Կատարյալ լրտեսները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատարյալ լրտեսները
Totally Spies!
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրկատակերգական հեռուստասերիալ
ՍտեղծողVincent Chalvon-Demersay
David Michel
ԿերպարներSamantha Simpson?, Clover Ewing?, Alexandra Vasquez?, Blaine? և Jerry Lewis?
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Հորինված երկիրTotally Spies! universe?
ԵրաժշտությունNick Coler
Fabrice Aboulker
Երկիր Ֆրանսիա,  Կանադա և  ԱՄՆ
Լեզուանգլերեն և ֆրանսերեն
ՀեռուստաալիքTF1
Եթերաշրջաններ6
Սերիաների քանակ156
ՊրոդյուսերStephane Berry
Vincent Chalvon-Demersay
Michelle Lamoreaux
Robert Lamoreaux
Sylvain Viau
ՌեժիսորStephane Berry
Pascal Jadin
ՍցենարիստStephane Berry
ԸնկերությունBanijay Kids & Family?
Էկրաններին է2001 թվականի նոյեմբերի 3-ից
հոկտեմբերի 3, 2013[1]
Սերիայի տևողություն24 րոպե
totallyspies.com(անգլ.)


«Կատարյալ լրտեսները» (անգլերեն՝ «Totally Spies!»), ֆրանսականադական մուլտսերիալ, ստեղծված ֆրանսիական «Marathon Media Group» ընկերության կողմից, որը պատմում է Բեվերլի Հիլզում բնակվող երեք հավատարիմ ընկերուհիների մասին։

Հեռարձակվում է 2001 թվականի նոյեմբերի 3-ից։ Նրանք Քլովերը, Սեմը և Ալեքսն են, ովքեր գաղտնի աշխատում են WOOHP կազմակերպությունում (World Organization of Human Protection) (Մարդկության Պաշտպանության Համաշխարհային Կազմակերպություն), որը գլխավորում է Ջերրին (ով և ստեղծել է այդ կազմակերպությունը 1970-ական թվականներին)։ Լրտեսուհիները ստիպված են համատեղել աշխատանքը Բեվերլի Հիլզի ավագ դպրոցի աշակերտուհիների կյանքի, ինչպես նաև ժամադրությունների և շոփինգի հետ։

Մուլտսերիալի 5-րդ եթերաշրջանում Սեմը, Ալեքսը և Քլովերն արդեն ավարտել են դպրոցը և սովորում եմ Մալիբուի համալսարանում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալում կատարվող գործողությունները պտտվում են երեք դեռահաս լրտեսուհիներ Սեմի, Քլովերի և Ալեքսի, ինչպես նաև Ջերիի կողմից ղեկավարվող WOOHP կազմակերպության շուրջը, ովքեր պայքարում են հանցագործների դեմ։ Բաղկացած է 6 եթերաշրջանից, որոնցից յուրաքանչյուրում կա 26 սերիա։

Այլ տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 22-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ Totally Spies! Le film մուլտֆիլմի պրեմիերան։ Մուլտֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են Սեմը, Ալեքսը և Քլովերը դարձել լրտեսուհիներ։

Հեռարձակողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատարյալ լրտեսները» հոդվածին։