Ջեներալ Մոթորս
| General Motors Company | |
| Տեսակը | Կոնցեռն |
|---|---|
| Հիմնադրվել է | Սեպտեմբերի 16 1908 |
| Գլխամասերը | |
| Գլխավոր անձինք | Դենիել Էյքերսոն (նախագահ և գործադիր տնօրեն) |
| Վեբ-կայքը | www.gm.com |
«Ջեներալ մոթորս ընկերություն» (անգլ.` General Motors Company, նախկինում հայտնի որպես` General Motors Corporation), լայնորեն հայտնի որպես «General Motors» կամ պարզապես «GM», ամերիկյան ավտոմոբիլային միջազգային ընկերություն, որի գլխամասը գտնվում է ԱՄՆ Միչիգան նահանգի կենտրոն` Դետրոյթ քաղաքում: Տվյալ պահին աշխարհի երկրորդ խոշորագույն մեքենա արտադրող ձեռնարկությունն է` զիջելով «Տոյոտային»:
GM-ը ներկա պահին ունի մոտ 209 000 աշխատակից և բիզնես-գործունեություն է ծավալում 157 երկրներում, իսկ մեքենաներ և բեռնատարեր արատադրում 31 երկրներում: Ջեներալ մոթորսին են պատկանոմ (և համարվում դրա դիվիզիաները) Buick, Cadillac, Chevrolet, GMC, Opel, Vauxhall, Holden և այլ ավտոմեքենաների ֆիրմաներ:
Պատմությունը [խմբագրել]
Ընկերությունը ստեղծվել է 1908 թվականի սեպտեմբերի 16-ին` Միչիգանի Ֆլինտ քաղաքում` որպես Buick ֆիրմայի հոլդինգային ընկերություն: Buick-ի այն ժամանակվա կառավարիչն էր Ուիլյամ Դյուրանտը, ով արդեն հաջողություններ ունեցել էր ձիաքարշ մեքենաների ասպարեզում, երբ իր ուղին հարթեց դեպի ավտոմոբիլային արդյունաբերություն: GM-ի ստեղծողներից էր նաև Չարլզ Սթյուարթ Մոտտը, ով իր "Մոտտ հիմնադրամի" միջոցով բավականին լուրջ ներդրումներ կատարեց ընկերության հետագա զարգացման համար: Տարիների ընթացքում Մոտտը դարձավ ընկերության ամենախոշոր բաժնետերը: 1908թ.-ի վերջում Մոտտը ձեռք է բերում Oldsmobile մեքենաների ընկերությունը (այժմ այլևս չի գործում): Իսկ 1909թ.-ին Դյուրանտը ընկերությանն է միացնում նաև Cadillac, Elmore, Oakland և այլ ընկերություններ: Բացի այդ, նույն տարում Դյուրանտը ձեռք է բերում միչիգանյան մի քանի բեռնատար արտադրող կոնցեռներ, որոնք դառնում են GMC մեքենաների նախատիպերը: Սակայն 1910թ.-ին Դյուրանտը կորցնում է իր պաշտոնը, քանի որ իր գնումների համար չափից դուրս մեծ պարտքեր էր վերցրել բանկերից, երբ մեքենաների վաճառքի շուկայում գների խիստ անկում էր գրանցվել:
Հաջորդ տարի Դյուրնատը հիմնում է "Շեվռոլե ընկերությունը" (Chevrolet Motor Car Company), և գաղտնիօրեն ձեռք բերում Ջեներալ մոթորսում հսկողական փաթեթ, և, փաստորեն, նորից վերականգնում դիրքերը: 1916թ.-ին Դյուրանտը ընկերությունը անվանափոխում է General Motors Company-ից General Motors Corporation: Սակայն շուտով նորից է կորցնում պաշտոնը և այս անգամ` ընդմիշտ: Դյուրանտին փոխարինելու է գալիս Ալֆրեդ Սլոունը, ում միջոցով ընկերությունը ժամանակի ընթացքում շուկայում գրավում է դոմինանտ դիրք:1980-ականներին Ջեներալ մոթորսը ուներ 349 000 աշխատակից:
1931-2007թթ.-ը` 77 տարի շարունակ Ջեներալ մոթորսը գլխավորում էր ավտոմեքենաների համաշխարհային վաճառքը: Չնայած 2008 և 2009 թվականներից այն դիրքերը զիջեց Տոյոտային, սակայն սպասվում է որ 2011թ.-ի վերջին GM-ը կրկին կվերականգնի դիրքերը:
Գործող ապրանքանիշները [խմբագրել]
| Ապրանքանիշը | Տարին | Շուկաները |
|---|---|---|
| 1903 | Հյուսիսային Ամերիկա, Չինաստան, Թայվան, Իսրայել | |
| 1902 | Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Միջին Արևելք , Աֆրիկա | |
| 1901 | Հյուսիսային Ամերիկա, Միջին Արևելք | |
| 1911 | Ամբողջ աշխարհում` բացի Ավստրալիայից ու Նոր Զելանդիայից | |
| 1925 | Միացյալ Թագավորություն | |
| 1929 | Ամբողջ աշխարհում` բացի Հյուսիսային Ամերիկայից և Մեծ Բրիտանիայից | |
| 1948 | Ավստրալիա, Նոր Զելանդիա |
Արտաքին հղում [խմբագրել]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջեներալ Մոթորս կատեգորիայում։ |