Պատրիս Էվրա
| Պատրիս Էվրա | ||
| Անձնական տեղեկատվություն | ||
|---|---|---|
| Ամբողջական անուն | ֆրանսերեն՝ Patrice Latyr Evra | |
| Ծննդյան թիվ | մայիսի 15, 1981 | |
| Ծննդավայր | Դակար, |
|
| Հասակ | 1.73 մ. | |
| Դիրք | Ձախ պաշտպան | |
| Ակումբային տեղեկատվություն | ||
| Ներկա ակումբ | ||
| Համար | 3 | |
| Մասնագիտական կարիերա1 | ||
| Տարի | Ակումբ | Խաղ (Գոլ) |
| 1998—1999 1999—2001 2001—2002 2002—2006 2006-ներկա |
Մարսելա ՖԱ Մոնցա ՖԱ Նիցա ՖԱ Մոնակո ՖԱ Մանչեսթեր Յունայթեդ |
24 (3) 3 (0) 58 (2) 40 (1) 120 (1) 172 (2) |
| Ազգային հավաքական | ||
| 2004 - ներկա | 38 (0) | |
|
1 Մասնագիտական կարիերայում ընդգրկված են |
||
Պատրիս Էվրա (ֆրանսերեն՝ Patrice Evra) — ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող:
[խմբագրել] Կարիերա
Երբ նա 3 տարեկան էր ընտանիքը տեղափոխվեց Փարիզ, իակ 16 տարեկանում նա պայմանագիր ստորագրեց «ՊՍԺ» ակումբի հետ: Իր առաջին մրցաշրջանը Ֆրանսիայում Էվրան անցկացրեց «Նիցա» ակումբում ու երբ 2002 թ. նա ճանաչվեց ֆրանսիական երկրորդ դիվիզիոնի լավագույն ձախ պաշտպան` Դիդյե Դեշամն անմիջապես վերցրեց նրան «Մոնակո»: Այդ ժամանակվանից Պատրիսն ամրապնդվեց այդ ակումբի պաշտպանությունում և 2004 թ. ստացավ Ֆրանսիայի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը: 2006 թ. հունվարի 10-ին Պատրիս Էվրան պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Իր դեբյուտն ակումբի կազմում տեղի ունեցավ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում: 2005/06 մրցաշրջանում նա 14 հանդիպում անցկացրեց «Յունայթեդի» կազմում: 2007/08 մրցաշրջանում Էվրան բարեբախտաբար խուսափեց լուրջ վնասվածքներից ու 48 հանդիպում անցկացրեց «Կարմիր Սատանաների» մեկնարկային կազմոմ: Ֆերդինանդի, Բրաունի և Վիդիչի հետ միասին Պատրիսը մեծ դեր խաղաց նրանում, որ «Յունայթեդը» նոր ակումբային ռեկորդ սահմանեց` առաջնությունում բաց թողնելով ընդամենը 22 գնդակ: Ֆրանսիացուն հաջողվեց նաև ջնջել տխուր հիշողությունները «Մոնակոյի» կազմում 2004 թ. Չեմպիոնների Լիգայում պարտության մասին և նա դարձավ այդ մրցույթի ոսկե մեդալակիրը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: 2008/09 մրցաշրջանն անցավ փոփոխական հաջողությամբ: «Յունայթեդի» կազմում Էվրան անցկացրեց 45 հանդիպում, բայց եթե մրցաշրջանի առաջին կեսում նա ցուցաբերում էր անցած տարվա պես փայլուն խաղ, ապա չորս խաղի ընթացքում որակազրկված լինելուց հետո Պատրիսի գործողություններում ինչ-որ բան կոտրվեց ու նա սկսեց խաղալ ոչ այդքան հաջող: Մինչև 2010 թ. ապրիլ ամիսը Պատրիս Էվրան յուրաքանչյուր խաղում դուրս էր գալիս թիմի մեկնարկային կազմում և միայն «Բլեկբերնի» հետ հանդիպմանը մնաց պահեստայինների նստարանին, բայց նույնիսկ այդ ժամանակ Ֆեգյուսոնը նրան դաշտ հանեց խաղի վերջին րոպեներին, մտածելով, որ Պատրիսի ակտիվությունը թույլ կտա թիմին կորզել հաղթանակը: