Եվրո 2020 եզրափակիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրո 2020 եզրափակիչ
ԻրադարձությունԵվրո 2020. փլեյ-օֆ փուլ
(Լրացուցիչ ժամանակից հետո)
Իտալիան հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց 3:2 հաշվով
Ամսաթիվ11 Հուլիսի 2021 (2021-07-11)
Մարզադաշտ«Ուեմբլի», Լոնդոն
Հանդիպման խաղացողԻտալիա Լեոնարդո Բոնուչի
ԳոլերԼյուկ Շոու և Լեոնարդո Բոնուչի
ՄրցավարԲյոռն Կյոյպերս[1]
Հանդիսական67 173
ԵղանակԱմպամած
19 °C (66 °F)
Խոնավություն 68 %
2016
2024

Եվրո 2020 եզրափակիչ, 2020 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ (անգլ.՝ UEFA Euro 2020 Final) , ֆուտբոլային հանդիպում, որի ժամանակ պարզ դարձավ Եվրո 2020-ի հաղթողը։ Հանդիպումը դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության 16-րդ եզրափակիչը։ Առաջնությունը անցկացվում է ամեն 4 տարին մեկ, ՈւԵՖԱ-ի անդամ ազգային հավաքականների միջև։ Հանդիպումը կայացել է 2021 թվականի հուլիսի 11-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, Իտալիայի և Անգլիայի հավաքականների միջև[2]։ Հիմնական ժամանակում գրանցվել է 1։1 հաշիվը, լրացուցիչ ժամանակում հաղթողը նույնպես չի որոշվել։ Հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում 3։2 հաշվով հաղթանակ տարավ Իտալիան։

Ի սկզբանե Եվրոպայի առաջնության հանդիպումները պետք է կայանային 2020 թվականին, սակայն COVID-19 համավարակի պատճառով տեղափոխվեց 2021 թվական։

Մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

UEFA Euro 2020 Final, Wembley Stadium.jpg
ՈւԵՖԱ Եվրո 2020 եզրափակիչ, «Ուեմբլի» մարզադաշտ

Եվրո 2020 եզրափակիչ խաղը կայացել է Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։ 2012 թվականի դեկտեմբերի 6-ին ՈւԵՖԱ-ն հայտարարեց, որ Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը կայանալու է միաժամանակ մի քանի քաղաքներում՝ ի պատիվ մրրցաշարի 60 ամյակի[3][4]։

2014 թվականի սեպտեմբերի 19-ին ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ընտրեց Ուեմբլին որպես մրցաշարի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի անցկացման վայր[5][6]։

«Ուեմբլիի» կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի անցկացման վայրը հաստատվելուց հետո չեղարկվեց այնտեղ խմբային փուլի հանդիպումների անցկացման հայտը[7]։ «Եվրոստադիոնի» (արդյունքում մարզադաշտի կառուցումը չեղարկվեց) կառուցման հետ կապված խափանումների պատճառով 2017 թվականի դեկտեմբերի 7-ին ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն Բրյուսելին հանեց Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող քաղաքների ցանկից։ Այն 4 հանդիպումները, որոնք ի սկզբանե նախատեսված էին անցկացնել Բրյուսելում, տեղափոխվեցին Լոնդոն՝ «Ուեմբլի», որից հետո այս մարզադաշտը դարձավ Եվրո 2020-ի 7 հանդիպումների անցկացման վայր[8][9][10]։

