Շամբ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շամբ (Սյունիքի մարզ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շամբ (այլ կիրառումներ)
Գյուղ
Շամբ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Սիսիան համայնք[1]
ԲԾՄ1375 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն416[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունշամբեցի
Ժամային գոտիUTC+4
Շամբ (գյուղ) (Հայաստան)##
Շամբ (գյուղ) (Հայաստան)
Շամբ (գյուղ) (Սյունիքի մարզ)##
Շամբ (գյուղ) (Սյունիքի մարզ)

Շամբ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Որոտանի վրա կառուցված Շամբի ջրամբարի հյուսիսային ափին՝ ծովի մակերևույթից 1340-1400 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 107 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 11 կմ դեպի հարավ-արևելք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շամբ անունով հին գյուղը հիշատակվում է Բագրատունի Աշոտ Գ թագավորի 966 թ. Մաղարդավանքի, իսկ հետագայում Որոտնավանքի 1315 թ.-ի արձանագրությունների մեջ։ Այն գտնվել է Վաղատին գյուղի մոտակայքում և նույն անվան տակ ընդգրկված եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։ Գյուղը լքվել է 1930-ական թվականներին։ Ներկայիս գյուղը վերահիմնադրվել է 1962-1963 թվականներին որպես Շամբի ՀԷԿ-ի բանավան[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Շամբի մշտական բնակչությունը կազմել է 416, առկա բնակչությունը՝ 402 մարդ[2]։ Ստորև ներկայացված է Շամբ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4].

Տարի 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 451 448 432 443 416

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 66
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 741