Տրանսֆորմերները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տրանսֆորմերներ (ֆիլմ)ից)
Տրանսֆորմերները
անգլ.՝ Transformers
Երկիր ԱՄՆ
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…], ֆանտաստիկ ֆիլմ[1][2][4][…] և այլմոլորակայինների ներխուժում
Թեմաայլմոլորակայինների ներխուժում
ՀիմքTransformers?
Թվականհունիսի 12, 2007, հուլիսի 3, 2007[5][6], հուլիսի 4, 2007[7], օգոստոսի 1, 2007[8], հուլիսի 25, 2007 և հուլիսի 2, 2007[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Բեյ[1][2][3][…]
ՊրոդյուսերԼորենցո դի Բոնավենտուրա, Դոն Մերֆի, Թոմ Դեսանտո և Իեն Բրայս
Սցենարի հեղինակՌոբերտո Օրսի[9] և Ալեքս Կուրցման[9]
ԴերակատարներՇայա Լաբաֆ[1][3][4][…], Տայրիզ Գիբսոն[1][3][10][…], Ջոշ Դյուամել[1][3][4][…], Էնթոնի Անդերսոն[3][10][11][…], Մեգան Ֆոքս[1][3][4][…], Ռեյչել Թեյլոր[3][10][11][…], Ջոն Թուրթուրո[3][10][11][…], Ջոն Վոյթ[3][10][11][…], Մայքլ Օ'Նիլ[3][10][11][…], Բերնի Մակ[11], Քևին Դան[3][11], Ջուլի Ուայթ[3][11], Ամորի Նոլասկո[3][11], Դարիուս ՄաքԿրերի[11], Գլեն Մորշաուեր[11], Հյուգո Ուիվինգ[11], Ջես Հեմել[11], Փիթեր Կալլեն[10][11][9], Zack Ward?[11], Օդեթ Էննեբեյլ[12], Ջոն Ռոբինսոն[12], Թրևիս Վան Վինքլ[12], Էնդի Միլդեր[12], Միշել Փիրս[12], Քրիս Էլիս[12], Մարկ Ռայան[12], Բրայան Սթեփանեք[12][13], Սամանտա Սմիթ[12], Թոմ Էվերեթ[12], Մայքլ Բեյ[12], Քոլթոն Հեյնս[12], Մայքլ Շամուս Ուայլզ[12], C. J. Thomason?[12], Սթիվեն Ֆորդ[12], Frederic Doss?[12], Ուիլյամ Մորգան Շեփարդ[12] և Ռոբերտ Ֆոքսուորտ
ՕպերատորՄիտչել Ամունդսեն
ԵրաժշտությունՍթիվ Յաբլոնսկի
ՄոնտաժՓոլ Ռուբել
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան և Լոս Անջելես
Նկարահանման վայրԼոնգ Բիչ, Լոս Անջելես, Նյու Մեքսիկո և Սան Դիեգո
ԿինոընկերությունDreamWorks[14], Hasbro և di Bonaventura Pictures
Տևողություն143 րոպե
Շահույթ709 709 780 $[15] և 319 246 193 $[16]
Պաշտոնական կայքէջ
 Transformers (film) Վիքիպահեստում

«Տրանսֆորմերները» (անգլ.՝ Transformers), ամերիկյան ֆանտաստիկ մարտաֆիլմ է, որը նկարահանվել է 2007 թվականին ռեժիսոր՝ Մայքլ Բեյի կողմից, «Hasbro» ընկերության խաղալիքների շարանի, և համանուն մուլտսերիալի մոտիվներով։

Ֆիլմը պատմում է Ավտոբոտների և Դեսեպտիկոնների պատերազմի մասին։ Վերջիններս խելամիտ, գերժամանակակից ռոբոտներ են, որոնք ընդունակ են վերափոխվել, կամ, ինչպես ասում են՝ «տրանսֆորմացվել» զանազան տեխնիկաների։ Նրանց տարաձայնության պատճառը գերհզոր «կայծն է», որի սխալ օգտագործման դեպքում կարող է կործանվել ողջ Գալակտիկան։ Ավտոբոտները գալիս են Երկիր մոլորակ, որպեսզի պաշտպանեն այդ «կայծը» Դեսեպտիկոններից, որոնք ուզում են այն օգտագործել իրենց կործանարար նպատակներով։ Թույլ, բայց խիզախ մարդիկ օգնության են հասնում ավտոբոտներին։

Չնայած նրան, որ Մայքլ Բեյը երբեք չի եղել «Տրանսֆորմերների» երկրպագու, նա այնուամենայնիվ համաձայնվեց ֆիլմի պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգի առաջարկին՝ դառնալ ֆիլմի ռեժիսոր։ Նա դա արեց այն բանից հետո, երբ նա եղավ «Hasbro» ընկերության գրասենյակում, և է՛լ ավելի շատ բան իմացավ տիեզերքի միֆալոգիայի մասին։ Բեյն ավելի զարգացրեց, նորացրեց ու բարդացրեց ռոբոտների դիզայնը և հնարավորությունները՝ ֆիլմում տալով նրանց երկրորդական դերեր։ Այս փաստը մեծ զայրույթ առաջացրեց համանուն մուլտսերիալի և կոմիքսների երկրպագուների մոտ։ Նկարահանումների ժամանակ Բեյը փորձում էր բյուջեյից որքան հնարավոր է շատ գումար պահել սպեցէֆֆեկտների համար, այդ իսկ պատճառով նա պայմանագիր կնքեց «General Motors» ավտոմոբիլային ընկերության և ԱՄՆ զինված ուժերի հետ, ինչի շնորհիվ նա հնարավորություն ստացավ ազատ օգտագործել մեքենաների և տեխնիկաների որոշ տեսակներ։

«Տրանսֆորմերները» առաջին անգամ էկրան բարձրացավ 2007 թվականի հունիսի 12-ին։ Ֆիլմի միայն այդ օրվա հասույթի չափը ռեկորդային էր։ Ֆիլմն ունի շարունակություն՝ բաղկացած 3 մասերից․ «Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը», «Տրանսֆորմերներ։ Լուսնի մութ կողմը», «Տրանսֆորմերներ։ Բնաջնջման Դարաշրջանը»։

Ներկայումս ֆիլմն ունի «Visual Effects Society»-ի չորս մրցանակ, ինչպես նաև ներկայացվել է Օսկարի երեք անվանակարգերում՝ «լավագույն ձայն», «լավագույն վիզուալ էֆեկտներ» և «լավագույն ձայնային մոնտաժ»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը սկսվում է «Կիբերտրոն» մոլորակի մասին համառոտ պատմությամբ, որը պատմում է ավտոբոտ Օպտիմուս Փրայմը։ Այդ մոլորակը ավերվել էր ավտոբոտների և դեսեպտիկոնների միջև մղվող թեժ պատերազմից՝ «կայծին» տիրանալու համար, որը Կիբերտրոնում կյանքի միակ աղբյուրն էր։ Կիբերտրոնի կործանումից հետո կայծն անհետացել էր տիեզերական տարածությունում։ Ավտոբոտները մեկնեցին այն փնտրելու, բայց ուշացան, քանի որ Դեսեպտիկոնների առաջնորդ Մեգատրոնն առաջինն էր գտել այն։ Ինչպես հետո պարզվում է, նա միայն կայծի գտնվելու վայրի կոորդինատներ էր իմացել, բայց չէր կարողացել վերցնել այն, իսկ ընքը վթարի հետևանքով դարձել էր Երկիր մոլորակի գերին։

