Պաբլո Կասալս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Պաբլո Կասալս
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն Pau Casals i Defilló
Ծնվել է դեկտեմբերի 29, 1876 թ.
Իսպանիա Վենդրել, Իսպանիա
Մահացել է հոկտեմբերի 22, 1973 թ.
Պուերտո Ռիկո Սան Խուան, Պուերտո Ռիկո
Մասնագիտություն թավջութակահար
դիրիժոր
կոմպոզիտոր

Պաբլո Կասաս (իսպ.՝ Pablo Casals, (1876—1973)), իսպանացի թավջութակահար, դիրիժոր, կոմպոզիտոր։ Սովորել է Բարսելոնի և Մադրիդի կոնսերվատորիաներում։ Կասալսի կատարմանը բնորոշ է հուզականի ու խոհականի զուգորդումը, ֆրազավորման արտահայտչականությունը և նրբագեղությունը, վիրտուոզությունը։ Հռչակվել է հատկապես Յոհան Սեբաստիան Բախի երկերի արդիական մեկնաբանություններով։

1920-ին Բարսելոնում կազմակերպել է սիմֆոնիկ նվագախումբ, 1924-ին՝ բանվորական երաժշտական ընկերություն (երկուսն էլ ղեկավարել է մինչև 1936-ը)։ 1939-ին, Իսպանական Հանրապետության անկումից հետո, որպես հակաֆաշիստ տարագրվել է Ֆրանսիա, ապրել Պրադում, որտեղ 1950-ից կազմակերպվել են Կասալսի անվան ամենամյա փառատոներ։ 1956-ից ապրել է Պուերտո Ռիկոյում (այստեղ նույնպես կազմակերպվում էին Կասալսի անվ. փառատոներ)։

1957-ից տարբեր երկրներում (առաջինը՝ Փարիզում) անց են կացվում թավջութակահարների Կասալսի անվ. մրցույթներ։ Աշակերտներից նշանավոր է Գ. Կասադոն։ Կասալսի ասիստենտ է եղել Տ. Աչեքսանյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png