Եվրո 2012 եզրափակիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրո 2012 եզրափակիչ
ԻրադարձությունԵվրո 2012
Ամսաթիվ1 հուլիս 2012
ՄարզադաշտՕլիմպիական մարզադաշտ, Կիև
Հանդիպման խաղացողԱնդրես Ինիեստա (Իսպանիա)
ԳոլերԴավիդ Սիլվա, Ժորդի Ալբա, Ֆեռնանդո Տոռես և Խուան Մատա
ՄրցավարՊեդրո Պրոենչա (Պորտուգալիա)
Հանդիսական63.170
ԵղանակՊարզ գիշեր

Եվրո 2012 եզրափակիչ, ֆուտբոլային հանդիպում, որը տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսի 1-ին Ուկրաինայի Կիև քաղաքի Օլիմպիական մարզադաշտում, որտեղ որոշվեց Եվրո 2012 թվականի հաղթողը[1]։ Իսպանիան, որը հաղթել էր Գերմանիային 1-0 հաշվով Եվրո 2008 թվականի եզրափակչում, հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը՝ հաղթելով Իտալիային 4-0 հաշվով և դարձավ առաջին հավաքականը, որը երկու անգամ անընդմեջ հաղթեց Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում և առաջին հավաքականը, որը երեք անգամ հաղթեց գլխավոր առաջնություններում՝ Եվրո 2008, 2010 թվականի աշխարհի գավաթ և Եվրո 2012[2][3][4][5]։ Այն ամենամեծ գոլային տարբերությամբ հաղթանակն էր Եվրոպայի եզրափակիչների պատմության մեջ[6]։

Սովորաբար Եվրոպայի չեմպիոնը մասնակցում է Կոնֆեդերացիայի գավաթին, սակայն քանի որ Իսպանիան որակավորվել էր որպես 2010 թվականի Աշխարհի չեմպիոն, ապա Եվրոպայից Կոնֆեդերացիայի գավաթ 2013 թվականին մասնակցեց Իտալիան[7]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան առաջնությանը այս Իտալիայի և Իսպանիայի հավաքականները հանդիպել էին 30 անգամ, որից տասը հաղթել էր Իտալիան, իսկ Իսպանիան՝ 8 անգամ։ Իտալիան հաղթել էր վերջին հանդիպումում 2-1 հաշվով, որը ընկերական հանդիպում էր և կայացել էր 2011 թվականի օգոստոսի 10-ին[8][9]։ Իտալիան հաղթել էր Եվրոպայի առաջնությունում մեկ անգամ 1968 թվականին՝ եզրափակչում հանդիպելով Հարավսլավիային, իսկ Իսպանիան երկու անգամ՝ 1964 թվականին և 2008 թվականին։ Եվրո 2000 թվականին Իտալիան հասավ եզրափակիչ երկրորդ անգամ, որտեղ պարտվեց Ֆրանսիային, մինչդեռ Իսպանիան նույնպես հասել էր 1984 թվականի եզրափակիչ՝ պարտվելով նույն Ֆրանսիային 2-0 հաշվով։ Իսպանիան սկսեց առաջնությունը որպես հավակնորդներից մեկը[10]` լինելով ՖԻՖԱ-ի վարկանիշում առաջինը, իսկ Իտալիան 20-րդն էր։

Ճանապարհ դեպի եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի մեկնարկային կազմը եզրափակչում

Իսպանիան C խմբում ընդգրկված էր Իտալիայի, Խորվաթիայի և Իռլանդիայի ընտրանիների հետ. առաջին խաղը անցկացրեց Իտալիայի դեմ 2012 թվականի հունիսի 10-ին։ Առաջին խաղում հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի` 1-1 հաշվով[11]։ Երկրորդ խաղում Իսպանիան հաղթեց Իռլանդիային 4-0 հաշվով[12]։ Երրորդ խաղը Իսպանիան անցկացրեց Խորվաթիայի դեմ, որտեղ տարավ ծանր հաղթանակ 1-0 հաշվով[13]։