21-րդ դարասկզբին դեսեպտիկոնների ջոկատը, որի կազմում մտնում էին Բլեքաութը, Սքորփոնոքը, Բէրիքեյդը, Սթարսքրիմը, Բոունքռաշերը և Բրոուլը, գալիս են Երկիր մոլորակ, որպեսզի թաքնվեն՝ հասարակ մեքենաների տեսք ընդունելով։ Բլեքաութը և Սքորփոնոքը հարձակվում են Կատարում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա, որպեսզի ներթափանցեն տվյալների բազա և տեղեկություններ իմանան Մեգատրոնի և կայծի գտնվելու վայրի մասին, սակայն դա նրանց անել չի հաջողվում և դեսեպտիկոնները փորձում են 2-րդ տարբերակը։ Ֆրենզին ծածուկ մտնում է ԱՄՆ նախագահի ինքնաթիռ, կոտրում է գաղտնի կոդը, միանում է համակարգչային տվյալների բազային և ճշտում է Մեգատրոնի գտնվելու վայրը։ Նա իմանում է նաև, որ քարտեզը, որի վրա գտնվում են կայծի գտնվելու վայրի կոորդինատները, գտնվում է դպրոցական Սեմ Ուիթվիկիի մոտ։ Արչիբալդ Ուիթվիկին, որը Սեմի նախանախապապն էր, տասնամյակներ առաջ գտել էր Մեգատրոնին Հյուսիսային բևեռային շրջանում գտնվող ինչ-որ սառցե քարանձավում։ Ֆրենզին և Բէրիքեյդը սկսում են փնտրել Սեմին։

Նույն ժամանակահատվածում ԱՄՆ Պաշտպանության Նախարարությունը շատ անհանգստացած էր Կատարում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով և պատրաստվում էր պատասխան հարված հասցնել հակառակորդին։ Փորձագետ Մեգի Մեդսենը առաջինն էր, որ կռահեց դեսեպտիկոնների հանելուկը, որի շնորհիվ նրանք կոտրել էին գաղտնի կոդը։ Բայց քանի որ նրան ոչ ոք չէր հավատում, նա գաղտնիորեն պատճենեց այդ ազդանշանը իր ֆլեշի մեջ և իր հաքեր ընկերոջ՝ Գլենի շնորհիվ կարողացավ վերծանել ծածկագիրը, բայց այդ պահին նրանց ձերբակալեց ՀՖԲ-ն։

Բամբլբի անունով ավտոբոտը, որն ընդունել էր Chevrolet Camaro ավտոմեքենայի տեսքը, նույնպես հայտնվում է Երկիր Մոլորակի վրա։ Նա գտնում է Սեմ Ուիթվիկիին, որը վերջ ի վերջո գնում է Բամբլբիին, իմանալով, որ գնել է հասարակ մեքենա։ Բամբլբին օգնում է Սեմին գրավել իր գեղեցկուհի համադասարանցու՝ Միքաելա Բեյնսի ուշադրությունը։ Սեմը չէր էլ կարող կասկածել, որ Բամբլբին կարող է այլմոլորակային լինել, մինչև այն պահը, երբ ականատես եղավ, թե ինչպես է Բամբլբին տրասֆորմացիայի ենթարկվում՝ հասարակ մեքենայից վերածվելով տրանսֆորմերի։ Բամբլբին նաև նավիգացիոն ազդանշան ուղարկեց մնացած ավտոբոտներին։

Վախեցած Սեմը փորձում է փախչել «սարսափելի այլմոլորակայինից», բայց այդ պահին նրան ձերբակալում է ոստիկանությունը այն բան համար, որ նա առանց որևէ մեկի թույլատվության մտել էր ինչ-որ արտադրամաս։ Երբ նրան ազատ են արձակում, նա տեսնում է, թե ինչպես է իր մեքենան ինքն իրեն վերադառնում իր տեղը։ Սեմը մտածում է, որ իր մեքենայի մեջ չար հոգիներ են մտել և հեծանիվով փախչում է, Բամբլբին հետևում է նրան։ Միքաելան տեսնում է վախեցած Սեմին և գնում է նրա հետևից։ Երբ Սեմը հասավ ստորերկրյա ավտոկայանատեղի, նա տեսավ ոստիկանական մեքենա օգնություն խնդրեց։ Բայց այդ մեքենան վերածվեց սարսափելի ռոբոտի, դա դեսեպտիկոն Բէրիքեյդն էր։ Նա պահանջում էր Սեմից նախապապու ակնոցները։ Բամբլբին ստիպված տրանսֆորմացվում է և սկսում կռվել դեսեպտիկոնի հետ։ Բամբլբին հաղթանակից հետո իր հետ վերցնում է Սեմին և Միքաելային, որպեսզի նրանց տանի և ներկայացնի մնացած ավտոբոտներին։ Ճանապարհին Միքաելան դիտավորյալ ասում է, որ Բամբլբին կարող էր ավելի գեղեցիկ տեսք ընդունել, ինչին ի պատասխան Բամբլբին ընդունում է նոր սերնդի «Chevrolet Camaro»-ի տեսք։ Ավտոբոտներ՝ Օպտիմուս Փրայմը, Ջազը, Այրոնհայդը և Ռեթչեթը վայրէջք են կատարում և ընդունում մեքենաների տեսք։

Սեմի հետ ծանոթանալուց հետո Օպտիմուսը բացատրում է նրան իրավիճակը և տեղեկացնում իրենց նպատակի մասին՝ գտնել և վերացնել կայծը, որպեսզի դեսեպտիկոնները չկարողանան օգտվել դրանից։ Դրանից հետո Սեմը Միքաելայի և ավտոբոտների հետ գնում են իր տուն, որպեսզի վերցնեն իր նախապապու ակնեցները, որն իր մեջ պարունակում էր կայծի գտնվելու վայրի կոորդինատները։ Սեմի գործը դժվար էր, նա փորձում էր միաժամանակ գտնել ակնոցները, հանգստացնել նյարդայացող ավտոբոտներին և շեղել իր անհանգստացած ծնողների ուշադրությունը, որպեսզի նրանք ուշադրություն չդարծնեն իրանց բակում գտնվող 5 երկաթե հսկաներին։ Անսպասելիորեն նրանց տուն են գալիս «Սեկտոր 7»-ի (ԱՄՆ-ի գաղտնի կառավարական կազմակերպություն, որը ստեղծված է հատուկ այն բաները հետազոտելու համար, որոնք կապված են այլմոլորակայինների հետ) ներկայացուցիչները՝ ագենտ Սիմմոնսի գլխավորությամբ և տանում են Սեմին ու Միքաելային հարցաքննության։ Ավտոբոտները ազատում են Սեմին և նրա ընկերուհուն, բայց Սիմմոնսը օգնական ուժ է կանչում և նրանց հաջողվում է գերի վերցնել Բամբլբիին։ Չնայած Սեմի բողոքարկումներին, որ Բամբլբին երկրացիների կողմնակիցն է, նրանք անօգնական ավտոբոտինտ տեղափոխում են Հուվերի Պատնեշ, որտեղ դեռ 1935 թ․-ին տեղափոխել էին Մեգատրոնին (սառեցված վիճակում) և կայծը։

Նույն ժամանակահատվածում ԱՄՆ պաշտպանության նախարարը իմանալով «Սեկտոր 7»-ի գոյության մասին և համոզվելով, որ Կատարի դեպքերի մեղավորները իրոք այլմոլորակայիններ են, որոշում է անձամբ մեկնել Հուվերի պատնեշ և բոլոր հարցերը լուծել տեղում, նա իր հետ վերցնում է նաև Մեգի Մեդսենին և նրա հաքեր ընկերոջը՝ Գլենին։ Ագենտ Սիմմոնսը նախարարին ցուցադրում է բազմաթիվ կայծեր, ինչի ճառագայթումից հասարակ հեռախոսը վերածվում է փոքրիկ, բայց շատ մարտական ռոբոտի՝ մինի-կոնի։

