Թոմ ԴեՍանտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թոմ Դեսանտոից)
Թոմ ԴեՍանտո
Ծնվել է1968
ԾննդավայրIselin, Woodbridge Township, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՌատգերսի համալսարան և St. Thomas Aquinas High School?
Մասնագիտությունսցենարիստ, դերասան, գործադիր պրոդյուսեր և կինոպրոդյուսեր

Թոմ ԴեՍանտո (անգլերեն՝ Tom DeSanto, 1968, Iselin, Woodbridge Township, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի կինոպրոդյուսեր և սցենարիստ է։ Ծնվել է 1968 թ․ ԱՄՆՆյու Ջերսի նահանգում[1]։ Թոմ Դեսանտոն առավել հայտնի դարձավ իր ընկեր՝ ռեժիսոր Բրայան Սինգերի հետ աշխատելով, նամանավանդ «Իքս մարդիկ» ֆիլմաշարի առաջին երկու մասերում իր ներդրումով։

ԴեՍանտոն մեծացել է ոստիկանի ընտանիքում՝ Նյու Ջերսիի Իսելին քաղաքում[2]։ 1986 թ․-ին ավարտել է եպիսկոպոս Ջորջ Արայի անվան դպրոցը՝ Նյու Ջերսիի Էդիսոն քաղաքում, իսկ 1990 թ.-ին՝ Ռատգերյան համալսարանը։

Կինոինդուստրիայի իր առաջին տարում ԴեՍանտոն հանդիպեց և ընկերացավ ռեժիսոր Բրայան Սինգերի հետ, որը նրան իր «Bad Hat Harry» ստուդիայում տվեց արտադրական (պրոդյուսերական) աշխատանք։ Նրանք աշխատեցին այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են՝ «Ընդունակ աշակերտ» (1997), «Իքս մարդիկ» ֆիլմաշարը և այլն։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Том ДеСанто (Tom DeSanto)». ԿինոՊոիսկ (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  2. Halbfinger, David M. «How a Fan of Comic Books Transformed Himself Into a Hollywood Player», The New York Times, June 30, 2007. Accessed July 14, 2012. «Mr. DeSanto, 38, has come a long way from Elizabeth, N.J., where his father was a police officer.»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]