Ճանապարհ դեպի եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա Խաղաշրջան Անգլիա
Մրցակից Արդյունք Խմբային փուլ Մրցակից Արդյունք
Թուրքիա Թուրքիա 3:0 Հանդիպում 1 Խորվաթիա Խորվաթիա 1:0
Շվեյցարիա Շվեյցարիա 3:0 Հանդիպում 2 Շոտլանդիա Շոտլանդիա 0:0
Ուելս Ուելս 1:0 Հանդիպում 3 Չեխիա Չեխիա 1:0
A խմբի հաղթողը
Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում
1 Իտալիա Իտալիա (H, A) 3 3 0 0 7 0 +7 9 Անցում փլեյ-օֆֆ փուլ
2 Ուելս Ուելս (A) 3 1 1 1 3 2 +1 4
3 Շվեյցարիա Շվեյցարիա (A) 3 1 1 1 4 5 −1 4
4 Թուրքիա Թուրքիա (E) 3 0 0 3 1 8 −7 0
Տվյալները թարմացված են հունիսի 23, 2021-ի դրությամբ։ Աղբյուր՝ UEFA
Որակավորման կանոններ՝ Թիմերի դասակարգման չափորոշիչները
(A) Հաջորդ փուլ է անցնում; (E) Դուրս է մնացել; (H) Հյուրընկալող թիմ.
Վերջնական աղյուսակ D խմբի հաղթողը
Դիրք Թիմ Խաղ Հ Ո Պ ԳԽ ԳԲ ԳՏ Մ Որակավորում
1 Անգլիա Անգլիա (H, A) 3 2 1 0 2 0 +2 7 Անցում փլեյ-օֆֆ փուլ
2 Խորվաթիա Խորվաթիա (A) 3 1 1 1 4 3 +1 4
3 Չեխիա Չեխիա (A) 3 1 1 1 3 2 +1 4
4 Շոտլանդիա Շոտլանդիա (H, E) 3 0 1 2 1 5 −4 1
Տվյալները թարմացված են հունիսի 23, 2021-ի դրությամբ։ Աղբյուր՝ UEFA
Որակավորման կանոններ՝ Թիմերի դասակարգման չափորոշիչները
(A) Հաջորդ փուլ է անցնում; (E) Դուրս է մնացել; (H) Հյուրընկալող թիմ.
Մրցակից Արդյունք Փլեյ-օֆֆ Մրցակից Արդյունք
Ավստրիա Ավստրիա 2:1 (ա․ժ․) 1/8 եզրափակիչ Գերմանիա Գերմանիա 2:0
Բելգիա Բելգիա 2:1 Քառորդ եզրափակիչ Ուկրաինա Ուկրաինա 4:0
Իսպանիա Իսպանիա 1:1 (11 մ. 4:2) Կիսաեզրափակիչ Դանիա Դանիա 2:1 (ա․ժ․)

Հանդիպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկություն խաղի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

11 Հուլիսի 2021 (2021-07-11)
20:00 BST
Իտալիա Իտալիա 1:1 (ա.ժ.) Անգլիա Անգլիա «Ուեմբլի»
Հանդիսական՝ 67 173
Մրցավար՝ Նիդերլանդներ Բյորն Կոյպերս[11]
https://ru.uefa.com/uefaeuro-2020/match/2024491/
  Տասնմեկ մետրանոցներ  
Բերարդի Penalty scored 3:2 Penalty scored Քեյն
Իտալիա
Անգլիա
ԴՊ 21 Ջաննլուիջի Դոնարումմա
Պ 2 Ջովանի Դի Լորենցո
Պ 19 Լեոնարդո Բոնուչի Դեղին քարտ in the 55-րդ minute 55'
Պ 3 Ջորջիո Կիելլինի (Ավագ) Դեղին քարտ in the 90+6-րդ minute 90+6'
Պ 13 Էմերսոն Փոխարինվել է 118-րդ րոպեին 118'
ԿՊ 8 Ժորժինյո Դեղին քարտ in the 114-րդ minute 114'
ԿՊ 18 Նիկոլո Բարելա Դեղին քարտ in the 47-րդ minute 47' Փոխարինվել է 54-րդ րոպեին 54'
ԿՊ 6 Մարկո Վեռատտի Փոխարինվել է 96-րդ րոպեին 96'
ԿՊ 14 Ֆեդերիկո Կյեզա Փոխարինվել է 86-րդ րոպեին 86'
ԿՊ 10 Լորենցո Ինսինյե Դեղին քարտ in the 84-րդ minute 84' Փոխարինվել է 91-րդ րոպեին 91'
Հ 17 Չիրո Իմմոբիլե Փոխարինվել է 54-րդ րոպեին 54'
Պահեստայիններ
ԿՊ 16 Բրիան Կրիստանտե Փոխարինվել է 54-րդ րոպեին 54'
Հ 11 Դոմենիկո Բերարդի Փոխարինվել է 54-րդ րոպեին 54'
ԿՊ 20 Ֆեդերիկո Բերնարդեսկի Փոխարինվել է 86-րդ րոպեին 86'
Հ 9 Անդրեա Բելոտի Փոխարինվել է 91-րդ րոպեին 91'
ԿՊ 5 Մանուել Լոկատտելլի Փոխարինվել է 96-րդ րոպեին 96'
Պ 24 Ալեսանդրո Ֆլորենցի Փոխարինվել է 118-րդ րոպեին 118'
Գլխավոր մարզիչ
Ռոբերտո Մանչինի
ԴՊ 1 Ջորդան Փիքֆորդ
Պ 2 Քայլ Ուոքեր Փոխարինվել է 120-րդ րոպեին 120'
Պ 5 Ջոն Սթոունզ
Պ 6 Հարի Մագուայր Դեղին քարտ in the 106-րդ minute 106'
Պ 12 Կիրան Թրիպեր Փոխարինվել է 70-րդ րոպեին 70'
Պ 3 Լյուկ Շոու
ԿՊ 14 Կալվին Ֆիլլիպս
ԿՊ 4 Դեկլան Ռայս Փոխարինվել է 74-րդ րոպեին 74'
ԿՊ 19 Մեյսոն Մաունտ Փոխարինվել է 99-րդ րոպեին 99'
ԿՊ 10 Ռահիմ Ստերլինգ
Հ 9 Հարի Քեյն (Ավագ)
Պահեստայիններ
ԿՊ 25 Բուկայո Սակա Փոխարինվել է 70-րդ րոպեին 70'
ԿՊ 8 Ջորդան Հենդերսոն Փոխարինվել է 74-րդ րոպեին 74' Փոխարինվել է 120-րդ րոպեին 120'
ԿՊ 7 Ջեք Գրիլիշ Փոխարինվել է 99-րդ րոպեին 99'
Հ 11 Մարկուս Ռաշֆորդ Փոխարինվել է 120-րդ րոպեին 120'
ԿՊ 17 Ջեյդոն Սանչո Փոխարինվել է 120-րդ րոպեին 120'
Գլխավոր մարզիչ
Գարետ Սաութգեյթ

