Որոտան (Սիսիանի տարածաշրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Որոտան (Սիսիան)ից)
Գյուղ
Որոտան
39°29′19″ հս. լ. 46°08′29″ ավ. ե. / 39.488611° հս. լ. 46.141389° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Սյունիքի
Գյուղապետ Սերյոժա Ամիրխանյան
Բարձր. ծովի մակ-ից 1450 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 282 մարդ (2011)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն որոտանցի
Ժամային գոտի UTC+4
##Որոտան (Սիսիանի տարածաշրջան) (Հայաստան)
Red pog.png

Որոտան (Նախկին անվանումներ՝ Ոյոտ, Որոտն, Որոտն Հին, Ռուտ, Րուդ, Ոտուտ, Ուրուտ, Օրոտն) , գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2011 թ. կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 282 մարդ, ինչն աննշան է նվազել համեմատած 2001 թ. մարդահամարից (283)։ Գտնվում է Սիսիանից 10 կմ դեպի հարավ-արևելք, Որոտան գետի բարձրադիր ձախ ափին։

Գյուղն եղել է Մեծ Հայքի Ծղուկք գավառի մաս։ Գյուղի դիմաց գտնվում են պատմական Որոտն գյուղի ավերակները, ինչպես նաև միջնադարյան գերեզմանատուն, որտեղից 3 խաչքար բերվել է պատմության թանգարան։ Որոտանի շրջակայքում է գտնվում Որոտնաբերդը, որի մասին հիշատակումներ են պահպանվել պատմիչ Եղիշեի և Ստեփանոս Օրբելյանի թողած գրականություններում։ Բերդը հիշատակվում է նաև XVIII-րդ դարում։ Որոտնաբերդը պատկանել է Սյունաց արքա Սենիքերիմ I-ին։ Սյունիքում կատարված ազգային-ազատագրական շարժման ժամանակ բերդը Մելիք Բաշրից ազատագրում է Դավիթ Բեկը։ Գյուղի ներքին մասում է գտնվում ոչ պակաս նշանավոր Մելիք–Թանգու կամուրջը՝ կառուցված 1855 թ.։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]