Ավելացրած ժամանակ (սպորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լրացուցիչ ժամանակը, օվերթայմը կամ էքստրա թայմը սպորտում (անգլ.՝ Overtime, Extra Time) նախատեսված է մրցությունում հաղթողի որոշման համար, երբ մրցության հիմնական ժամանակում դա տեղի չի ունեցել։

Ֆուտբոլում այն օգտագործվում է հիմնականում փլեյ-օֆֆ փուլում, որտեղ խաղի հիմնական ժամանակը ավարտվում է ոչ-ոքի, այդ դեպքում, կապված մրցաշարի կանոններից կարող է ավելացվել լրացուցիչ ժամանակ 30 րոպե տևողությամբ, որը բաժանված է երկուական 15 րոպեանոց կեսերից, ընդ որում առաջին 15 րոպեից հետո մրցակիցները փոխվում են դարպասներով և շարունակում խաղը։ Խաղը կարող է ավարտվել ավելի շուտ քան սահմանված է լրացուցիչ ժամանակով, եթե գործում է ոսկե գոլի կամ արծաթե գոլի կանոնը։ Եթե լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվում է ոչ ոքի, ապա հաղթողին որոշում են կամ վիճակահանության կամ 11 մետրանոցների միջոցով։