Ֆրենզին, որը դեռ վաղուց էր ընդունել հեռախոսի տեսք, մարդկանց հետ գաղտիորեն մուտք է գործում պատնեշ և այնտեղ կանչում մնացած դեսեպտիկոններին։ Սթարսքրիմը ոչնչացնում է «Սեկտոր 7»-ի էներգամատակարարման սիստեմը, կրիոսիստեմը շարքից դուրս է գալիս, և Մեգատրոնը սկսում է արթնանալ իր բազմադարյա քնից։ Տեսնելով, որ գործերը վատ են ընթանում, Սեմը համոզում է «Սեկտոր 7»-ի գործակալներին բաց թողնել Բամբլբիին, որպեսզի կայծը հասցնի Օպտիմուս Փրայմին։ Բամբլբին այնքան է փոքրացնում կայծը, որ այն կարող է տեղավորվել մարդու ձեռքում։ Դրանից հետո բոլոր ավտոբոտները վերցնելով Սեմին, Միքաելային և կայծը, հեռանում են։ Դեսեպտիկոնները հետևում են նրանց մինչև հարևան քաղաք՝ Միշն Սիթի (Լոս Անջելես)։

Քաղաքում մարտը նոր թափ է առնում։ Կապիտան Լեննոքսը Սեմին հրամայում է բարձրանալ երկնաքերի գագաթին և կայծը հանձնել ԱՄՆ ռազմաօդային ուժերի էսկադրիլիայի օդաչուներին, որոնք այն կհասցնեն այնպիսի ապահով տեղ, որտեղ դեսեպտիկոնները չէին կարող հասնել։ Երբ վերջապես մոտենում է երկար սպասված ինքնաթիռը, ներքևից նրան տալիս են համապատասխան հրամանները, բայց այն անսպասելիորեն սկսում է կրակել ներքևում գտնվող մարդկան և ավտոբոտների վրա, հետո ոչնչացնում է նաև այն ուղղաթիռը, որը պետք է տաներ կայծը։ Պարզվեց, որ այդ ինքնաթիռն իրականում Սթարսքրիմն է, նրա հետևից հայտնվում են նաև ուրիշ դեսեպտիկոններ։

Սկսվում է նոր մարտ, ինչի արդյունքում երկու կողմերն էլ մեծ կորուստներ են կրում։ Սթարսքրիմը հաշմեցնում է Բամբլբիին, վերջինս էլ պարտության էր մատնել Բրոուլին, Մեգատրոնը բառից բուն իմաստով մասերի բաժանաեց Ջազին, Օպտիմուս Փրայմը ոչնչացրեց Բոունքռաշերին, իսկ կապիտան Լեննոքսը՝ Բլեքաութին։ Վերջապես սկսեցին մենամարտել Փրայմն ու Մեգատրոնը։ Այս դուելի ելքը որոշեց Սեմը, որը ոչնչացրեց Մեգատրոնին և կայծը, տեղադրելով այն դեսեպտիկոնների առաջնորդի կրծքի մեջ։ Պարտված դեսեպտիկոնների մնացորդները խորտակեցին օվկիանոսում, իսկ երեք փրկված դեսեպտիկոնները՝ Բէրիքեյդը, Սթարսքրիմն ու Սքորփոնոկը թաքնվել էին անհայտ ինչ-որ տեղ։

Կորցնելով կայծը, ավտոբոտները որոշեցին մնալ Երկիր Մոլորակի վրա և Օպտիմուսը ազդանշան ուղարկեց տիեզերք, որպեսզի ողջ մնացած ավտոբոտները գտնեն իրենց։

Դերասաններ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թ․-ին ընկերությունը որոշեց ֆիլմը նկարել իր արտադրանքի մոտիվներով։ Պրոդյուսեր Դոն Մերֆին ուզում էր ֆիլմը նկարել «G.I. Joe»-ի մոտիվներով, սակայն հենց որ սկսեց իրաքյան պատերազմը, «Hasbro»-ն առաջարկեց էկրանավորել «Տրանսֆորմերները»։ Ավելի ուշ նախագծին միացավ Թոմ Դեսանտոն, որը հանդիսանում էր «Տրանսֆորմերներ»-ի մեծ երկրպագու։ Երկու պրոդյուսերները սկսեցին ուսումնասիրել «Տրանսֆորմերներ»-ի պատմությունը։ Նրանք հանդիպեցին կոմիքսի ստեղծող Սայմոն Ֆարմենի հետ և շարունակեցին մանրազնին ուսումնասիրել մուլտֆիլմ և կոմիքս «Սերունդ 1»-ը, արդյունքում որոշելով, որ իրադարձությունները ծավալվելու են Լիդերության Մատրիցայի, կամ թալիսմանի շուրջ, որը հանձնվում է ավտոբոտների մի լիդերից մյուսին։ Սցենարի սևագրությունում Դեսանտոն որոշեց մտցնել մարդկային տեսանկյունը դեպի ծավալվող իրադարձությունները, որպեսզի ավելի հետաքրքրի հանդիսատեսին։ Պատմությունը ողբերգական ֆիլմի տեսք ստացավ, մինչդեռ Մերֆին ցանկանում էր հնարավորինս ռեալիստական ֆիլմ ստանալ։ Սցենարի սևագրությունում կային Օպտիմուս Փրայմ, Այրոնհայդ, Ջազ, Փրոուլ, Ուիլջեք, Բամբլբի, Մեգատրոն, Սթարսքրիմ, Սաունդվեյվ, Ռևեջ, Լազերբիկ, Ռամբլ, Սքայվարպ և Շոկվեյվ տրանսֆորմերներ կերպարները։

Այն բանից հետո, երբ պրոդյուսերներին մերժեցին մի քանի ստուդիաներում, Դեսանտոն հանդիպեց Մայքլ ԴեԼուկային, որն էլ կազմակերպեց նրա և Սթիվեն Սփիլբերգի հանդիպումը։ Վերջինս Տրանսֆորմերների մեծ երկրպագու էր։ Սփիլբերգը դարձավ ֆիլմի գործադիր պրոդյուսեր։ 2004 թ․-ին Ջոն Ռոջերսը կցվեց նախագծին որպես սցենարիստ։ Նրա սցենարը պարունակում էր ավտոբոտների և դեսեպտիկոնների կողմից չորսական տրանսֆորմեր, ինչպես նաև «Արկ» տիեզերանավը։ Ավելի ուշ խմբին միացան մուլտֆիլմի մեծ երկրպագուներ Ռոբերտո Օրսին և Ալեքս Կուրցմանը, որպեսզի վերամշակեն սցենարը։ Սփիլբերգը նրանց մի միտք առաջարկեց, ֆիլմը պետք է լինի տղայի և իր մեքենայի մասին։ Սցենարի դեռ առաջին տարբերակում Սեմը և Միքաելան գլխավոր հերոսներն էին, սակայն այդ տարբերակում Տրանսֆորմերները չէին կարողանում խոսել։ Հաջորդ տարբերակում ամեն ինչ փոխվեց։ Սցենարիստները որոշեցին, որ լռակյաց տրանսֆորմերները ձանձրալի կթվան, միևնույն ժամանակ զրկել նրանց իրենց ձայներից իսկական դավաճանություն կլիներ մուլտսերիալների երկրպագուների համար։ Սցանրիստները սփիլբերգյան «Այլմոլորակայինները» ֆիլմից ոգեշնչված, ձայն չտվեցին միայն Բամբլբիին, որպեսզի ընդգծեն նրա և Սեմի ընկերությունը, որը պետք է լիներ «բառերից վեր»։