Քառորդ եզրափակչում Իսպանիան մրցեց Ֆրանսիայի դեմ։ Իսպանիան այս խաղում հաղթեց 2-0 հաշվով[14]։ Կիսաեզրափակչում Իսպանիան հունիսի 27-ին մրցեց Պորտուգալիայի դեմ, որը քառորդ եզրափակչում Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ հաղթել էր Չեխիայի ընտրանուն[15]։ Այս խաղում հիմնական և լրացուցիչ ժամանակներում գոլ չգրանցվեց[16]։ Հետխաղյա 11 մետրանոցների արդյունքով եզրափակիչ դուրս եկավ Իսպանիան։

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի մեկնարկային կազմը եզրափակչում:

Ինչպես և Իսպանիան, Իտալիան նույնպես ընդգրկված էր C խմբում։ Առաջին խաղը իսպանացիների հետ ավարտվեց ոչ ոքի՝ 1-1 հաշվով[11]։ Մյուս խաղը Իտալիան անցկացրեց Խորվաթիայի ընտրանու դեմ հունիսի 14-ին։ Խաղը նույնպես ավարտվեց 1-1 հաշվով[17]։ Խմբային փուլի վերջին խաղը Իտալիան մրցեց Իռլանդիայի հետ, որտեղ հաղթեց 2-0 հաշվով[18]։

Քառորդ եզրափակչում Իտալիան մրցեց Անգլիայի դեմ։ Հիմնական և ավելացված ժամանակները ավարտվեցին 0-0 հաշվով, Իտալիան հաղթեց հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում[19]։ Կիսաեզրափակչում Իտալիան հանդիպեց Գերմանիային։ Խաղն ավարտվեց իտալացիների հաղթանակով 2-1 հաշվով[20]։

Իսպանիա Փուլ Իտալիա
Մրցակից Արդյունք Խմբային փուլ Մրցակից Արդյունք
Իտալիա Իտալիա 1-1 Խաղ 1 Իսպանիա Իսպանիա 1-1
Իռլանդիա Իռլանդիա 4-0 Խաղ 2 Խորվաթիա Խորվաթիա 1-1
Խորվաթիա Խորվաթիա 1-0 Խաղ 3 Իռլանդիա Իռլանդիա 2-0
Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
Իսպանիա Իսպանիա 3 2 1 0 6 1 +5 7
Իտալիա Իտալիա 3 1 2 0 4 2 +2 5
Խորվաթիա Խորվաթիա 3 1 1 1 4 3 +1 4
Իռլանդիա Իռլանդիա 3 0 0 3 1 9 −8 0
Վերջնական դիրք
Հավաքական Խաղ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
Իսպանիա Իսպանիա 3 2 1 0 6 1 +5 7
Իտալիա Իտալիա 3 1 2 0 4 2 +2 5
Խորվաթիա Խորվաթիա 3 1 1 1 4 3 +1 4
Իռլանդիա Իռլանդիա 3 0 0 3 1 9 −8 0
Opponent Result Փլեյ օֆֆ փուլ Մրցակից Արդյունք
Ֆրանսիա Ֆրանսիա 2-0 քառորդ եզրափակիչներ Անգլիա Անգլիա 0-0 (աժ) (4-2 11 մ.)
Պորտուգալիա Պորտուգալիա 0-0 (աժ) (4-2 11 մ.) Կիսաեզրափակիչներ Գերմանիա Գերմանիա 2-1

Խաղից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիևի օլիմպիական մարզադաշտը, որտեղ տեղի է ունեցել եզրափակիչը:

Կիևի օլիմպիական մարզադաշտը Ուկրաինայում ամենամեծ մարզադաշտն էր այն ութ մարզադաշտերից, որտեղ անցակացվեցին Եվրո 2012-ի խաղերը։ Մարզադաշտը ընդգրկվեց որպես եզրափակչի մարզադաշտ 2007 թվականի հունիսի 25-ին[21][22]։

