Հետաքննությունների ֆեդերալ բյուրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հետաքրքրությունների ֆեդերալ բյուրոի նշանը

Հետաքննությունների ֆեդերալ բյուրո (ՀՖԲ, անգլ.՝ Federal Bureau of Investigation - FBI), ԱՄՆ-ի արդարադատության մինիստրության գերատեսչություն (հիմնվել է 1908 թվականին), որը պաշտոնապես կոչված է հետաքննելու ֆեդերալ օրենսդրության խախտումներն ու ապահովելու ԱՄՆ-ի պետական անվտանգությունը։ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոի արխիվներում պահվում են միլիոնավոր ամերիկացիների դոսյեներ և մոտ 200 միլիոն մարդու մատնահետքեր։ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն, առաջին հերթին, հետապնդում է ԱՄՆ-ի կոմկուսին, հակապատերազմական, երիտասարդական, նեգրական և այլ առաջադիմական կազմակերպությունների։ Իր գործունեության մեջ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն օգտվում է այնպիսի մեթոդներից, ինչպես սպառնալիքը, զրպարտությունը և այլն։ Ունի 20000 մշտական և մեծ քանակությամբ արտահաստիքային (հիմնականում լրատու) աշխատակիցներ, մասնաճյուղեր ԱՄՆ-ի բոլոր նահանգներում և ներկայացուցչություններ մի շարք արտասահմանյան պետություններում։ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոի ղեկավարին նշանակում է նախագահը և հաստատում է սենատը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png