330.1960.6513.8252.9627.5115.23
Շաքար2.614.343.893.975.9110.74.5710.67.666.23
Սննդային մանրաթել6.79.712.28.53.317.48.65.110.39
Ջուր4.075.314.76.55.211.531.3640.483.9146.99
Մոխիր1.782.292.992.332.542.481.141.22.910.97
Վիտամիններ, mg
Վիտամին A0000000000
α-կարոտին00.00300000000
β-կարոտին0.0120.0110.001000.04-0.0140.2490
Վիտամին B10.3410.6430.2110.640.4230.4771.1950.2430.870.066
Վիտամին B20.150.1131.0140.1350.0580.2120.1620.1750.160.02
Վիտամին B31.1251.83.38512.0661.0621.5412.4731.3421.32.54
Վիտամին B439.245.652.152.5-95.2-1.5-12.1
Վիտամին B50.570.9180.4691.7670.8641.5880.7580.5540.520.3
Վիտամին B60.5370.5630.1430.3480.4170.5350.2750.4971.70.054
Վիտամին B90.0980.1130.0500.240.0250.5570.0110.070.0510.026
Վիտամին B120000000000
Վիտամին C1.36.3000.541.2265.63.3
Կալցիֆերոլ000000000.00080
Վիտամին E0.715.0326.228.330.90.820.540.500.24
Վիտամին K0.00270.0142000.03410.009-0.007800.0002
Վիտամին N000000-01.4050
Միներալներ, mg
Կալցիում, Ca981142649237105852910514
Երկաթ, Fe2.914.73.724.586.686.243.690.913.922.43
Մագնեզիում, Mg1581632681682921151303312132
Ֆոսֆոր, P346290484376593366188107490113
Կալիում, K4416807057056608753685921025356
Նատրիում, Na20118122452120
Ցինկ, Zn3.092.453.083.275.783.431.300.572.21.1
Պղինձ, Cu1.5861.7250.9961.1442.1950.8470.7560.5071.30.435
Մանգան, Mn3.4146.1752.2851.9341.6552.2044.1311.181.21.5
Սելեն, Se0.00490.00240.00250.00720.01990.00820.00360.00120.0070.0101
Ամինաթթուներ, mg
Տրիպտոֆան170193214250287185673527139
Թրեոնին596497598883688716370113667121
Իզոլեյցին625545702907789828314125893131
Լեյցին1170106314881672147213746021881542247
Լիզին4244205809269281291181881142147
Մեթիոնին236221151317362253237533562
Ցիստեին208277189331393259610135566
Ֆենիլալանին7116631120133795110346651341054169
Թիրոզին406362452104950847951188412103
Վալին753701817108210948093631781230202
Արգինին22782211244630852123181914022272012546
Հիստիդին3914325576524565311958850377
Ալանին69673010271025837828388212914170
Ասպարգին18291679291131461795227010995491803325
Глутам. к-на28163710681053904506337522674103790761
Գլիցին 81672414691554937803454164946158
Պրոլին70656110321138812797468167805138
Սերին934735948127110799734191591216172

Ընկույզը իբրև ալերգեն

Ընկույզները վերաբերվում են ալերգենավտանգ բույսերի խմբին[17][18]: Ամենա ալերգիկ ընկույզներն են՝ ընկույզենին, գետնանուշը, շագանակն և նուշը[19]: Մեկ հետազոտություն՝ 32 մահվան ելքով բազայի վրա, որոնց մեջ բավականին շատ տվյալներ կային հաստատման համար ալերգենի ներկայությունը, ցույց է տվել հետևյալը. № 1 խմբում 21 մահվան ելքից՝ 14 (67 %) մարդ մահացել էին գետնանուշի վրա ալերգիայից և 7(33 %) մարդ ընկույզից: № 2 խմբում 11 մահվան ելքից՝ 6 (55 %) մարդ մահացել էին գետնանուշի վրա ալերգիայից, 3 (27 %) մարդ ընկույզից, 1 (9 %) ՝ կաթից և , 1 (9 %) ՝ ձկից[20]:

Խոհարարության մեջ

Կան հիմքեր ենթադրելու, որ ընկույզները դիետա կարևոր բաղադրիչ էին հանդիսանում արդեն իսկ նախնադարյան մարդկանց մոտ։ Հայտնաբերվել են յոթ տեսակի ուտելի ընկույզների և գործիքների մնացորդները, որոնք նույնականացվել են որպես ընկուզաջարդիչներ, որոնք թվագրվել են Պլեյստոցենյան ժամանակաշրջանին՝ 780 000 տարեկան: Հայտնաբերված ընկույզները՝ նուշն էր, էվրիալա երկյուղալի, խոզակաղին, պիստակ և շագանակ[21]: Aesculus californica կիրառվում էր Կալիֆորնիայի հնդիկների կողմից սննդի մեջ սովի ժամանակաշրջանում է, սակայն դա պահանջում էր որոշակի հմտություններ, քանի որ այս ընկույզի մեջ առկա է թույնավոր բաղադրամասեր: Ժամանակակից խոհանոցում ընկույզները օգտագործվում են հում կամ շիկացրած տեսքով ։ Շիկացրած ընկույզները և շագանակները կարող են ինքնուրույն ուտեստներ լինել, բայց ընկույզների հիմնական կիրառումը խոհարարության և հրուշակեղենի գործում ՝ դա ուտեստին հաղորդել ընկույզի բնորոշ համը: Վրացական խոհանոցում ընկույզների հանդիսանում են ուտեստների մեծամասնության անբաժանելի մաս: Մշկընկույզը հանդիսանում է համեմունքների կարևորագույն աղբյուրներից մեկը[22]: Մշկընկույզի բուժիչ հատկությունները նկարագրել է անգամ Ավիցենը իր «Կանոն բժշկության» գրքում:

Հետաքրքիր փաստեր

  • Ամենամեծ պտուղը, որը կրում է ընկույզ անվանումը հանդիսանում է սեյշելյան արմավենու պտուղը՝ «սեյշելյան ընկույզը»: Այս ընկույզի քաշը հասնում է 30 կգ[23], իսկ հասունացման ժամանակահատվածը՝ 10 տարի է:
  • Աֆրիկյան երաժշտական գործիք՝ ախոկո պատրաստված է ընկույզներից, որոնք կապված են փայտե ձողին:
  • Ավստրալիական ընկույզ մակադամիան, որը ծառայել է տեղական բնիկների երբեմնի կարևոր սննդի աղբյուր, այժմ համարվում է դելիկատես և աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը իր գնային արժեքով (մոտ 30 դոլար 1 կգ-ի համար): Մակադամիայի ընդանուր բերքատվությունը կազմում է շուրջ 40 հազար տոննա: Բացի Ավստրալիայից,մակադամիան մշակվում է Բրազիլիայում, ՀԱՀ-ում և ԱՄՆ-ում (հարավային նահանգներում և Հավայան կղզիներում):

Աղբյուրներ

  1. М. Аксёнова и др. Бобовые // Энциклопедия для детей. Биология. — 7-е изд. — М.: Мир энциклопедий Аванта+, Астрель, 2010. — С. 319. — 589 с. — ISBN 9785989862658
  2. 2,0 2,1 М. Аксёнова и др. Кактусы // Энциклопедия для детей. Биология. — 7-е изд. — М.: Мир энциклопедий Аванта+, Астрель, 2010. — С. 289. — 589 с. — ISBN 9785989862658
  3. Kelly JH., Sabaté J. (2006). «Nuts and coronary heart disease: an epidemiological perspective». Br J Nutr. 96: S61–S67. doi:10.1017/BJN20061865. PMID 17125535.
  4. Sabaté J.; և այլք: (1993). «Effects of walnuts on serum lipid levels and blood pressure in normal men». Engl J Med. 328 (9): 603–607. doi:10.1056/NEJM199303043280902. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  5. Rajaram S. et al. Walnuts and fatty fish influence different serum lipid fractions in normal to mildly hyperlipidemic individuals: a randomized controlled study. // Am J Clin Nutr. — 2009. — Vol. 89. — H. 1657S—1663S.
  6. Mendosa D. (2002). «Revised International Table of Glycemic Index (GI) and Glycemic Load (GL) Values». Արխիվացված է օրիգինալից 2013-04-28-ին. Վերցված է 2007-11-23-ին.
  7. Josse AR.; և այլք: (2007). «Almonds and postprandial glycemia — a dose response study». Metabolism. 56 (3): 400–404. doi:10.1016/j.metabol.2006.10.024. PMID 17292730. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  8. Fraser GE., Shavlik DJ. (2001). «Ten years of life: Is it a matter of choice?». Arch Int Med. 161 (13): 1645–1652. doi:10.1001/archinte.161.13.1645. PMID 11434797.
  9. ABC News: The Places Where People Live Longest. Retrieved January 18, 2007.
  10. «Eating Nuts: A Healthy Way to Lower Cholesterol». CholesterolAdvice.net. Արխիվացված է օրիգինալից 2013-04-28-ին.
  11. Kris-Etherton PM.; և այլք: (1999). «Nuts and their bioactive constituents: effects on serum lipids and other factors that affect disease risk». Am J Clin Nutr. 70 (3 Suppl): 504S–511S. PMID 10479223. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  12. «Walnuts are the healthiest nut, say scientists». BBC News. March 27, 2011. Վերցված է March 28, 2011-ին.
  13. Baillie J.K.; և այլք: (2009). «Oral antioxidant supplementation does not prevent acute mountain sickness: double blind, randomized placebo-controlled trial». QJM. 102 (5)): 341–348. doi:10.1093/qjmed/hcp026. PMID 19273551. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  14. Bjelakovic G.; և այլք: (2007). «Mortality in randomized trials of antioxidant supplements for primary and secondary prevention: systematic review and meta-analysis». JAMA. 297 (8): 842–857. doi:10.1001/jama.297.8.842. PMID 17327526. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  15. Sharma N. D.; և այլք: (1985). «Fatty acid and amino acid composition of groundnut mutants». Plant Foods for Human Nutrition. 35 (1): 3–8. doi:10.1007/BF01092011. {{cite journal}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  16. USDA Nutrient Database
  17. Аллергены окружающей среды
  18. «Common Food Allergens». Food Allergy & Anaphylaxis Network. Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին. Վերցված է 2007-06-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. Что такое аллергия?.
  20. Allan Bock S., Muñoz-Furlong Anne, Sampson Hugh A. (2001). «Fatalities due to anaphylactic reactions to foods». The Journal of Allergy and Clinical Immunology. 107 (1): 191–193. doi:10.1067/mai.2001.112031.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  21. «Remains of seven types of edible nuts and nutcrackers found at 780,000-year-old archaeological site». Scienceblog.com. February 2002. Արխիվացված է օրիգինալից 2013-04-28-ին. Վերցված է 2010-09-13-ին.
  22. Сокольский И. Пряности и мировая история. // Наука и жизнь : журнал. — № 3. — 2008. — С. 122—124.
  23. Arkive: Lodoicea maldivica