Մայքլ Բեյը «Կղզին» ֆիլմը նկարահանելուց հետո ցանկանում էր նկարել ինչ-որ ընտանեկան ֆիլմ, սակայն Սփիլբերգը առաջարկեց նրան միանալ նախագծին որպես ռեժիսոր։ Սկզբում Բեյը չէր ուզում ընդունել հրավերը, նախագիծը համարելով «հիմար խաղալիքային ֆիլմ»։ Բայց այնուամենայնիվ սփիլբերգյան միտքը «տղայի և իր մեքենայի» մասին հետաքրքրեց Բեյին։ Շուտով նա այցելեց «Hasbro» ընկերություն, որտեղ ծանոթացավ տրանսֆորմերների պատմությանն ու սկսեց ավելի հետաքրքրվել նրանցով։ Այս ամենից զատ, Բեյին հետաքրքրեց նաև սցենարում առկա անսովոր տեսարանները, օրինակ, ռոբոտների մենամարտը 137 կմ/ժամ արագության տակ, նաև կատակերգական տեսարանները, որտեղ տրանսֆորմերները մուտք են գործում մարդկանց խաղաղ կյանք։ Ֆիլմի երանգները վերցվեցին Սփիլբերգի «Close Encounters of the Third Kind» և Ակիրա Կուրոսավայի «Յոթ սամուրայներ» ֆիլմերից։ Բեյը ցանկանում էր ֆիլմը ստեղծել հնարավորինս հետաքրքիր և ռեալիստական, սցենարիստները նրա հետ լիովին համաձայն էին, և հանեցին սցենարի մեջից «Սերունդ 1»-ը։ Ինքը՝ Բեյը երբեք չէր եղել Տրանսֆորմերների երկրպագու, այդ իսպ պատճառով աշխատում էր ֆիլմը ստեղծել այնպես, որ այն դուր գա իր պես ոչ ֆանատներին։ Ռոբերտո Օրսին սցենարից հանեց «Արկ» նավը, որովհետև նրան զարմացնում էր այն, որ «այլմոլորակայինները, որոնք ունակ են տրանսֆորմացվելու տարբեր մեքենաների, պետք է ճանապարհորդեն այլ մեքենայով»։ Կին-Տրանսֆորմեր Արսին նույնպես հանվեց սցենարից, քանի որ սցենարիստները շատ քիչ էկրանային ժամանակ ունեին ռոբոտների մշակվածությունը բացատրելու համար։ Բեյը ավելի լայնացրեց Իրաքում զինվորների գործողությունները։ Նա կարծում էր, որ սցենարի առաջին տարբերակը բավականին մանկական էր։ Որպեսզի հանդիսատեսը տեսներ իրական վտանգը, դեսեպտիկոնների քանակը սցենարում ավելացվեց, իսկ ավտոբոտներինը քչացվեց, սցենարիստները հանեցին Փրոուլին և դինոբոտներին։

Հետագայում Թոմ Դեսանտոն բացատրում է, թե ինչու է դարձել ֆիլմի պրոդյուսերը

Ես կարծում եմ, որ սա կլինի այն, ինչ հանդիսատեսը երբեք չի տեսել։ Իմ երկարամյա կինոկարիերայի ընթացքում ես մտածել անգամ չէի կարող, որ բեռնատարի տրանսֆորմացիան 6 մետրանոց ռոբոտի երբևէ կհայտնվի մեծ էկրանին։ Ես ուզում եմ ստեղծել ֆիլմ, որը արժանավույն գնահատական և հարգանք կտա 1980-ականների ֆիլմերին և կվերադարձնի այն նույն Հոլիվուդի կախարդական զգացողությունները, որը սպառվել է վերջին տարիների ընթացքում։ Ֆիլմում կլինեն այն նույն սփիլբերգյան պահերը, երբ դուք կզգաք ձեզ 10 տարեկան երեխայի և բաց բերանով կնայեք էկրանին, եթե նույնիսկ դուք արդեն 35 տարեկան եք։

Ռոբոտների դիզայնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բամբլբի ավտոբոտի ավտոմեքենան
Այրոնհայդ ավտոբոտի ավտոմեքենան
Օպտիմուս Փրայմի բեռնատարը

Տրանսֆորմերների դիզայնի վերամշակումը սկսվեց 2005-ին՝ «Hasbro»-ի հետ միասին, որը մաքսիմալ աջակցում էր ֆիլմի ստեղծմանը։ Քանի որ Բեյը ցանկանում էր, որ Տրանսֆորմերներն ունենան ռեալիստական տեսք, ռոբոտները նախագծվեցին դետալներով, որպեսզի ավելի մեծածավալ տեսք ունենան և ընդգծեն իրենց այլմոլորակային ծագումը։ Ի՛ տարբերություն մուլտսերիալի և կոմիքսների, ֆիլմում ռոբոտների տրանսֆորմացիան սահմանափակվեց։ Յուրաքանչյուր կերպար տրանսֆորմացվելուց պահպանում էր իր չափսերը, ինչն էլ ցույց է տալիս տրանսֆորմացվելու համար օբյեկտի ընտրությունը։ Այդ իսկ պատճառով շատ ռոբոտների համար պետք էր փոխել տրանսֆորմացիային օբյեկտը։ Այդպես սցենարի միջից հանվեց «Peterbilt» բեռնատարի 320 մոդելը, այն Փրայմին դարձնում էր միայն 7 մետրանոց ռոբոտ, դրա համար Բեյը որոշեց օգտագործել նույն բեռնատարի 359 մոդելը, այն ամենամեծ մոդելն էր։ Բացի դրանից Բեյը բեռնատարի վրա կրակի պատկերներ նկարեց, որպեսզի Օպտիմուսին առանձնացնի մնացած ավտոբոտներից, այդպես Փրայմը ավելի նորավոճ էր։ Բեյը նաև բերան ավելացրեց Օպտիմուսին, որպեսզի ավելի խորը նկարագրի նրա էմոցիաները։ Բամբլբիի օրիգինալ տեսքը «Volkswagen Beetle» ավտոմեքենան էր, Դոն Մերֆին պահանջում էր, որ այդպես էլ մնա, սակայն Մայքլ Բեյը մերժում է նրան, որպեսզի խուսափեն ԱՄՆ-ում հայտնի այլ ավտոմեքենաների հետ համեմատություններից։ Արդյունքում ընտրվեց «Chevrolet Camaro» ավտոմեքենան, որը Բեյի խոսքերով ուներ շատ ընկերասեր տեսք։ Մյուս ավտոբոտներն ընդունեցին «General Motors»-ի տարբեր ավտոմեքենաների տեսք, ինչը բյուջեյում պահեց 3 միլիոն․ դոլար։ Սակայն Բեյը հույս ուներ որ նրան Ջազի համար կտրամադրեն ավելի խոշոր մեքենա, քան «Pontiac Solstice»-ն է։

Հակադրելով Օպտիմուս Փրայմի արդեն ծանոթ կերպարին, Մեգատրոնը «Walther P38» ատրճանակից փոխվել էր այլմոլորակայինների ինքնաթիռի, իսկ նրա դեմքն արված էր ավելի տգեղ և սպառնացող։ Բազմաթիվ անիմացիոն թեստերը ստիպեցին Բեյին Սթարսքրիմին թռչնանման ոտքեր ավելացնել, այդպես նա ավելի ճկուն ու արագ կլիներ։ Բեյը դեսեպտիկոնների մեծամասնության դիզայնն ընդունեց ընդհանուր կերպարների վերամշակումից առաջ, որպեսզի «Hasbro»-ն կարողանա արտադրել տվյալ խաղալիքները։ Սկզբում Ֆրենզի ռոբոտին ցանկանում էին անվանել Սաունդվեյվ, սակայն «Hasbro»-ն ցանկացավ, որ այդ կերպարը տրանսֆորմացվի աուդիոմագնիտաֆոնի։ Դոն Մերֆիի կարծիքով դա Սաունդվեյվի դերի նկատմամբ անարգանք կլիներ, սցենարիստները նույնպես համաձայնվեցին և ասացին, որ այդ դեպքում ռոբոտը նման չի լինի մուլտսերիալի իր օրիգինալ կերպարին։ Նրանք անվանափոխեցին ռոբոտին Սաունդբայթ, իսկ հետո Ֆրենզի։ Ռոբոտների պաշտոնական անունները հաստատվեցին 2006 թվականի օգոստոսին, բայց Մայքլ Բեյը լիովին վստահ չէր ընտրությունների հարցում։ Դա բերեց նրան, որ Բրոուլին ֆիլմի վերջնական տարբերակում սկսեցին անվանել Դևաստատոր։ Ֆիլմի հետարտադրական ընթացքում, էֆեկտների մշակման շրջանում երկրպագուները հնչեցրին իրենց անհագստությունը՝ Մեգատրոնի գլխի դիզայնի համար, ինչի արդյունքում վերջին պահին այն փոխեցին։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Բեյը նկարահանումներ է անցկացնում Հելոմեն ռազմա-օդային բազայում

