Առաջին ազգային (Ուկրաինա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Перший національний
Երկիր {{{2}}} Ուկրաինա
ԿիևԿիև
Հեռարձակման գոտի {{{2}}} Ուկրաինա
Լեզու հեռարձակման ուկրաիներեն
Հեռարձակման սկսման թվական 1939 փետրվարի 1
Սեփականատեր НТКУ
Վեբ-կայք 1tv.com.ua


Առաջին ազգային (ուկրաիներեն՝ Перший національний), Ուկրաինական ազգային հեռուստաալիք, հեռարձակվում է առաջին մետրային հաճախականությամբ։ Հեռուստաալիքի շենքը գտնվում է Կիևում, և հանդիսանում է Եվրոպայի խոշորագույն հեռուստակենտրոններից։ Հեռուստաալիքի գլխավոր տնօրենն է Եգոր Բենկենդորֆը։[1]

Հեռուստաալիքի առաջին փորձնական եթերը կատարվել է 1939 թվականի փետրվարի 1-ին` 40 րոպե տևողությամբ։ 1951-ին մեկնարկեց Կիևի հեռուստակենտրոնը «Վելիկա զագրավա» ֆիլմի ցուցադրությամբ, իսկ Կիևյան հեռուստատեսությունը պարբերական եթեր սկսեց դուրս գալ 1956 թվականի նոյեմբերից։

1965 թ. հունվարի 20-ից հեռուստաէկրաններին հայտնվեց «ՈՒՏ» պատկերանիշը, ինչը խորհրդանշում եր Ուկրաինայի համահանրապետական հեռուստատեսության սկիզբը։ Այդ ժամանակից շաբաթվա ընթացքում հեռարձակվում եր 200 եթերաժամ։ 1969-ից սկսեց գույնավոր հեռարձակումը։ 1972 թ. մարտի 6-ից սկսեց հեռարձակվել Ուկրաինայի հեռուստատեսության երկրորդ ծրագիրը (ՈՒՏ 2)։

Ներկայում հեռուստաալիքի ծածկույթը հասանելի է Ուկրաինայի 97 % տարածում։[2]

2002 թվականից սկսել է միջազգային արբանյակային հեռարձակումը։

2005 թվականի արդյունքներով հեռուստաալիքի բաժինը ուկրաինական հեռուստաշուկայում կազմել է 2 %, Ուկրաինայում հեռարձակվեղ հեռուստաալիքների շարքում զբաղեցնելով 9-րդ տեղը։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]