Ադիդաս
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադիդաս (անգլերեն` Adidas), սպորտային հագուստ և պարագաներ արտադրող ընկերություն: Սպորտային կոշիկներից բացի ընկերությունն արտադրում է նաև այլ պարագաներ` պայուսակներ, վերնաշապիկներ, շալվարներ, գլխարկներ և այլ սպորտային պարագաներ: Ամենախոշոր սպորտային հագուստ արտադրող ընկերությունն է Եվրոպայում և երկրորդ խոշորագույն արտադրողը աշխարհում: Ընկերության արտադրանքի վրա սովորաբար պատկերված է երեք սպիտակ կամ սև գիծ, որը հանդիսանում է ընկերության ապրանքանիշը:
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ադիդաս կատեգորիայում։ |