Մայքլ Բեյը հրաժարվեց իր հոնորարի 30%-ից, որպեսզի ֆիլմի համար իր տրամադրության տակ ունենա ավելի շատ գումար։ Նկարահանումների համար նա ընտրություն կատարեց ԱՄՆ-ի տարածքում, ինչպես նաև հրավիրեց այն անձնակազմին, որի հետ արդեն աշխատել էր այլ ֆիլմերի վրա։ 83 օրվա ընթացքում նա նկարահանեց պլանավորվածից ավելի շատ մատերիալ։ Բեյը ստացավ ԱՄՆ զինված ուժերի աջակցությունը, որը նկարահանող խմբին մատակարարում էր ավիացիայի և ռազմական ավտոմեքենաների տեսականի, հիմնականում՝ «F-117», «C-130», «C-17» և երկու «CV-22 Osprey»: Զինվորականների հետ համագործակցելու շնորհիվ, «Տրանսֆորմերները» դարձավ առաջին ֆիլմը, որը նկարահանվել էր Պենտագոնում 2001ո․-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո։

Նկարահանումները սկսվեցին 2006 թ․-ի ապրիլի 22-ին ԱՄՆ-ի Հելոմեն ռազմաօդային բազայում։ Նույն թվականի հունիսի 6-ին նկարահանումները շարունակվեցին Հուվերի պատնեշում։ Կուլմինացիոն մարտի նկարահաման համար պահանջվեց 6 շաբաթվա աշխատանք Լոս Անջելեսում։ Առաջին նկարահանող խմբի նկարահանումներից հետո հետարտադրական աշխատանքները սկսվեիցն սեպտեմբերի 24-ին, սակայն երկրորդ նկարահանման խումբը դեռ շարունակում էր նկարահանումները Արկտիկայում և Դետրոյթում, վերջացնելով այն հոկտեմբերի 4-ին։

Վիզուալ Էֆեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայքլ Բեյը և Սթիվեն Սփիլբերգը մարտական տեսարանների համար բավականին շատ տարբերակներ առաջարկեցին։ Բեյը նախընտրեց նկարահանել 14 մարտական տեսարան առանց դեկորացիաների, ռեալ պայմաններում, որպեսզի իր նկարահանումների վրա ավելի քիչ գումար ծախսի, այն տնտեսելով ֆիլմի հետարտադրական շրջանի համար։ «General Motors» ընկերությունը ֆիլմի համար հատկացրել էր յուրաքանչյուր մեքենայից 3-ական տեսակ, որպեսզի չնախատեսված վթարների պատճառով պակասություն չլինի։ Կասկադյորները սև պաշտպանիչ սաղավարտներ չէին հագնում, որպեսզի ավելի հեշտ հարմարվեն մեքենաների մութ ինտերիերին։ Բեյը անիմատիկ սարք էր օգտագործում, որպեսզի օգներ դերասաններին Տրանսֆորմերներին պատկերացնելու հարցում։ «FXPerts» ընկերությունը ստեղծեց Բամբլբիի 5 մետրանոց տարբերակը, իսկ «KNB» ստուդիան՝ Ֆրենզիին։ Բացի դրանցից, ռեկվիզիտի մեջ մտնում էր նաև Սքորփոնոկի կտրված պոչը, Օպտիմուս Փրայմի գլուխը՝ անիմացիայի համար նախատեսված կետերով և Մեգատրոնի սառցակալած ոտքերը։ Հատուկ էֆեկտներով արված 630 կադրից ռեկվիզիտը զբաղեցրեց 12-ը։

Սպեցէֆեկտներ արտադրող «Industrial Light & Magic» ընկերությունը Տրանսֆորմերների տրանսֆորմացիաների ստեղծելու 6-ամսյա աշխատանքը սկսեց 2005-ին, ուշադիր հետևելով նրան, որ մեքենայի ոչ մի դետալ չխանգարի մյուսին տրանսֆորմացիայի ընթացքում։ Տրանսֆորմերները, որոնք նախագծված էին ֆիզիկայի բոլոր օրենքներին համապատասխան, այնքան էլ տպավորիչ չէին մուլտսերիալի կերպարների համեմատությամբ։ Տրանսֆորմերների չափից դուրս բարդ դիզայնը պահանջում էր բավականին տանջալից ծրագրավորման աշխատանք։ Այրոնհայդ ավտոբոտի զենքը բաղկացած էր 10 հազար մասերից։ Այսպիսի բարդ նախագծումը անիմացիայի մեկ կադրի համար պահանջում էր 38 ժամ, ինչը ստիպեց «ILM» ստուդիային բարձրացնել իրենց վերամշակող համակարգիչների արտադրողականությունը։ Յուրաքանչյուր վիզուալիզացված դետալ երևում էր ինչպես իսկական մետաղ, փայլուն կամ անփայլ։ Նկարահանված յուրաքանչյուր տեսարանից ֆոտոներ են արվել և համակարգչում ստեղծվել է լուսավոր տարածություն, ինչը ռոբոտներին ավելի իրական էր դարձնում։

Շարժվող դետալների բազմաթիվ մոդելները նախագծված են եղել ռոբոտների վրա, դրա համար վերամշակողները ֆիքսվել են միայն անիմացիայի վրա։ Վերջ ի վերջո կերպարները նմանվեցին ավելի շատ մարդկանց, քան թնդացող հրեշներ։ Այդ իսկ պատճառով նրանց համար ստեղծվեցին մարդկային աչքերի նման աչքեր։ Բեյը խնդրեց «ILM»-ի անիմատորներին դիտել մարտական, և ռազմական մշակույթի մասին պատմող ֆիլմեր, որպեսզի ռոբոտների մենամարտերը հնարավորինս նրբագեղ ստեղծեն։ Անիմատորները փորձեցին Օպտիմուս Փրայմի շարուժուձևը և խոսելաձևը համապատասխանեցնել Լիամ Նիսոնի մաներաներին, իսկ Բամբլբիի վարքագիծը՝ «Հետ դեպի ապագա» ֆիլմում Մայքլ Ջեյ Ֆոքսի վարքագծին։ Ֆիլմի սցենարիստներ Ռոբերտո Օրսին և Ալեքս Կուրցմանը, նկատելով անիմացիայից հետո ստացված ռոբոտների յուրահատկությունները, սցենարում ավելացրին նոր դիալոգներ և վերամշակեցին մի քանի տեսարաններ, որպեսզի նրանք համապատասխանեն ռոբոտների վարմունքին։ Սպեցէֆեկտների ստեղծման ղեկավար Սկոթ Ֆարարը ասաց, որ ամենից շատ հպարտանում է այն տեսարանով, երբ ավտոբոտները թաքնվում են Սեմի ծնողներից՝ իրենց բակում, դա ամենաբարդ ստեղծված տեսարաններից է։ «ILM»- ստեղծել է 430 տեսարան հիմնական ռոբոտներով, մինչդեռ «Digital Domain» և «The Asylum» ստուդիաները երկրորդական տեսարանների սպեցէֆեկտների ստեղծման վրա, օրինակ, երբ հեռախոսը տրանսֆորմացիայի է ենթարկվում կայծի հզոր ուժի տակ։

