Նանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ
Նանի
Nani - Oct 2010.jpg
Անձնական տեղեկատվություն
Ամբողջական անուն Luís Carlos Almeida da Cunha
Ծննդյան թիվ   նոյեմբերի 17, 1986 (1986-11-17) (27 տարեկան)
Ծննդյան քաղաք և երկիր   Պրայա, Կաբո Վերդե
Հասակ 1.75 սմ
Դիրք Վինգեր
Ակումբային տեղեկատվություն
Ներկա ակումբ Մանչեսթեր Յունայթեդ
Համար 17


Լուիս Կարլոս Ալմեյդա դա Կունխան, որն ավելի հայտնի է որպես Նանի (պորտ.՝ Luís Carlos Almeida da Cunha, Նոյեմբերի 17, Պրայա, Կաբո Վերդե), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։

Կարիերա[խմբագրել]

Սպորտինգ Լիսաբոն[խմբագրել]

Նանին կարիերան սկսել է «Սպորտինգի» ակադեմիայում, որը նրանից առաջ ավարտել էին Լուիշ Ֆիգուն և Կրիշտիանու Ռոնալդուն։ 18 տարեկան հասակում Նանին դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, որի դեբյուտը տեղի ունեցավ «Սպորտինգի» կազմում և նա իրեն հիանալի դրսևորեց 2005-06 մրցաշրջանում։ Այդ ժամանակից էլ երիտասարդ պորտուգալացին, որը սովորաբար տոնում է իր խփած գոլերը հետաքրքիր ակրոբատիկ ցատկով, հաջողությամբ հանդես էր գալիս ակումբի և Պորտուգալիայի հավաքականի կազմերում։

Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել]

2006-07 մրցաշրջանում նա 29 խաղ անցկացրեց «Սպորտինգի» հետ և խփեց հինգ գնդակ, իսկ մյուս մրցաշրջանում ակումբը նվաճեց Պորտուգալիայի Գավաթը։ Նանին չէր թաքցնում, որ ուզում է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ և 2007-ի մայիսին մանկունիանցիներն օգտվեցին պայմանագրի այն կետից, որով «Սպորտինգը» պատրաստ էր վաճառել ֆուտբոլիստին 14 միլիոն ֆունտով, և շուտով հայտարարվեց տաղանդավոր խաղացողի՝ «Օլդ Թրաֆֆորդ» տեղափոխվելու մասին։

«Յունայթեդի» կազմում իր առաջին մրցաշրջանի ընթացքում Նանիի անունն ավելի հաճախ էր հայտնվում թիմի կազմում, քան սպասվում էր. պորտուգալացին 41 հանդիպում անցկացրեց, որոնցիցն 26-ը՝ մեկնարկային կազմում։ Ու թեև նա իր հայրենակից Ռոնալդուի խաղի ստվերում էր մնում, սակայն շատ լավ տպավորություն թողեց արագությամբ և խաղն իր վրա վերցնելու պատրաստակամությամբ։

Առաջին գնդակը «Յունայթեդի» կազմում Նանին խփեց օգոստոսի 26-ին հիանալի հեռահար հարվածով՝ «խթանների» դեմ խաղում և նույնատիպ մի գոլ տոնեց դրանից մեկ ամիս անց՝ «Միդլսբորոյի» հետ հանդիպման ժամանակ, որում «ռեդսը» հաղթեց 4-1 հաշվով։ Նա նաև աչքի ընկավ «Լիվերպուլի» հետ տնային խաղում (3-0) և «Արսենալի» դեմ գավաթային հանդիպմանը (4-0)։ «Զինագործների» հետ խաղում գնդակի հետ նրա հնարանքները զայրացրեցին Վենգերի ֆուտբոլիստներին և խաղից հետո Սեր Ալեքս Ֆերգյուսոնը նրան մի փոքր խրատեց դրա համար, բայց երկրպագուները սիրում են նման ֆուտբոլ։ Երիտասարդ պորտուգալացին ապացուցեց, որ հիանալի է դիմանում կարևոր հանդիպումներում առկա ճնշմանը, երբ Մոսկվայում «Չելսիի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում վստահ իրացրեց իր հարվածը հետխաղային տասնմեկ մետրանոցների շարքում։ 2008-09 մրցաշրջանում Նանին 24 խաղ անցկացրեց «մանկունիանցիների» կազմում և մի քանի գեղեցիկ գոլ խփեց գավաթային հանդիպումներում, բայց ընդհանուր առմամբ ոչինչով աչքի չընկավ, նամանավանդ Ֆլետչերի ու Պակի առաջընթացի ֆոնի վրա։ Մյուս մրցաշրջանը, հիմնականում Ռոնալսուի հեռանալու հետ կապված, որոշիչ դարձավ պորտուգալացու համար։ 2009-10-ը հեշտ չէր Նանիի համար։ Սուպեր Գավաթի հենց առաջին խաղում նա ապացուցեց, որ կարող է փոխարինել Ռոնալդուին կիսապաշտպանության եզրում և գոլ խփեց «Չելսի»-ին, բայց հետո ոլորեց ուսը, երկար ժամանակ վերականգնվում էր, իսկ երբ դաշտ վերադարձավ՝ նրա խաղը խամրեց։ Ձմռանը ասեկոսներ սկսվեցին, թե Նանին վիճել է Սեր Ալեքսի հետ և տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել «Օլդ Թրաֆֆորդը», սակայն քիչ անց նա հիանալի մարզավիճակ ձեռք բերեց, և նրա խփած գոլերը Պրեմիեր Լիգայում «Արսենալի» հետ խաղում, Լիգայի Գավաթում՝ «Սիթիին», «Բավարիան» խփած գնդակներն ու մի քանի հիանալի գոլային փոխանցումները վտանգավոր զենք դարձրեցին Նանիին «Կարմիր Սատանաների» հարձակման ձեռքում, այլ ոչ թե հիասթափության առիթ՝ երկրպագուներիհամար։