Լիանա Իսակաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիանա Իսակաձե
Լիանա Իսակաձե (1967)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունվրաց.՝ ლიანა ისაკაძე
Ծնվել էօգոստոսի 2, 1946 (77 տարեկան)
Թբիլիսի, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Վրաստան Վրաստան
Գերմանիա Գերմանիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահարուհի
դիրիժոր
մանկավարժ
Գործիքներջութակ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
 Liana Isakadze Վիքիպահեստում

Լիանա Ալեքսանդրովնա Իսակաձե (վրաց.՝ ლიანა ისაკაძე, օգոստոսի 2, 1946(1946-08-02), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, վրացական և ռուսական ջութակահարուհի, հայտնի նաև որպես դիրիժոր և մանկավարժ։ Դավիդ Օյստրախի տաղանդավոր, հաջողակ ու հայտնի աշակերտուհիներից[1]։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1988)։ Վրաստանի պետական մրցանակի եռակի դափնեկիր (1979, 1983, 2002)։ 1990-ական թվականների սկզբներից ապրում է Գերմանիայում ու Ֆրանսիայում, հյուրախաղերով ելույթներ է ունենում ամբողջ աշխարհում։

1990-ականների կեսերից նվագում է Անդրեա Գվարներիի 1678 թվականին պատրաստված ջութակի վրա (գործիքը նրան է տրամադրել գերամական մեկենասը)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիանա Իսակաձեն ծնվել է 1946 թվականի օգոստոսի 2-ին, Թբիլիսիում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին երաժշտական կրթությունը ստացել է Թբիլիսիի Կենտրոնական երաժշտական դպրոցում։ Սովորել է Լեո Շիուկաշվիլիի մոտ, ում ջութակահարուհին (իր իսկ կարծիքով) պարտական է իր հաջողությունների ու ձևավորման համար[3]։ Տ. Ամիրեջիբիի կարծիքով «նա մի հանճարեղ աղջիկ էր, ով մեծ երաժիսշտ դարձավ»[4]

9 տարեկանում ելույթ է ունեցել սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ 10 տարեկանում տեղի ունեցավ նրա առաջին մենահամերգը։ 12 տարեկանում Լիանա Իսակաձեն արժանացել է ջութակի Անրկովկասյան մրցույթի առաջին հորիզոնականին։ 14 տարեկան հասակում Իսակաձեն դարձել է երաժիշտ-կատարողների Համամիութենական մրցույթի լաուրեատ (երկրորդ մրցանակ, Մոսկվա, 1961)։

1968 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ջութակի բաժինը դ. Օյստրախի մոտ, իսկ 1970 թվականին ավարտել է ասպիրանտուրան նրա ղեկավարությամբ։

Ուսման տարիներին մասնակցել է միջազգային մրցույթների, այդ թվում Ժակ Տիբոյի ու Մարգերիտ Լոնգի անվան միջազգային մրցույթին (առաջին մրցանակ, Փարիզ, 1965), Յան Սիբելիուսի անվան ջութակահարների միջազգային մրցույթին (առաջին մրցանակ, Հելսինկի, 1970), ինչպես նաև Չայկովսկու անվան 4-րդ միջազգային մրցույթին (երրորդ մրցանակ, Մոսկվա, 1970)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-1994 թվականներ՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատարուհի։

1964-1981 թվականներին նվագել է Անտոնիո Ստրադիվարիի ջութակը, որը բացառության կարգով նրան տրամադրել էր Մոսկվայի պետական նվագարանների հավաքածուի ղեկավարությունը։

1981 թվականին միաժամանակ գլխավորել է նաև Վրաստանի կամերային նվագախումբը, որը ղեկավարել է 15 տարի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր)։ 1990 թվականին, Վրաստանի ծանր տնտեսական վիճակի պատճառով կոլեկտիվը տեղափոխվել է Գերմանիա, քաղաք Ինգոլշտադտ։

1992 թվականին Ինգոլշտադտում հիմնադրել է Դավիդ Օյստրախի անվան լարային գործիքների Ակադեմիան։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսակաձեն հսկայական ռեփերտուար ունի. Լ. Բեթհովեն, Ա. Վիվալդի, Ֆ. Մենդելսոն, Յ. Սիբելիուս, Ա. Շյոնբերգ, Ս. Պրոկոֆև, Դ. Շոստակովիչ, Է. Շոսոն, Օ. Թաքթաքիշվիլի; Յ. Բրամսի, Է. Գրիգի, Է. Իզաիի սոնատները; Ն. Պագանինիի, Ֆ. Շուբերտի, Հ. Վենյավսկու, Գ. Ֆորեի, Պ. Սարասատեի, Ք. Սեն-Սանսի, Կ. Դեբյուսիի, Ֆրից Կրեյսլերի, Պ. Չայկովսկու, Ռ. Գլիերի, Լ. Բոկերինիի, Ջ. Գերշվինի, Յ. Ս. Բախի, Ֆ. Հումելի, Լ. Բերնսթայնի և ուրիշների ստեղծագործությունները։

Կոլեկտիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականից կամերային նվագախմբերի կազմում հյուրախաղերով ելույթներ է ունենում որպես մենակատարուհի, դիրիժոր (Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Նիդերլանդներ, Ճապոնիա, Մեքսիկա, Ավստրիա, Հարավսլավիա, Կուբա, Ֆինլանդիա, Շվեդիա, Լեհաստան, ԳԺՀ, Իտալիա, Մեծ Բրիտանիա)։ Ելույթներ է ունեցել խոշորագույն համերգային դահլիճներում, ինչպիսիք են Քարնեջի Հոլը Նյու Յորքում (1995), Լա Սկալան Միլանում (1996), Կոնսերտգեբաուն Ամստերդամում (1996-1997), Փլեյլեյն դահլիճը Փարիզում (1996), Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (1997-1998), Մյունխենում (1996-1997), Տոկիո սիթի սիմֆոնիկ նվագախմբի հետ (2001),Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ; Բելգիայի արքայական սիմֆոնիկ օրկեստրի հետ ելույթ է ունեցել Լակարնոյում (1997), Ստրասբուրգում, Հելսինկիում (1997), Կաննի Պաբլո Կասալսի փառատոնում (1997), Պոգորելիչի փառատոնում(1997), «Երաժիշտները կատակում են» (Մոսկվա), «Գիշերային սերենադներ» (Պիցունդա), Վրաստանի մշակույթի փառատոնում (Բորժոմ), Կամերային երաժշտական փառատոնում (Այխշտետ) և այլն։

Որպես դիրիժոր ելույթ է ունեցել եվրոպական մի շարք կամերային նվագախմբերի հետ (Ավստրիա, Ֆինլանդիա, Իտալիա, Գերմանիա, Շվեդիա, Սլովակիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իսպանիա), ինչպես նաև Մալմյոյի սիմֆոնիկ ու Ստոկհոլմի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբերի հետ (երկուսն էլ Շվեդիայում), Բեռլինի ֆիլհարմոնիկ օրկեստրի, Հռոմ քաղաքի օրկեստրի, Երիտասարդական եվրոդասական նվագախմբի հեռ (Գերմանիա)։

Բազմաթիվ ձայնագրություններ ունի հեռուստատեսությունում, ռադիոյում և կոմպակտ դիսկերի վրա։

2000-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Մոսկվայում կայացած Չայկովսկու անվան 11-րդ միջազգային մրցույթում, իսկ 2003 թվականին Սանկտ Պետերբուրգի ջութակահարների միջազգային մրցույթում գլխավորում էր ժյուրիի կազմը, որում ներառված էին Վիկտոր Պիկայզեն, Գրիգորի Ժիսլինը, Զախար Բրոնը և այլ հանրահայտ վարպետներ[5]։

Մաստերկլասներ է անց կացրել Զալցբուրգում (Մոցարտեում), Վիեննայում, Շլերնֆեստիվալում (Իտալիա

2009 թվականին Գերմանիայի արտաքին գործերի Նախարարության հրավերով ձևավորել է հարավարևելյան Եվրոպայի երիտասարդ երաժիշտների «Կամերային նվագախումբ»։

Իսակաձեն Գ. Իսակաձե-Շպիլման երաժշտական ակադեմիայի պատվավոր ղեկավարն է (Գերմանիա), Ղազախստանի Կուրմանգազի անվան ազգային կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր (Ալմա Աթա, Ղազախստան

Գերմանական ZDF ստուդիան նկարահանել է ֆիլմ՝ «Լիանա Իսակաձեի դիմանկարը» (1990)։ Թբիլիսիում ֆիլհարմոնիայի դահլիճի մոտ բացվել է Լիանա Իսակաձեի «աստղը»։

Ներկայումս ապրում է Փարիզում և Գրասում (Ֆրանսիա)[6]։

2015 թվականի հոկտեմբերի 4-ին Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում իր ուսուցիչ Դավիդ Օյստրախի հիշատակին ելույթ ունեցավ Պրոկոֆևի ու Սեն Սանսի ստեղծագործություներով[7]։ Դաշնամուրի հատվածը Իսակաձեի համերգներում վերջին տարիներին կատարում է միջազգային մրցույթների դափնեկիր Կատյա Սկանավին։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիանա Իսակաձեն խոստովանում է, որ իր երաժշտական ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի, օպերային երգչուհի Հիբլա Գերզմավան[8]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսին, Թամազ Միխաիլովիչ Չաչավա՝ հայտնի բանաստեղծ, էսսեիստ, գրական քննադատ։
  • Եղբայր, Էլդար Իսակաձե՝ թավջութակահար, վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ։
    • Եղբոր դուստրը՝ դաշնակահարուհի Իրմա Իսակաձե։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մոսկվայի կոնսերվատորիա. Մամուլի ռելիզ Լիանա Իսակաձեի 2015 թվականի հոկտեմբերի 4-ի համերգի վերաբերյալ
  2. Լիանա Իսակաձեի 2015 թվականի հոկտեմբերի 4-ին Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում Դ. Օյստրախի հիշատակին նվիրված համերգ. Ծրագիր
  3. Liana Isakadze: Music can work wonders Արխիվացված 2010-08-12 Wayback Machine // Georgia Today, Issue #474, 28.08.09 - 3.09.09. (անգլ.)
  4. Ինն ա Բեզիրգանովա։ «Աշխարհի նյութականացումը վնասում է մշակույթին» Արխիվացված 2014-05-22 Wayback Machine // «ԱիՖ Թբիլիսի», № 2 (228), 10 հունվարի 2007 թ.
  5. «О. Սերդոբոլսկի. Լիանա Իսակաձեի ջութակային տոնահանդեսը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին. // «Մշակույթ», № 45 (7404), 20 - 26 նոյեմբեր 2003.
  6. «Լենինգրադի մարզ| Կարևորը, որ ինձ հետ լինի իմ ջութակը - Առանց ձևաչափի։ Ru - Լուրեր». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. Մոսկվայի կոնսերվատորիա
  8. «Ամսագիր «Տղամարդու բնավորություն»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիանա Իսակաձե» հոդվածին։