Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 եզրափակիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եվրո 2016 եզրափակիչից)
Եվրո 2016 եզրափակիչ
ԻրադարձությունԵվրո 2016 եզրափակիչ
Ամսաթիվ2016 Հուլիսի 10
ՄարզադաշտՖրանսիա Ստադ դը Ֆրանս, Սենդեն
Հանդիպման խաղացողՊորտուգալիա Պեպե
ԳոլերԷդեր
ՄրցավարԱնգլիա Մարկ Կլատենբուրգ
Հանդիսական75 868
Եղանակ28 °C (82,4 °F)

Եվրո 2016 եզրափակիչ, 2016 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ (ֆր.՝ Finale du championnat d'Europe de football 2016), ֆուտբոլային հանդիպում, որը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 10-ին Ֆրանսիայի Սան Դենի քաղաքում՝ Ստադ դը Ֆրանս մարզադաշտում, որի արդյունքում որոշվել է 2016 թվականի Եվրոպայի առաջնության հաղթողը[1]։ Խաղն ավարտել Պորտուգալիայի հաղթանակով։

Առաջնության հաղթողը (Պորտուգալիան) Իրավունք է ստացել մասնակցելու Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա 2017 թվականին Ռուսաստանում։

Պորտուգալիայի հավաքականը եզրափակիչ է անցել հուլիսի 6-ին 2։0 հաշվով հիմնական ժամանակում Ուելիսի ֆուտբոլի ազգային հավաքականին հաղթելու շնորհիվ, իսկ Ֆրանսիայի հավաքականը՝ հուլիսի 7-ին 2։0 հաշվով Գերմանիայի հավաքականին հաղթելուց հետո։

Նախկինում Ֆրանսիան 2 անգամ մասնակցել էր Եվրոպայի առաջնության եզրափակիչներին․ 1984 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակչում ֆրանսիացիները հաղթել են իսպանացիներին, իսկ 16 տարի անցէ 2000 թվականին իտալացիներին (առաջնությանունն անց կացվում էր Բելգիաում և Նիդերլանդներում)։ Պորտուագլիայի հավաքականը նախկինում ոչ մի անգամ չէր հաղթել եվրոպայի առաջնությունում, իսկ եզրափակիչ անցել էր միայն մեկ անգամ․ 2004 թվականի՝ պորտուգալացիներրի համար նային առաջնության եզրափակչում նրանք պարտվել են Հունաստանի հավաքականին։

Մինչ այդ թիմերը հանդիպել էին 24 անգամ․ առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1926 թվականին և ավարտվել է «կապույտների» հաղթանակով 4:2 հաշվով (խաղն անց կացվել է Տուլուզում և եղել է ընկերական)։ 24 հանդիպումներից 18-ում հաղթել է Ֆրանսիան, 5-ում պորտուգալիան, ևս 1 խաղ ավարտվել է ոչ-ոքի։ Ֆրանսիացիների նկատմամբ վերջին հաղթանակը պորտուգալացիները տարել են 1975 թվականին․ հաջորդ 10 հանդիպոիմներն ավարտվել են Ֆրանսիայի հաղթանակով։ Առաջնությունների շրջանակներում անցկացված 3 խաղերում նույնպես հաղթել են ֆրանսիացիները (Եվրո 1984-ի կիսաեզրափակիչ, Եվրո 2000-ի կիսաեզրափակիչ, Եվրո 2006-ի կիսաեզրափակիչ)[2]։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մարկ Կլատենբուրգը[3] Պորտուգալիայի հավաքականը ֆրանսիացիներին հաղթել է ավելացված ժամանակում․ խաղի 109-րդ րոպեին հաղթական գոլը խփել է Էդեր։