Խաղի գնդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակչի պաշտոնական գնդակն էր «Adidas Tango 12»-ը, որը արծաթագույն էր ներկված և Adidas Tango ընտանիքի գնդակներից էր։ Tango 12 գնդակը օգտագործվեց որպես առաջնության գնդակ, որն արտադրվել էր գերմանական Adidas ընկերության կողմից[23]։

Մրցավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՒԵՖԱ-ի կողմից խաղի գլխավոր մրցավար էր ընտրվել Պեդրո Պրոենկան, ով ներկայացնում էր Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան[24]։ Նա միջազգային հանդիպումներ սկսել էր դատել 2003 թվականից[25] և նույն տարվա հունիսին դատել էր ՈՒԵՖԱ Ինտերտոտոյի գավաթի առաջին փուլի խաղը Ժալգիրիսի և Օրգրայթ ակումբների միջև[26]։ Պրոենկան նախկինում դատել էր երկու ՈՒԵՖԱ եզրափակիչներ, 2004 թվականի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչը[27], Չեմպիոնների լիգա 2011-2012-ի եզրափակիչը Չելսիի և Բավարիա Մյունխենի միջև[28]։

Պրոենկայի օգնականներն էին Բերտինո Միրանդան, Ռիկարդո Սանտոսը, Խորխե Սոուսան և Դուարտե Գոմեսը[24], ովքեր նախկինում իր հետ դատել էին Եվրո 2012-ի C խմբի Իսպանիայի և Իռլանդիայի միջև հանդիպումը, D խմբի Շվեդիայի և Ֆրանսիայի միջև հանդիպումը, քառորդ եզրափակչին Անգլիա-Իտալիա հանդիպումը։ Չորրորդ պաշտոնյան թուրք մրցավար Չունեյթ Չակիրն էր[24]։

Փակման արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև խաղի սկիզբը տեղի ունեցավ առաջնության փակման արարողությունը, որին մասնակցեց մոտ 6 հազար կամավոր[29]։ Նաև հանդես եկավ գերմանացին փոփ երգչուհի Օսեանան, ով երգեց առաջնության պաշտոնական երգ՝ «Endless Summer» երգը[30][31]։

Խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականների դասավորվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի մարզիչ Վիսենտե դել Բոսկե հավաքականի մեկնարկային կազմում թողեց նույն տասնմեկ ֆուտբոլիստներին, ովքեր խաղացել էին Իտալիայի դեմ խմբային փուլում, ինչպես նաև Ֆրանսիայի դեմ քառորդ եզրափակչում, իսկ թիմի դասավորվածությունը թողեց 4-3-3 ձևաչափով։ Միակ տարբերությունը, որ ազատ կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին խաղի վերջում փոխարինեց Ֆեռնանդո Տոռեսը (ով դուրս էր եկել Իռլանդիայի և Խորվաթիայի դեմ խաղերին մեկնարկային կազմերում)։ Դուրս չեկավ Ալվարո Նեգրեդոն (ով խաղացել էր կիսաեզրափակիչը Պորտուգալիայի դեմ), իսկ Ֆեռնանդո Լյորենտեն այդպես էլ ողջ առաջնությունը անցկացրեց պահեստայինների նստարանին։

Իսպանիայի պաշտպանությունը կազմն էին Ռեալ Մադրիդի խաղացողներ Իկեր Կասիլյասը՝ դարպասին, Ալվարո Արբելոան՝ աջ պաշտպան, Սերխիո Ռամոսը՝ կենտրոնում, Բարսելոնայի պաշտպան Ջերարդ Պիկեն միացավ Ռամոսին պաշտպանության կենտրոնում և Բարսելոնայի նորեկ Ժորդի Ալբան հանդես եկավ ձախից։ Կենտրոնական կիսապաշտպաններն էին Չավին, Սերխիո Բուսկետսը և Չաբի Ալոնսոն, ձախ թևում Անդրես Ինիեստան էր, իսկ աջում Դավիդ Սիլվան, ով միակ ֆուտբոլիստն էր, ով չէր խաղում Իսպանիայի երկու խոշորագույն ակումբներում։

