Տագալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տագալներ (ինքնանվանումը՝ տագալոգ), ժողովուրդ Ֆիլիպիններում։ Բնակվում են Լուսոն կղզու կենտրոնական և հարավային շրջաններում, Մինդորո, Մարինդուկե և մի քանի այլ փոքր կղզիներում։ Թիվը՝ 10,3 մլն (1978)։ Խոսում են տագալերեն լեզվով (ունեն հարուստ գրականություն)։ Դրական լեզվի պիլիպինո տարբերակը, անգլերենին զուգահեռ, համարվում է Ֆիլիպինների հիմնական լեզուն։ Դավանում են կաթոլիկություն։ Զբաղվում են հողագործությամբ (բրինձ, ծխախոտ, կոկոսյան արմավենի և այլն), ձկնորսությամբ։ Զարգացած են հյուսումն ու ոստայնանկությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png