Ճանապարհ դեպի եզրափակիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալիա Փուլեր Ֆրանսիա
Հակառակորդ Հաշիվ Խմբային փուլ Հակառակորդ Հաշիվ
Իսլանդիա Իսլանդիա 1:1 Խաղ 1 Ռումինիա Ռումինիա 2:1
Ավստրիա Ավստրիա 0:0 Խաղ 2 Ալբանիա Ալբանիա 2:0
Հունգարիա Հունգարիա 3:3 Խաղ 3 Շվեյցարիա Շվեյցարիա 0:0
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԽ +/- Միավոր
Հունգարիա Հունգարիա 3 1 2 0 6 4 +2 5
Իսլանդիա Իսլանդիա 3 1 2 0 4 3 +1 5
Պորտուգալիա Պորտուգալիա 3 0 3 0 4 4 0 3
Ավստրիա Ավստրիա 3 0 1 2 1 4 −3 1
Վերջնական արդյունք
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԽ +/- Միավոր
Ֆրանսիա Ֆրանսիա 3 2 1 0 4 1 +3 7
Շվեյցարիա Շվեյցարիա 3 1 2 0 2 1 +1 5
Ալբանիա Ալբանիա 3 1 0 2 1 3 −2 3
Ռումինիա Ռումինիա 3 0 1 2 2 4 −2 1
Հակառակորդ Հաշիվ Եվրո 2016 Փլեյ-օֆֆ Հակառակորդ Հաշիվ
Խորվաթիա Խորվաթիա 1:0 (Ավելացված ժամանակ) 1/8 եզրափակիչ Իռլանդիա Իռլանդիա 2:1
Լեհաստան Լեհաստան 1:1 (Ավելացված ժամանակ) (5:4 11 մ.) Քարրոդ եզրափակիչ Իսլանդիա Իսլանդիա 5:2
Ուելս Ուելս 2:0 Կիսաեզրափակիչ Գերմանիա Գերմանիա 2:0

Եզրափակիչ խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստադ դը Ֆրանս» մարզադաշտ

Եզրափակիչ խաղն անց կացվել է Փարիզի արվարձան Սեն Դենիի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում։ Խաղից առաջ մարզադաշտ է մտել թիթեռների մի խումբ, ինչն առաջացրել է ալերգիկ ռեակցիա է առաջացրել խաղացողների ու մարզիչների մոտ։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ մարզադաշտի աշխատակիցերը խաղի նախորդ գիշերը միացված են թողել մարզադաշտի լույսերը[4]։:

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիացիները փորձել են արագ գոլ խփել և խաղի սկզբում արդեն ունեցել են մի քանի հնարավորություն[5][6]։Խաղի 8-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի ավագ և լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածք է ստացել Դիմիտրի Պայեի հետ բախման արդյունքում։ Նա փորձել է շարունակել խաղը, սակայն խաղի 25-րդ րոպեին նրան փոխարինել է Ռիկարդո Կուարեժման[7][8]։ Sports Illustrated-ը նշել է, որ ֆրանսիացիները կարող էին գոլ խփել 10-րդ, 34-րդ, 66-րդ և 84-րդ րոպեներին[6]։ Երկրորդ խաղակեսում Պորտուգալիան կատարել է մնացած 2 փոխարինումները․ Խաղադաշտ են դուրս եկել Ժոաու Մոուտինյուն և Էդերը։ Դիդիե Դեշամը նույնպես 2-րդ խաղակեսում կատարել է 2 փոխարնում․ խաղադաշտ են դուրս եկել Կինգսլի Կոմանը և Անդրե-Պիեռ Ժինյակը։ Գոլ խփելու հնարավորություն պորտուգալացիները ունեցել են միայն ավելացված ժամանակում։ Սկզբում Ռաֆայել Գերեյրու չի կարողացել իրացնել տուգանային հարվածը[9], իսկ 109-րդ րոպեին Էդերը գրավել է Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը[6]։Դիդիե Դեշամը փորձել է փոխելխաղի ընթացքը՝ հանդիպման ավելացված ժամանակի ավարտից 10 րոպե առաջ խաղադաշտ դուրս բերելով Անթոնի Մարսիալին, սակայն դա էլ չօգնեց, և իր պատմության մեջ առաջին անգամ Պորտուգալիան դարձավ եվվրոպայի չեմպիոն[9][10]։

Խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

հուլիսի 10 2016
21:00 UTC+2
Պորտուգալիա Պորտուգալիա 1-0 (0:0) (Ավելացված ժամանակ) Ֆրանսիա Ֆրանսիա Ստադ դը Ֆրանս, Սեն-Դենի
Հանդիսական՝ 75 868[11]
Մրցավար՝ Անգլիա Մարկ Կլատենբուրգ
Էդեր Գոլ 109' հաշիվ
Պորտուգալիա[12]
Ֆրանսիա[12]


ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ:

ԴՊ 1 Ռուի Պատրիսիո Դեղին քարտ in the 120+3-րդ minute 120+3'
Պ 21 Սեդրիկ Դեղին քարտ in the 34-րդ minute 34'
Պ 3 Պեպե
Պ 4 Ժոզե Ֆոնտե Դեղին քարտ in the 119-րդ minute 119'
Պ 5 Ռաֆայել Գերեյրու Դեղին քարտ in the 95-րդ minute 95'
ԿՊ 14 Վիլյամ Կարվալյու Դեղին քարտ in the 98-րդ minute 98'
ԿՊ 16 Ռենատու Սանչեշ Փոխարինվել է 79-րդ րոպեին 79'
ԿՊ 23 Անդրիեն Սիլվա Փոխարինվել է 66-րդ րոպեին 66'
Պ 10 Ժուան Մարիու Դեղին քարտ in the 62-րդ minute 62'
ԿՊ 17 Նանի
Հ 7 Կրիշտիանու Ռոնալդու Ավագ Փոխարինվել է 25-րդ րոպեին 25'
Փոխարինումներ:
Հ 20 Ռիկարդու Կուարեժմա Փոխարինվել է 25-րդ րոպեին 25'
ԿՊ 8 Ժոաու Մոուտինյու Փոխարինվել է 66-րդ րոպեին 66'
Հ 9 Էդեր Փոխարինվել է 79-րդ րոպեին 79'
Մարզիչ:
Ֆերնանդու Սանտուշ

ՖՐԱՆՍԻԱ:
ԴՊ 1 Ուգո Լյորիս Ավագ
Պ 19 Բակարի Սանյա
Պ 21 Լորան Կոսիելնի Դեղին քարտ in the 107-րդ minute 107'
Պ 22 Սամուել Ումտիտի Դեղին քարտ in the 80-րդ minute 80'
Պ 3 Պատրիս Էվրա
ԿՊ 18 Մուսա Սիսոկո Փոխարինվել է 110-րդ րոպեին 110'
ԿՊ 15 Պոլ Պոգբա Դեղին քարտ in the 115-րդ minute 115'
ԿՊ 14 Բլեյզ Մատուիդի Դեղին քարտ in the 97-րդ minute 97'
ԿՊ 8 Դիմիտրի Պայե Փոխարինվել է 58-րդ րոպեին 58'
Հ 7 Անտուան Գրիզման
Հ 9 Օլիվիե Ժիրու Փոխարինվել է 78-րդ րոպեին 78'
Փոխարինումներ:
Պ 20 Կինգսլի Կոման Փոխարինվել է 58-րդ րոպեին 58'
ԿՊ 10 Անդրե-Պիեռ Ժինյակ Փոխարինվել է 78-րդ րոպեին 78'
ԿՊ 11 Անթոնի Մարսիալ Փոխարինվել է 110-րդ րոպեին 110'
Մարզիչ:
Դիդիե Դեշամ

Լավագույն խաղացող:
Պորտուգալիա Պեպե
Մրցավարի օգնականներ:
Անգլիա Սայմոն Բեկ
Անգլիա Ջեյկ Կոլեն
Պահեստային մրցավար:
Լեհաստան Վիկտոր Կաշաի
Եզրային մրցավարներ:
Անգլիա Էնտոնի Տեյլոր
Անգլիա Անդրե Մարաներ
Լրացուցիչ մրցավար:
Լեհաստան Դիյռեդի Պինգ