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Իսպանիայի՝ Իտալիան կատարեց մի շարք փոփոխություններ իր մեկնարկային կազմում։ Իտալիայի մարզիչ Չեզարե Պրանդելին ընտրեց 4-1-3-2 դասավորվածությունը՝ փլեյմեյքեր Անդրեա Պիրլոյին տալով խորը կիսապաշտպանի դեր։ Նա նաև հարձակվողական երկյակ ընտրեց Անտոնիո Կասանո և Մարիո Բալոտելլի զույգին։ Կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսին նշանակվեց սվիփերի դերում, ինչպես խմբային խաղերում, սակայն խաղի կեսից փոխեց դիրքը որպես ձախ եզրային հարձակվող կիսապաշտպան։

Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ձախ պաշտպան Ջեորջիո Կելինին, կենտրոնական պաշտպաններ Անդրեա Բարզալին և Լեոնարդո Բոնուչին Յուվենտուսից էին և հանդիսանում էին ակումբի պաշտպանության կորիզը, ովքեր պարտություն չէին կրել Սերիա Ա-ի 2011-12 մրցաշարում։ Նրանց աջից օգնում էր Իգնասիո Աբատեն։ Անդրեա Պիրլոյից բացի կիսապաշտպանությունում հանդես էր գալիս աջ եզրային Կլաուդիո Մարկիզիոն, Ռիկարդո Մոնտոլիվոն կենտրոնում և Դանիելե դե Ռոսին ձախից։ Կասանոն և Բալոտելլին խաղում էին առաջնագծում։

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինիեստան հարվածում է Ջանլուիջի Բուֆոնի դարպասին:

Չնայած պաշտպանողական ֆուտբոլի կանխատեսմանը՝ Իսպանիան առաջին րոպեներից տիրեց նախաձեռնությանը և գնդակի երկար խաղարկումը ավարտվեց Չավիի հարվածով, ինչի արդյունքում գնդակը մի փոքր շեղ ընթացավ դարպասից[32]։ Իսպանիան առաջ անցավ 14-րդ րոպեին, երբ Ինիեստան փոխանցեց Ֆաբրեգասին, ով իր հերթին փոխանցեց Ջիորջիո Չելինիի վրայով Դավիդ Սիլվային, ով իր հերթին գլխի հարվածով մոտ 10 մետրից բացեց հաշիվը[32]։ Չելինին այդպես էլ չկարողացավ ցույց տալ իր լավագույն խաղը և 21-րդ րոպեին փոխարինվեց Ֆեդերիկո Բալզարելիիով[32]։ Իտալիան պատասխանեց երկու ոչ վտանգավոր հարվածներով Կասանոյի կողմից, որոնք որսաց Կասիլյասը[32]։ Իսպանիան մինչև ընդմիջում Ժորդի Ալբայի շնորհիվ ևս մեկ անգամ գրավեց Բուֆոնի դարպասը 41-րդ րոպեին[32]։

Անտոնիո դի Նատալեն փոխարինեց Կասանոյին երկրորդ խաղակեսի սկզբից և երկու անգամ մոտ էր դարպասը գրավելուն, երկրորդ անգամ փայլուն խաղաց Կասիլյասը և փրկեց դարպասը վերահաս գոլից[32]։ Իտալիայի վերջին փոխարինման ժամանակ Տիագու Մոտան փոխարինեց Ռիկարդո Մոտոլիվոյին, սակայն նա շուտով վնասվածք ստացավ և քանի որ բոլոր փոփոխությունները կատարված էին, Իտալիան վերջին 30 րոպեն խաղաց 10 հոգով[32]։ Ֆեռնանդո Տոռեսը փոխարինեց Ֆաբրեգասին վերջին 15 րոպեներին և 84-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ Խավիի փոխանցումից հետո և դարձավ առաջին ֆուտբոլիստը ով գոլ խփեց Եվրոպայի երկու առաջնության եզրափակիչներում[33]։ Այնուհետև Տորեսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Խուան Մատան` դարձնելով հաշիվը 4-0[32], ինչը ամենախոշոր հաշիվն էր Եվրոպայի առաջնությունների եզրափակիչների պատմության մեջ։ Իսպանիան դարձավ առաջին հավաքականը, որը հաղթեց երեք խոշորագույն առաջնությունները անընդմեջ։

Մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

07.01.2012
21:45 UTC+3
Իսպանիա Իսպանիա 4-0 Իտալիա Իտալիա Օլիմպիական մարզադաշտ, Կիև
Հանդիսական՝ 63,170[34]
Մրցավար՝ Պեդրո Պրոենկա (Պորտուգալիա)[24]
Սիլվա Goal 14'
Ալբա Goal 41'
Տոռես Goal 84'
Մատա Goal 88'
Հաշվետվություն
Իսպանիա[35]
Իտալիա[35]
ԴՊ 1 Իկեր Կասիլյաս (Ա)
ԱՊ 17 Ալվարո Արբելոա
ԿՊ 3 Ժերար Պիկե Դեղին քարտ in the 25-րդ minute 25'
ԿՊ 15 Սերխիո Ռամոս
ՁՊ 18 Ժորդի Ալբա
ԿԱ 8 Չավի
ԿԱ 16 Սերխիո Բուսկետս
ԿԱ 14 Չաբի Ալոնսո
ՀՐ 10 Սեսկ Ֆաբրեգաս Փոխարինվել է 75-րդ րոպեին 75'
ԱՀ 21 Դավիդ Սիլվա Փոխարինվել է 59-րդ րոպեին 59'
ՁՀ 6 Անդրես Ինիեստա Փոխարինվել է 87-րդ րոպեին 87'
Փոխարինումներ.
ՀՐ 7 Պեդրո Փոխարինվել է 59-րդ րոպեին 59'
ԿՊ 9 Ֆեռնանդո Տոռես Փոխարինվել է 75-րդ րոպեին 75'
ԿՊ 13 Խուան Մատա Փոխարինվել է 87-րդ րոպեին 87'
Մարզիչ.
Վիսենտե դել Բոսկե
ԴՊ 1 Ջանլուիջի Բուֆֆոն (Ա)
ԱՊ 7 Իգնասիո Բատե
ԿՊ 15 Անդրեա Բարզալի Դեղին քարտ in the 45-րդ minute 45'
ԿՊ 19 Լեոնարդո Բոնուչի
ՁՊ 3 Ջիորջիո Կելինի Փոխարինվել է 21-րդ րոպեին 21'
ԿԱ 21 Անդրեա Պիրլո
ԱԿ 8 Կլաուդիո Մարկիզիո
ԱԿ 18 Ռիկարդո Մոնտոլիվո Փոխարինվել է 57-րդ րոպեին 57'
ՁԿ 16 Դենիելե Դե Ռոսի
ՀՐ 9 Մարիո Բալոտելի
ՀՐ 10 Անտոնիո Կասանո Փոխարինվել է 46-րդ րոպեին 46'
Փոխարինումներ.
ՊՇ 6 Ֆեդերիկո Բալզարետի Փոխարինվել է 21-րդ րոպեին 21'
ՀՐ 11 Անտոնիո Դի Նատալե Փոխարինվել է 46-րդ րոպեին 46'
ԿԱ 5 Տիագու Մոտա Փոխարինվել է 57-րդ րոպեին 57'
Մարզիչ.
Չեզարե Պրանդելի

Խաղի լավագույն.
Անդրես Ինիեստա (Իսպանիա)[34]

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին խաղակես[36]
Վիճակագրություն Իսպանիա Իտալիա
Գոլեր 2 0
Ընդհանուր հարվածներ 8 8
Հարվածներ դարպասին 5 5
Գնդակի վերահսկում 48% 52%
Անկյունայիններ 1 3
Խաղի կանոնների խախտում 6 4
Խաղից դուրս 1 0
Դեղին քարտեր 1 1
Կարմիր քարտեր 0 0

