Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնություն
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի առաջնությունը («Եվրո 2008») անց է կացվել Ավստրիայում և Շվեյցարիայում, հունիսի 7-ից մինչև հունիսի 29-ը, 2008թ.: Մասնակցել են հետևյալ 16 երկրների ազգային հավաքականները՝ Ավստրիա, Գերմանիա, Թուրքիա, Իսպանիա, Իտալիա, Լեհաստան, Խորվաթիա, Հոլանդիա, Հունաստան, Շվեդիա, Շվեյցարիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Ֆրանսիա: Մրցակարգը՝ նախ խմբային (յուրաքանչյուր խմբում 4 հավաքական), այնուհետև ամեն խմբի լավագույն երկուսը շարունակում են պայքարը օլիպիական մրցակարգով՝ որոշելու ուժեղագույնին:
Ֆուտբոլի Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն է դարձել Իսպանիայի հավաքականը.
[խմբագրել] Պատմություն
Եվրոպայի առաջնությունները անց են կացվում 1960 թվականից: Առաջին չեմպիոնն է ՍՍՀՄ հավաքականը: Չեմպիոն են դարձել նաև Իսպանիայի (1 անգամ), Գերմանիայի (3 անգամ), Իտալիայի (1 անգամ), Ֆրանսիայի (2 անգամ), Հոլանդիայի (1 անգամ), Դանիայի (1 անգամ), Չեխոսլովակիայի (1 անգամ) և Հունաստանի (1 անգամ) հավաքականները:
[խմբագրել] Արտաքին հղումներ