 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 
Պորտուգալիա
Առաջին տեղ

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրություն Պորտուգալիա Պորտուգալիա Ֆրանսիա Ֆրանսիա
Հարված (դեպի դարպասը) 9 (3) 18 (7)
Խախտումներ 12 13
Ակյունային հարվածներ 5 9
Խաղից դուրս իրավիճակ 1 2
Գնդակ տիրելու
տոկոսային հարաբերությունը
47 % 53 %
Դեին քարտ 6 4
Կարմիր քարտ 0 0
Ճշգրիտ փոխանցումների քանակը 575 (496) 710 (644)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչն առաջինն էր Եվրոպայի առաջնություններում, որ ոչ մի գոլ չի խփվել եզրափակչի 90 րոպեների ընթացքում[13]։
  • Պորտուագլիայի հավաքականի պաշտպան Ռենատու Սանչեսը Եվրոպայի չեմպիոն է դարձել 18 տարեկան 326 օրականում՝ դառնալով Եվրոպայի ամենաերիտասարդ չեմպիոնը[14]։
  • Պորտուգալիայի դեմ խաղում կրած պարտությունը առաջանությունների եզրափակիչներում իր տարածքում կրած առաջին պարտությունն էր Ֆրանսիայի համար 1960 թվականից սկսած։ Վերջին անգամ եզրափակչում ֆրանսիացիներն իրենց տարածքում պարտվել էին Չեխոսլովակիային 56 տարի առաջ՝ 1960 թվականի Եվրոպայի առաջնության երրորդ տեղի համար պայքարում զիջելով Չեխոսլովակիայի հավաքականին։ Տնային վերջին 18 խաղերից 17-ում հաղթել են ֆրանսիացիները՝ երկու անգամ հաղթեով ավելացված ժամանակում, մեկ անգամ՝ տուգանային հարվածաշորի շնորհիվ[15]։
  • Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Եվրոպայի առաջնության եզրափակչի նառաջին անգամ մասնակցել էր դրանից 12 տարի առաջ՝ 2004 թվականին։ Աշխարհի առաջնություններում նման ռեկորդ (մասնակցություն 2 եզրափակիչներին 12 տարվա ընդմիջումից հետո) սահմանել է Պելեն (1958 և 1970)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. UEFA Euro 2016 Final
  2. «MATCHES → international football match results of France v Portugal». European Football. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  3. «Մարկ Կլատեբուրգը կվարի եվրո 2016-ի եզափակիչը». «campeones.ua». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. «Portugal 1–0 France (AET)». Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  5. «Eder scores winning goal as Portugal stun France to win Euro 2016». ESPN.
  6. 6,0 6,1 6,2 «Watch: Portugal wins Euro 2016 on Eder's goal». Sports Illustrated. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  7. «Euro 2016: Portugal beat France to lift European title». Al Jazeera. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  8. «Euro 2016 final key moments: Eder's late stunner, Gignac hits post, Cristiano Ronaldo injured». Eurosport. 2016 թ․ հուլիսի 10. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  9. 9,0 9,1 «Portugal beat France to win Euro 2016 final with Éder's extra-time goal (min-by-min)». The Guardian. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  10. «Portugal 1 France 0». BBC Sport. 2016 թ․ հուլիսի 10. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  11. «Full Time Summary – Portugal v France» (PDF). UEFA.org. Union of European Football Associations. 2016 թ․ հուլիսի 10. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  12. 12,0 12,1 «Tactical Line-ups – Portugal v France» (PDF). UEFA.com. Union of European Football Associations. 2016 թ․ հուլիսի 10. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  13. Матч Португалия — Франция уже стал особенным в истории европейских первенств
  14. Ренату Санчес стал самым молодым финалистом в истории чемпионатов Европы
  15. Евро-2016: десять интересных фактов чемпионата