Մայք Շինոդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայք Շինոդա
Mike Shinoda, Linkin Park @ Sonisphere 2009.jpg
Մայքլ Շինոդան Ֆինլանդիայում, 2009 թ. լուսանկար
Ծննդյան օր՝ փետրվարի 11, 1977 (1977-02-11) (36 տարեկան)
Ծննդավայր՝ Ագորա Հիլզ, Կալիֆորնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Աշխատանք՝ 1994-ից սկսած
Կարողություն՝ երաժիշտ, երգահան, կիթառահար, նկարիչ,
Կայք՝ http://www.mikeshinoda.com/

Մայքլ (Մայք) Կենջի Շինոդա (անգլ.՝ Michael Kenji «Mike» Shinoda, ճապոներեն՝ 篠田 賢治 փետրվարի 11, 1977, Ագորա Հիլզ, Կալիֆորնիա, ԱՄՆ), ճապոնա-ամերիկյան ծագմամբ երաժիշտ, պրոդյուսեր և արվեստագետ է: Նա առավել հայտնի է որպես Լինքին պարկ ռոք խմբի ռեփփեռ, երգահան, ստեղնաշարահար, վոկալիստ և ռիթմ կիթառահար: Շինոդան հայտնի է նաև որպես իր սեփական խմբի ՝ Ֆորտ մինորի մեներգիչ-ռեփփեռ:

Բովանդակություն

Վաղ կյանքը [խմբագրել]

Շինոդան ծնվել է Լոս Անջելոսի արվարձանում` Ագորա Հիլզում: Հայրը ճապոնացի-ամերիկացի է, իսկ մայրը ունի եվրոպական ծագում: Նա նաև ունի կրտսեր եղբայր Ջեյսն անունով: Շինոդան սովորել է Պարկմանի կրտսեր և Լինդերո Քանյոնի միջնակարգ դպրոցներում: 6 տարեկանում Շինոդան սկսեց սովորել դաշնամուր նվագել: Միջնակարգ և ավագ դպրոցներում սովորելու ընթացքում Շինոդան սովորեց նաև կիթառ:

Մայք Շինոդայի ռեփի հանդեպ հետաքրքրությունից ոգևորվեց Բրեդ Դելսոնը, ում հետ Շինոդան սկսեց գրել և ձայնագրել երգեր իր տնային ստուդիայում: Շինոդան հաճախում էր Ագորայի ավագ դպրոց Լինքին պարկ խմբի մյուս անդամների՝ Բրեդ Դելսոնի և Ռոբ Բորդոնի հետ: Ավագ դպոցն ավարտելուց հետո Բորդոնը նույնպես միացավ խմբին: Եռյակը անվանվեց Քսեռո: Ավագ դպրոցից հետո Շինոդան ընդունվեց Նկարչության և դիզայնի քոլեջ: Այնտեղ նա ծանոթացավ DJ Ջո Հանի հետ, ով Դեյվ Ֆարրելի հետ միասին շուտով միացավ խմբին: == http://mikeshinodaclan.com/mike/biography/ ==

Լինքին պարկ [խմբագրել]