Երկրորդ խաղակես[36]
Վիճակագրություն Իսպանիա Իտալիա
Գոլեր 2 0
Ընդհանուր հարվածներ 6 3
Հարվածներ դարպասին 4 1
Գնդակի վերահսկում 57% 43%
Անկյունայիններ 2 0
Խաղի կանոնների խախտում 11 6
Խաղից դուրս 2 3
Դեղին քարտեր 0 0
Կարմիր քարտեր 0 0

Ընդհանուր[36]
Վիճակագրություն Իսպանիա Իտալիա
Գոլեր 4 0
Ընդհանուր հարվածներ 14 11
Հարվածներ դարպասին 9 6
Գնդակի վերահսկում 52% 48%
Անկյունայիններ 3 3
Խաղի կանոնների խախտում 17 10
Խաղից դուրս 3 3
Դեղին քարտեր 1 1
Կարմիր քարտեր 0 0

Խաղից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակի ստացում և տոնակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի ֆուտբոլիստները նշում են իրենց հաղթանակը

Խաղից հետո Հենրի Դելունայի գավաթը տրվեց Իսպանիայի ավագ Իկեր Կասիլյասին ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինիի կողմից։ Գավաթի բարձրացման պահին մարզադաշտերի բարձրախոսով հեռարձակվեց «Heart of Courage» երգը Two Steps from Hell խմբի կատարմամբ։

Մամլո ասուլիսի ժամանակ Իսպանիայի մարզիչ Վիսենտե դել Բոսկեն նշեց, որ եկել է իսպանական ֆուտբոլի մեծ դարաշրջանը[37], սակայն նշեց նաև որ Իտալիան մեծ աշխատանք էր կատարել, չնայած նրանց պարտությանը, նրանք արժանի դիմադրեցին իրենց մինչև այն պահը երբ Տիագու Մոտան ստիպված հեռացավ դաշտից վնասվածքի պատճառով և իր թիմը մնաց տաս հոգով[37]։ Իտալիայի մարզիչ Չեզարե Պրանդելին նշեց որ լքում է Կիևը հպարտ իր հավաքականի համար և ավելացրեց, որ երբ նա գալիս էր Կիև և տեսնելով մարզադաշտը և լուսավորությունը նա որոշ անհարմարություն է զգացել, սակայն այժմ Կիևը լքում է հպարտորեն։