Հանդիպման լավագույն խաղացող․
Լեոնարդո Բոնուչի (Իտալիա)

Գլխավոր մրցավարի օգնականներ[11]
Սանդեր վան Ռուկել (Նիդերլանդներ)
Էրվին Զեյնստրա (Նիդերլանդներ)
Չորրորդ մրցավար․
Կարլոս դել Սերրո Գրանդե (Իսպանիա)
Մրցավարի պահեստային օգնական․
Խուան Կարլոս Յուստե Խիմենես (Իսպանիա)
Վիդեոասիստեն (VAR)․
Բաստիան Դանկերտ[en] (Գերմանիա)
Վիդեոասիստենտի օգնականներ․
Պոլ վան Բուկել[en] (Նիդերլանդներ)
Կրիստիան Գիտելման (Գերմանիա)
Մարկո Ֆրից[en] (Գերմանիա)

Հանդիպման ռեգլամենտ[12]

  • 90 րոպե հիմնական ժամանակ
  • 30 րոպե լրացուցիչ ժամանակ անհրաժեշտության դեպքում
  • Հետխաղյա 11 մետրանոցներ անհրաժեշտության դեպքում
  • Պահեստայինների առավելագույն քանակ — 12
  • Փոխարինումների առավելագույն քանակ  — 5, լրացուցիչ ժամանակում թույլատրվում է 6-րդ փոխարինումը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.uefa.com/insideuefa/mediaservices/mediareleases/news/026b-12b506e86164-126d10674ad9-1000/|
  2. «UEFA Euro 2020 match schedule» (PDF) (անգլերեն). UEFA.com. 2019 թ․ նոյեմբերի 30.
  3. «A EURO for Europe» (անգլերեն). UEFA.com. 2012 թ․ դեկտեմբերի 6.
  4. «European Championship: Uefa to hold 2020 finals across continent» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ դեկտեմբերի 6.
  5. «Wembley to stage UEFA EURO 2020 final» (անգլերեն). UEFA.com. 2014 թ․ սեպտեմբերի 19.
  6. «Uefa confirms Wembley will host Euro 2020 semi-finals and final» (անգլերեն). The Guardian. 2014 թ․ սեպտեմբերի 19.
  7. «London to host UEFA EURO 2020 final» (անգլերեն). UEFA.com. 2014 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. «EURO 2020 to open in Rome, more London games, venues paired» (անգլերեն). UEFA.com. 2017 թ․ դեկտեմբերի 7.
  9. «Final whistle for Wembley's towers» (անգլերեն). BBC News. 2003 թ․ փետրվարի 7.
  10. «FA Cup history - all finals and winners» (անգլերեն). Footballhistory.org.
  11. 11,0 11,1 «Björn Kuipers to referee UEFA EURO 2020 final». UEFA.com (անգլերեն). УЕФА. 2021 թ․ հուլիսի 8.
  12. «Regulations of the UEFA European Football Championship 2018–20» (PDF) (անգլերեն). UEFA.com. 2018 թ․ մարտի 9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]