Շինոդայի խմբին միացավ երկրորդ վոկալիստ Չեստեր Բեննինգտոնը` փոխարինելով Մարկ Ուեյքֆիլդին: Շինոդան և Բրեդը մեծ դեր խաղացին Hybrid Theory EP և Hybrid Theory ալբոմների ձայնագրման մեջ: 2002թ.-ին Շինոդան կազմակերպեց Reanimation ռեմիքս ալբոմի ձայնագրումը: Այդ ընթացքում Շինոդան համագործակցեց The X-Ecutioners խմբի հետ, որի հետ ձայնագրեց <It’s Goin' Down> երգը: Շինոդան Ջո Հանի օգնությամբ ձևավորել է Meteora ալբոմի շապիկը:Շինոդան և Ջեյ Զին համատեղ ստեղծեցին <Collusion Course> ալբոմը, որը ստացավ Գրեմմի որպես լավագույն ռեփ-երգ համագործակցություն 2006 թ.-ին: Խմբի հաջորդ ալբոմն էր Minutes To Midnight-ը:Այս ալբոմում Շինոդան,ով առավել հայտնի է որպես ռեփփեռ, ունի վոկալ կատարումներ:Մայքը երգում է "In Between" և "No Roads Left" երգերում ինչպես նաև ռեփ է կարդում "Bleed It Out" և "Hands Held High."-ում: Չնայած Մայքը շատ քիչ վոկալ երգեր ունի, այնուամենայնիվ, ըստ Hit Parader թերթի նա զբաղեցնում է 72-րդ տեղը բոլոր ժամանակների լավագույն 100 մետալ վոկալիստների շարքում:

Ֆորտ մինոր [խմբագրել]

Շինոդան ստեղծեց Ֆորտ մինորը 2003-2004 թթ , որովհետև Լինքին պարկում չէր կարողանում իր հիփ-հոփ կարողությունները ըստ արժանվույն ցուցադրել: Նա իրեն անվանել է Ֆորտ մինոր, որովհետև ուզում էր, որ մարդիկ կենտրոնանան իր երաժշտության և ոչ թե իր վրա:Ֆորտ մինորի առաջին ալբոմն էր <The Rising Tied>, որը դուրս եկավ 2005 թվականին: Ալբոմում կան շատ զուգերգեր, որտեղ երգել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Styles of Beyond, Lupe Fiasco, Common, Black Thought of The Roots, John Legend, Holly Brook, Jonah Matranga: Ալբոմի հիթն էր "Where'd You Go" երգը, որը նվիրված է Մայքի կնոջը: Billboard Hot 100 հիթ շքերթում այն գրավեց 4-րդ տեղը:

Արվեստ և նկարչություն [խմբագրել]

Շինոդան ավարտեց Փասադենայի նկարչական քոլեջը 1998թ.-ին ստանալով արվեստի բակալավրի աստիճան: 2003թ.-ին նա համագործակցեց DC Shoes (ընկերություն, որը վաճառում է սպորտային հագուստ) հետ: Նա փոխեց գույները և հումքը ինչպես նաև անձամբ ընտրեց փաթեթավորումը և գովազդը: Հաջորդ տարի Շինոդան 10 նկարներից բաղկացած շարք ստեղծեց, որը դարձավ «The Rising Tied» ալբոմի շապիկը: Այս շարքը ներկայացվեց Մայքի առաջին՝ «Diamonds Spades Hearts & Clubs» ցուցադրության ժամանակ:2-րդ ցուցադրությունը տեղի ունեցավ Ճապոնաամերիկյան ազգային թանգարանում: 2008-ին նա կրկին համագործակցեց «DC Shoes» այս անգամ թողարկելով սահմանափակ քանակությամբ սպորտային կոշիկներ՝ 2000 զույգ: Այս հավաքածուն իր մեջ ներառում է Մայքի բնավորության գծերի բախումը- փորձառու նկարիչը ընդդեմ երաժշտի, ամերիկան դաստիարակությունը ընդդեմ ճապոնական արմատների:

Անձնական կյանքը [խմբագրել]

Մայք Շինոդան ամուսնացել է մանկական գրքերի հեղինակ Աննա Հիլլինգերի հետ 2003թ.-ի մայիսի 10-ին: Զույգն ունի մեկ երեխա: Նրա անունն է Օտիս Ակիո Շինոդա  : 2009-ին Շինոդան ստացել է հումանիտար գիտությունների պատվավոր դոկտորի աստիճան Նկարչության և դիզայնի քոլեջի կողմից, որը նա ավարտել էր 1998 թվին:

http://www.linkinlady.net/2005/05/anna-shinoda.html [խմբագրել]