Ֆիլմում օգտագործված ավիացիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Sikorsky CH-53
Lockheed AC-130H Gunship
Lockheed/Boeing F-22 Raptor
Bell V-22 Osprey
Fairchild A-10 Thunderbolt

Bell V-22 Osprey: Ֆիլմի հենց սկզբում հայտնվում են երկու պտուտակավոր շարժիչներով ռազմական ինքնաթիռներ, որոնք մինչև օրս էլ գտնվում են զորային շահագործման մեջ։ V-22-ը թռիչքի ժամանակ իրեն դրսևորում է որպես ինքնաթիռ, իսկ վերասլացքի ժամանակ՝ որպես ուղղաթիռ, իր մեջ միացնելով այդ մեքենաների լավագույն որակները։ Ուղղաձիգ թռիչքից անցումը դեպի հորիզոնական թռիչք տևում է ընդամենը 12 վայրկյան։ Osprey-ի հածանավային արագությունը կազմում է՝ 510 կմ/ժամ, գործնական հեռավորությունը՝ 3900 կմ․, իսկ բեռնունակությունը՝ 9 տոննա բեռ, կամ 24 դեսանտային զինվոր։

Sikorsky CH-53: Ֆիլմում առաջին դեսեպտիկոնը էկրանին հայտնվում է ծանր դեսանտո-տրանսպորտային ուղղաթիռի՝ Sikorsky CH-53E Super Stallion-ի տեսքով։ Ուղղաթիռի վերամշակումը սկսվեց 1971 թ․-ին և արդեն 1981-ին առաջին ուղղաթիռները սկսեցին ընդունվել ԱՄՆ ծովային հետևակի կորպուս։ CH-53-ի ինքնատիպության առանձնահատկություններից է հանդիսանում՝ 20° հարթության տակ ծանր բեռով պտտվելու ունակությունը։

Lockheed F-22 Raptor: Աշխարհում առաջին հինգերորդ սերնդի բազմաթիրախային կործանիչ՝ F-22 Raptor-ը ֆիլմում հանդես է գալիս ինչպես ВВС ԱՄՆ-ի, այնպես էլ դեսեպտիկոնների կողմնակից։ Սա աշխարհի ամենաթանկ կործանիչն է, որի գինը հասնում է 146,2 միլիոն․ դոլարի։ Նախագծված լինելով «սթելս»-ի տեխնոլոգիայով, կործանիչը կարող է օդային կախոցների ներքին հանգույցներին հասցնել «երկինք երկինք» և «երկինք երկիր» դասի տարբեր տեսակի հրթիռներ։ Ներկառուցված 20 մմ․-անոց թնդանոթը չաշխատելու դեպքում փակվում է հատուկ փականիկներով։

Fairchild A-10 Thunderbolt: Արաբական անապատի առաջին դեսեպտիկոնին ոչնչացնում են A-10 Thunderbolt-ով, որը աշխարհի ամենալավ գրոհային ինքնաթիռներից մեկն է։ Ողջ ինքնաթիռը կառուցված է 30 մմ․-անոց յոթփողանի թնդանոթի շուրջ, որը կոչված է բացելու հակառակորդի զրահատեխնիկայի տանիքը։

Lockheed AC-130 Spectre:, դեսեպտիկոնների վերջնական ոչնչացման համար ֆիլմում օգտագործվում է AC-130H Gunship օդային լինկորը, որը ստեղծվել է C-130 Hercules-ի օդա-տրանսպորտային բազայում։ Այն հագեցած է կատարյալ հեռուստատեսական, ռադիոլոկացիոն, ջերմաշարժչային և նմանատիպ այլ սարքավորումներով։ Այն ունակ է գտնել հակառակորդին ցանկացած եղանակային պայմաններում։ Այս պահի դրությամբ ԱՄՆ զինված ուժերն ունի 9 այդպիսի ինքնաթիռ։

Սաունդթրեք և ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Transformers: The Score
Թողարկվածհոկտեմբերի 9, 2007
ՁայնագրվածRemote Control Productions
ԺանրՍաունդթրեք, ֆիլմի երաժշտություն
Տևողություն143 րոպե
ԼեյբլWarner Bros.
ՊրոդյուսերԼորի Մանի և Հանս Ցիմեր
Մասնագիտական ակնարկ

Transformers: The Score, Կոմպոզիտոր Սթիվ Յաբլոնսկին, որը համագործակցել էր Բեյի հետ «Կղզին» ֆիլմու, ֆիլմի վրա լուրջ աշխատանքը սկսելուց առաջ երաժշտություն էր գրել գովազդային տարբերակի համար։ Ֆիլմի հիմնական սաունդթրեքը թողարկվել է 2007հոկտեմբերի 9-ին, Յաբլոնսկու ծննդյան 37-րդ տարեդարձին՝ «Sony Scoring Stage» ստուդիայում։ Սաունդթրեքն ներառում է 6 հիմնական երաժշտական թեմա, ինչը կազմում էր մոտ 90 րոպե երաժշտություն։ Թոմ Դեսանտոն ցանկանում էր, որպիսզի ֆիլմում լինի մուլտսերիալի երաժշտության օրկեստրային տարբերակը, բայց քանի որ նա և Մայքլ Բեյը գրեթե չէին շբվում, նրա միտքը իրականություն չդարձավ։

# Անվանում Տևողություն
1. «Autobots»   2:33
2. «Decepticons»   3:51
3. «The All Spark»   3:34
4. «Deciphering the Signal»   3:08
5. «Frenzy»   1:56
6. «Optimus»   3:15
7. «Bumblebee»   3:58
8. «SOCCENT Attack»   2:07
9. «Sam at the Lake»   1:59
10. «Scorponok»   4:57
11. «Cybertron»   2:46
12. «Arrival to Earth»   5:26
13. «Witwicky»   1:57
14. «Downtown Battle»   1:33
15. «Sector 7»   2:05
16. «Bumblebee Captured»   2:17
17. «You're a Soldier Now»   3:27
18. «Sam on the Roof»   2:02
19. «Optimus vs. Megatron»   3:59
20. «No Sacrifice, No Victory»   2:57

Ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Transformers: The Album
Թողարկվածհունիսի 26, 2007
ՁայնագրվածRemote Control Productions
ԺանրԱլտերնատիվ ռոք, հարդ ռոք և ռոքի այլ տեսակներ
Տևողություն143 րոպե
Լեզուանգլերեն
ԼեյբլWarner Bros.
ՊրոդյուսերԴիարմուիդ Քուին և Ջեֆ Ալդրիչ
Մասնագիտական ակնարկ

Transformers: The Album, Ֆիլմի մեջ հնչող ռոք ժանրի երգերի հավաքածու է՝ տարբեր աչտիստների և խմբերի կատարմամբ։ Ալբոմի պաշտոնական սինգլը «Before It's Too Late»-ն է՝ Goo Goo Dolls-ի կատարմամբ։ Առաջին սինգլը «What I've Done» Linkin Park-ի կատարմամբ, ԱՄՆ-ում RIAA-ի կողմից 2 անգամ գնահատվել է որպես պլատինիում, իսկ Գերմանյիաում և Ճապոնիայում որպես ոսկի։ Սաունդթրեքը դուրս է եկել 21 համարի տակ Բիլբորդ 200-ում, ունենալով մոտ 32000 վաճառք առաջին շաբաթում։ Ընդհանուր առմամբ ալբոմը վաճառվել է 150000 օրինակ։ Ալբոմի յուրաքանչյուր խումբ, բացի Julien-K-ից, նշվել է Warner Music Group-ին պատկանող պիտակով ալբոմի դուրս գալու ժամանակ։ 7, 9,10 և 12-րդ երգերը տեղ չեն գտել իրական ֆիլմում։

# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «What I've Done»  Linkin Park  
2. «Doomsday Clock»  Smashing Pumpkins  
3. «This Moment»  Disturbed  
4. «Before It’s Too Late (Sam and Mikaela's Theme)»  Goo Goo Dolls  
5. «Pretty Handsome Awkward»  The Used  
6. «Passion's Killing Floor»  HIM  
7. «What’s It Feel Like to Be a Ghost?»  Taking Back Sunday  
8. «Second to None (ft. Mike Shinoda)»  Styles of Beyond  
9. «End of the World»  Armor for Sleep  
10. «Retina and the Sky»  Idiot Pilot  
11. «Technical Difficulties»  Julien-K  
12. «Transformers Theme»  Mute Math  

Գովազդային ընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տրանսֆորմերներ» ֆիլմի հսկայական պաստառով շինություն Հոլիվուդում
Նույն շինությունը խոշոր պլանով

Առաջին գովազդային հոլովակը համացանցում լույս տեսավ 2006հունիսի 29-ին։ Այնտեղ ներկայացված էր մի տրանսֆորմեր, որը հարձակվում էր ՆԱՍԱ-ի կողմից մարսիացի ռոբոտ-հետազոտողի վրա։ Երկրորդ թրեյլերը դուրս է եկել սույն թվականի դեկտեմբերի 20-ին։ Այն իր համացանցից ներբեռումների թվով նոր ռեկորդ սահմանեց, վերջինը պատկանում էր «Սարդ Մարդը։ Թշնամին արտացոլանքում է» ֆիլմի թրեյլերին։ 3-րդ թրեյլերը համացանցում ներբեռվել է «Yahoo»-ի կողմից՝ 2007 թ․-ի մայիսի 17-ին։ Եվս մեկ հոլովակ հանրությանը ներկայացվեց «Շրեկ երրորդ» մուլտֆիլմից առաջ։ Սկզբից Բեյը ցանկանում էր, որպեսզի հանդիսատեսը ռոբոտներին չտեսնի մինչև ֆիլմի պրեմիերան, բայց երրորդ գովազդային հոլովակի ժամանակ նա հրաժարվեց իր ցանկությունից։ Մտացածին գաղտնի կառավարական ստորաբաժանման՝ «Սեկտոր 7»-ի կայքը, որը բացվել է գովազդային նպատակներով, հանդիսատեսին առաջարկեց մի քանի վիդեո, որում պատկերված է, թե ինչպես են տրանսֆորմերները ժամանում Երկիր Մոլորակ։ Այնտեղ հակիրճ ներկայացված էին առաջին սերնդի տրանսֆորմերները, այդ թվում նաև Գրիմլոքը, որը ոչնչացնում է շինությունը և անվտանգության տեսախցիկը, որը ցույց է տալիս, թե ինչպես է Բամբլբին տրանսֆորմացիայի ենթարկվում։

«Hasbro»-ն պայմանագիր է կնքել աշխարհի 70 երկրների 200 ընկերությունների հետ, որպեսզի գովազդի ֆիլմը։ Համագործակցելով ֆիլմը ստեղծողների հետ՝ ընկերությունը մշակել է տրանսֆորմեր-խաղալիքների նոր շարք։ Օպտիմուս Փրայմի և Սթարսքրիմի նախապես ստեղծված խաղալիքները ԱՄՆ-ի խանութներում հայտնվել են 2007 թ․-ի մայիսի 1-ին, իսկ մնացած ռոբոտ-խաղալիքները՝ հունիսի 2-ին։ Այն կերպարները, որոնք ֆիլմում ներկայացված չեն, ստեղծվել են նույն ձևով, ինչպես իրենց հերոսներն են․ Էրրեյդ, Արսի, Քլոկեր, Էլիտա-1, Հարդթոփ, Լոնգարմ, Սիգնալ Ֆլեյր, Սքայբլասթ, Սթրոնգարմ, Սվինդել և Ռևեջ։ Ֆիլմի պրեմիերայից առաջ «General Motors» ընկերությունը «Detroit River Walk» փառատոնում ներկայացրեց այն ավտոմեքենաները, որոնք ֆիլմում պատկանում են Բամբլբիին, Այրոնհայդին, Ջազին և Ռեթչետին։ Ֆիլմի գովազդմանը միացավ նաև «eBay» ինտերնետ-խանութը. աճուրդի էին հանվել ֆիլմում օգտագործված ռեկվիզիտի մի քանի տարրեր, այդ թվում նաև 1979 թվականին լույս տեսած «Chevrolet Camaro»-ն, որին տրանսֆորմացվում է Բամբլբին, և Կայծը։ Աճուրդից ստացված գումարները ծախսվել են բարեգործական նպատակներով։

Ֆիլմի պրեմիերայից անմիջապես հետո «Activision» ֆիրման թողարկեց ֆիլմի համակարգչային խաղը՝ «Transformers: The Game»-ը, որը մշակվել է «Traveller Tales» ստուդիայում։ Խաղը հիմնված է ֆիլմի սյուժեյի վրա, բայց ստեղծողները իրենց թույլ են տվել ավելացնել ևս մի քանի իրադարձություն, որոնք ֆիլմում ներկայացված չեն։ 2007-ի հունիսին «IDW Publishing» ընկերությունը թողարկեց միանգամից երկու կոմիքս՝ ֆիլմի մոտիվներով․ «Transformers: Movie Prequel»-ը և «Transformers: Movie Adaptation»-ը։ 2007 թ․- մարտին լույս տեսավ Ալան Դին Ֆոսթերի «Տրանսֆորմերներ։ Երեկվա ուրվականները» գիրքը, որը հանդիսանում է ֆիլմի պրիքվելը։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեգան Ֆոքսը և Ռեյչել Թեյլորը Սիդնեյի պրեմիերայի ժամանակ

Տրանսֆորմերների դիզայնի ռադիկալ փոփոխությունների, նրանց բնավորության պարեցվածության և բացառապես մարդկանց վրա ֆոկուսավորացման պատճառով շատ երկրպագուներ արտահայտեցին իրենց դժգոհությունները։ Մայքլ Բեյը նույնիսկ սպառնալիքներ լսեց իր հասցեին։ Բայց արդյունքում նա գրավեց նոր ֆանատների։ Դեռ ֆիլմի պրեմիերայից առաջ ֆիլմը ստացավ «MTV Movie Awards»-2007-ում, «լավագույն ամառային ֆիլմ, որը դուք դեռ չեք տեսել» անվանակարգում։ ԱՄՆ-ում «Տրանսֆորմերներ»-ի երկրպագուների կազմակերպած ամենամյա փառատոնի՝ «BotCon»-ի լսարանը աճեց 2200-ից մինչև 8000-ի։

«Տրանսֆորմերներ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2007 թ․-ի հունիսի 11-ին՝ Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ Մեկ օր անց ֆիլմը ցուցադրվեց նաև Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում։ Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգում ֆիլմը հանրությանը անվճար ցուցադրվեց 2007 թ․-ի հունիսի 28-ին, սակայն առաջարկվեց գնել 75 դոլար արժողությամբ տոմսերը։ Այդ գումարները գնացին նահանգի բարեգործական կազմակերպություններին։

Հասույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ․-ի հունիսի 28-ին ֆիլմը դուրս եկավ 10 արտասահմանային շուկա, այդ թվում՝ Ավստրալիա, Նոր Զելանդիա, Սինգապուր և Ֆիլիպիններ։ «Տրանսֆորմերներ»-ը առաջին ուիք-էնդում հավաքեց 29,5 միլիոն դոլար և բարձրացավ այդ 10 երկրների հիթշքերթների գագաթներ։ ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմը դուրս եկավ 2007հունիսի 3-ին։ Հենց առաջին օրում ֆիլմը հավաքեց 27,4 միլիոն դոլար և ռեկորդ սահմանեց կինոթատրոններ այցելությունների թվով։ Մեկ օր անց կայացավ ֆիլմի ռուսաստանյան պրեմիերան։ Նույն օրը ֆիլմը վաճառքների նոր ռեկորդ սահմանեց, շրջանցելով «Սարդ Մարդը 2»-ին և հավաքելով 29 միլիոն դոլար։ Առաջին հանգստյան օրեօի ընթացքում ֆիլմը հավաքեց 70,5 միլիոն դոլար, իսկ առաջին շաբաթում՝ 155,4, դառնալով աշխարհում առաջին ամենահաջողակ ոչ-սիքվել ֆիլմը։ Ֆիլմի հասույթը 50%-ով ավելին էր «Paramount Pictures»-ի սպասելիքներից։ ԱՄՆ-ում անցկացված հարցումներից հետո պարզ դարձավ, որ ֆիլմը ավելի շատ հետաքրքրում է երեխաներին և ծնողներին, ինչպես նաև տարեց կանաց, ֆիլմը գրավել է նաև շատ աֆրոամերիկացիների և լատինոամերիկացիների ուշադրությունը։