Իսպանիայի հաղթանակի արդյունքում Դել Բոսկեն դարձավ երկրորդ մարզիչը գերմանացի մարզի Հելմուտ Շոնից հետո, ով իր հավաքականը դարձրեց Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն[38] և առաջին մարզիչը, ով հաղթել է նաև ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգան[37]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Fixture plan brings Euro dream closer». Union of European Football Associations. 2010 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.
  2. McNulty, Phil (2008 թ․ հունիսի 29). «Germany 0-1 Spain». BBC Sport. British Broadcasting Corporation. Վերցված է 2012 թ․ հունիսի 22-ին.
  3. Logothetis, Paul (2012 թ․ հունիսի 27). «Euro 2012: Spain won't change game plan for Portugal's Cristiano Ronaldo». National Post. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  4. Evans, Simon (2012 թ․ հունիսի 27). «Spot-on Fabregas sends Spain into Euro 2012 final». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  5. «Spain claim historic win». ESPN. 2012 թ․ հուլիսի 1. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  6. «Spain 4 Italy 0 Match Report». Guardian UK. 2012 թ․ հուլիսի 1. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. «Italy qualify for Confederations Cup». Soccerway. 2012 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.
  8. «Match Press kit - Final - Spain-Italy» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2012 թ․ հուլիսի 1. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  9. «Aquilani leaves it late». ESPN Soccernet. ESPN. 2011 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  10. «Spain and Germany hot favourites at Euro 2012 ...but don't rule out a dark horse». Irish Independent. 2012 թ․ մայիսի 16. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  11. 11,0 11,1 Smith, Ben (2012 թ․ հունիսի 10). «Euro 2012: Spain 1-1 Italy». BBC Sport. British Broadcasting Corporation. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
  12. Chase, Graham (2012 թ․ հունիսի 14). «Spain 4-0 Republic of Ireland». BBC Sport. British Broadcasting Corporation. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
  13. Smith, Ben (2012 թ․ հունիսի 18). «Croatia 0-1 Spain». BBC Sport. British Broadcasting Corporation. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
  14. Sanghera, Mandeep (2012 թ․ հունիսի 23). «Spain 2-0 France». BBC Sport. British Broadcasting Corporation. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
  15. Rostance, Tom (2012 թ․ հունիսի 21). «Czech Republic 1-0 Portugal». BBC Sport. British Broadcasting Corporation. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
  16. Smith, Ben (2012 թ․ հունիսի 27). «Portugal 0-0 Spain». BBC Sport. British Broadcasting Corporation. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
  17. Jurejko, Jonathan (2012 թ․ հունիսի 14). «Italy 1-1 Croatia». BBC Sport. British Broadcasting Corporation. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  18. Sanghera, Mandeep (2012 թ․ հունիսի 18). «Italy 2-0 Republic of Ireland». BBC Sport. British Broadcasting Corporation. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  19. McNulty, Phil (2012 թ․ հունիսի 24). «England 0-0 Italy». BBC Sport. British Broadcasting Corporation. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  20. McNulty, Phil (2012 թ․ հունիսի 28). «Germany 1-2 Italy». BBC Sport. British Broadcasting Corporation. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  21. «Poland and Ukraine host Euro 2012». BBC Sport. British Broadcasting Corporation. 2007 թ․ ապրիլի 18. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  22. «Volodymyr Rybak: Final tournament of the 2012 European Championship to take place at the NSC "Olimpiysky"». Ուկրաինայի կառավարություն Պորտալ. 2007 թ․ հունիսի 25. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  23. «Casillas on hand to unveil Euro final ball». UEFA.com. Union of European Football Associations. 2012 թ․ մայիսի 9. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  24. 24,0 24,1 24,2 24,3 «Proença to referee UEFA Euro 2012 final». UEFA.com. Union of European Football Associations. 2012 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  25. «Referees». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  26. «Žalgiris - Örgryte 1-1». UEFA.com. Union of European Football Associations. 2003 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2003 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  27. «Proença named for Nyon final». UEFA.com. Union of European Football Associations. 2004 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2004 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  28. «Proença to officiate UEFA Champions League final». UEFA.com. Union of European Football Associations. 2012 թ․ մայիսի 17. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  29. «UEFA Euro 2012 closing ceremony». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  30. «Closing ceremony set to thrill». UEFA.com. Union of European Football Associations. 2012 թ․ հունիսի 29. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  31. «Euro 2012 closing ceremony to last 12 minutes». Kyiv Post. 2012 թ․ հունիսի 30. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  32. 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 32,6 32,7 McNulty, Phil (2012 թ․ հուլիսի 1). «Spain 4-0 Italy». BBC Sport. British Broadcasting Corporation. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
  33. Rostance, Tom; Dawkes, Phil (2012 թ․ հուլիսի 2). «Euro 2012 final: as it happened». BBC Sport. British Broadcasting Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  34. 34,0 34,1 «Full-time report Spain-Italy» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2012 թ․ հուլիսի 1. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  35. 35,0 35,1 «Tactical Line-up - Final - Spain-Italy» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2012 թ․ հուլիսի 1. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  36. 36,0 36,1 36,2 «Team statistics: Full time» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2012 թ․ հուլիսի 1. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  37. 37,0 37,1 37,2 Atkin, John (2012 թ․ հուլիսի 2). «Del Bosque reflects on 'historic win' for Spain». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  38. Atkin, John (2012 թ․ հուլիսի 1). «Double-winning Del Bosque matches Schön feat». UEFA.com. Union of European Football Associations. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]