2007 թ․-ի ամառվա ընթացքում, կամ, ավելի կոնկրետ առաջին մեկ ու կես ամիսների ընթացքում ֆիլմը հավաքեց 395,1 միլիոն դոլար։

Մինչև օրս ֆիլմի ընդհանուր հասույթը կազմում է 709,7 միլիոն դոլար։

Արձագանքներ և գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rotten Tomatoes, 57 %
  • Metacritic, 61/100
  • Internet Movie Database, 7,2/10 (2014 թ․-ի օգոստոս ամսվա դրությամբ)
  • Թոդ Գլիչրիստ (IGN), «Այս ֆիլմն այն քչերից է, երբ կարելի է մեծ բավականություն ստանալ ինչ-որ խելամտությունից և միևնույն ժամանակ հիմարությունից։ Պետք չէ ժխտել, որ շատ ուրախ ֆիլմ է»
  • Շոն Ֆյուսթեր (The Advertiser), «Դուք կարող եք հավատալ, որ ստեղծողները ինչ-որ կերպով կարողացել են հորինել ռոբոտներին»
  • Մարգարեթ Փոմերանց (ABC), «Ընդհանրապես տրանսֆորմերների երկրպագու չեմ, բայց շատ մեծ հետաքրքրությամբ հետևեցի այդ մեգա-մեքենաների ճակատագրին»
  • Ռոջեր Էբերտ, «Ռոբոտները հրաշալի արարածներ են․․․նրանց շարժումները կատարյալ են»
  • Դրյու ՄաքՎինի (Ain’t It Cool News), «Սա, անկասկած լավագույն էքշն-ֆանտաստիկան է այս պահի դրությամբ։ Նույնիսկ անհավատալի է, որ ֆիլմը տիրապետում է այն նույն հրաշքի զգացողություններին, որը վերջին ժամանակներում կորել է համակարգչային էֆեկտների շերտի տակ»
  • Պիտեր Դէվիդ (կինոքննադատ), «Խոստովանելով ֆիլմում տեղի ունեցող իրադարձություններ անխուսափելի աբսուրդությունը, Բեյը ջանում է պահպանել լսարանի անվստահությունն այնքան ժամանակ, մինչև չսկսվեն մարտի տեսարանները»
  • Մեթ Արադո (Daily Herald), «Ֆիլմում տրանսֆորմերները ոչ այլ ինչ են, քան երկրորդական դերասաններ»

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տրանսֆորմերներ»-ի DVD և HD-DVD տարբերակը դուրս եկավ 2007 թ․-ի հոկտեմբերի 16-ին՝ մեկ-սկավառականի և երկու-սկավառականի ֆորմատներով։ Կոլեկցիոն հրապարակումն ներառում է կոմիքս-պիրքվելի անիմացիոն տարբերակը՝ Օպտիմուս Փրայմի տրանսֆորմացվող պատկերը և կոմիքս-պրիքվել, որը պատմում է դեսեպտիկոնների մասին։

Առաջին շաբաթվա ընթացքում DVD տարբերակը տարածվեց 8,3 միլիոն օրինակով, դառնալով 2007 թ․-ին Հյուսիսային Ամերիկայում ամենաշատ վաճառված DVD-ն։ HD-DVD տարբերակը տարածվեց 190 հազար օրինակով, դառնալով այդ ֆորմատի մեջ ամենավաճառվածը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսկար

  • Ներկայացվել է «լավագույն հնչունավորում»
  • Ներկայացվել է «լավագույն ձայնային մոնտաժ»
  • Ներկայացվել է «լավագույն վիզուալ էֆեկտներ»

Visual Effects Society

  • Հաղթանակ «Լավագույն վիզուալ էֆեկտներ»
  • Հաղթանակ «Տարվա լավագույն վիզուալ էֆեկտ» (անապատում կռվի համար)
  • Հաղթանակ «Լավագույն մանրանկարներ»
  • Հաղթանակ «Լավագույն Քոմփոուզինգ»

«MTV» 2007

  • Հաղթանակ «Ամռան լավագույն ֆիլմ, որը դուք դեռ չեք տեսել»

«MTV» 2008

  • Հաղթանակ «Լավագույն ֆիլմ»
  • Ներկայացվել է «Լավագույն դերասան» (Շայա Լաբաֆ)
  • Ներկայացվել է «Տարվա հայտնություն» (Մեգան Ֆոքս)

«Սատուրն» 2008

  • Հաղթանակ «Լավագույն վիզուալ էֆեկտներ»
  • Ներկայացվել է «Լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմ»

Սիքվելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդվածներՏրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը, Տրանսֆորմերներ։ Լուսնի Մութ Կողմը, Տրանսֆորմերներ։ Բնաջնջման Դարաշրջանը

2007 թ․-ի մայիսի 30-ին DreamWorks կինոընկերությունը հայտարարեց, որ նախարտադրական ընթացքում են գտնվում «Տրանսֆորմերներ»-ի միանգամից երկու սիքվել։ Շայա Լաբաֆը, Մեգան Ֆոքսը, Պիտեր Կուլենը և ևս մի քանի դերասաններ վերադարձան, որպեսզի կրկին խաղան իրենց դերերը։ Ալեքս Կուրցմանին Ռոբերտո Օրսիին միացավ նաև Էրեն Կրյուգերը, վերջինս բավականին տեղեկացված էր տիեզերքից և տրանսֆորմերներից։ Սկզբնական ժամանակահատվածում Մայքլ Բեյը չէր հրավիրվում, սակայն նա կապը պաշտպանում էր պրոդյուսերների հետ և ցանկանում էր բանակցել, քանի որ դեռ ուներ մի քանի միտք։

2008 թ․-ի մայիսին պաշտոնապես հաստատվեց, որ արդեն սկսվել են սիքվելի նկարահանումները, որը ստացավ «Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը» վերնագիրը, ռեժիսորական աթոռին կրկին Մայքլ Բեյն էր։ Ֆիլմը դուրս եկավ 2009-ին։

Ֆրանշիզայի երրորդ մասը՝ «Տրանսֆորմերներ։ Լուսնի Մութ Կողմը» կրկին նկարեց Բեյը։ Ֆիլմը դուրս եկավ 2011 թ․-ի հունիսի 29-ին։

2014 թ․-ի հունիսի 25-ին տեղի ունեցավ 4-րդ մասի՝ «Տրանսֆորմերներ։ Բնաջնջման Դարաշրջանը» ֆիլմի պրեմիերան։ Ռեժիսորը կրկին Մայքլ Բեյն էր, որը բազմաթիվ քննադատություններից հետո հայտարարեց, որ սա իր վերջին ֆիլմն է Տրանսֆորմերների մասին և ասաց, որ նոր պատմությունը լինելու է այս սերիայի շարունակությունը։ Ֆրանշիզայի 4-րդ մասում չէր մասնակցում նաև Շայա Լաբաֆը, նա պաշտոնապես հայտարարեց, որ լքում է նախագիծը։ 4-րդ մասում նրա տեղը զբաղեցրեց Մարկ Ուոլբերգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]