Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Անտառ, էկոհամակարգ, կենսաերկրացենոզ, որտեղ գլխավոր կենսաբանական ձևը ծառն է։ Անտառը բնության բաղադրիչ մասերից է։ «Անտառ» հասկացությունը կարող է դիտարկվել զանազան մակարդակներից։ Ընդհանրական առումով անտառը կենսոլորտի մաս է, տեղային առումով՝ տնկարկներ։ Այն կարելի է դիտարկել նաև որպես առանձին բնական համալիր, այնպես էլ առանձին էկոհամակարգ։ Անտառները, ըստ 2006 թվականի տվյալների, զբաղեցնում են Երկիր մոլորակի ցամաքային տարածքի 30 %-ը։ Երկրի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն կմ²։ Դրանցից 264 միլիոն հեկտարը կամ 7 %-ը անթրոպոգեն է, այսինքն՝ մարդու կողմից տնկված։ 21-րդ դարի սկզբի դրությամբ մարդը ոչնչացրել է երբևէ եղած ամբողջ անտառների մակերեսի 50 %-ը...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- հունիսի 14-ին մեկնարկել է 2024 թվականի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը (պատկերանիշը և թալիսման Ալբերտը)։
- հունիսի 6-ին, ժամը 23։14-ին պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, Երևան-Սևան ավտոմայրուղում գտնվող գազալցակայանում։
- մայիսի 30-ին դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել բոլոր մեղադրանքներով։ Նա դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որ դատապարտվել է հանցագործության համար։
- մայիսի 28-ին Վրաստանում, չնայած զանգվածային բողոքի ցույցերին, «օտարերկրյա գործակալների» մասին օրենք է ընդունվել։
- մայիսի 25-ին Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» բարձրագույն մրցանակին արժանացել է ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը։
- մայիսի 19-ին ուղղաթիռ է կործանվել Իրանի Վարզաղանում՝ Թավրիզ թռչելիս։ Ուղղաթիռում եղել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պաշտոնական այլ անձինք։ Բոլոր ինը ուղևորներն ու անձնակազմը զոհվել են։
- մայիսի 15-ին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ Հանդլովայում մահափորձ է կատարվել։
Վերջերս մահացածներ՝ Վիոլետա Գևորգյան • Համլետ Գևորգյան • Անուկ Էմե • Վան Սողոմոնյան • Արթուր Չիլինգարով • Էդուարդ Վարդանյան
Գիտե՞ք, որ․․․
- ․․․ասիական մի փիղ Գերմանիայի այս քաղաքում կախուղուց նետվել է գետը՝ հայտնվելով «Փղերի դեղատնից» ոչ հեռու։
- ․․․մանկական այս խաղը (տեսանյութում) խաղում են նաև մեծահասակները՝ անցկացնելով տարբեր առաջնություններ, այն օգտագործվում է նաև որպես հայրենասիրական ակցիա, իսկ 1964 թվականին կռվելու պահին պատկերվել է նաև «լիվերպուլյան քառյակը»։
- ․․․սլավոնական լեզուն էլ կարող է գրվել արաբական այբուբենով։
- ․․․մետրոյում շատ կանայք հատուկ հագուստի օգնությամբ պաշտպանվում են անցանկալի հայացքներից, սեքսիստական արտահայտություններից և թշնամական ու անբարյացակամ վերաբերմունքից։
- ․․․ազատ արտոնագրի սկզբունքները կարող են կիրառվել ոչ միայն թվային աշխարհում, այլև նյութական ապրանքների արտադրության մեջ։
- ․․․124 տարի անց էլ կարող են վերանայվել Օլիմպիական խաղերի արդյունքները․ մարզիկի նվաճած մեդալը մի երկրից հանձնվել է մյուսին։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
310 502 հոդված |
525 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Վիքիպեդիան հանուն կանանց
- Եվրո 2024-ին ընդառաջ
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 1633 թ. – Գալիլեո Գալիլեյը դատապարտվեց ինկվիզիցիայի կողմից։
- 1640 թ. – ծնվել է Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմը, գերմանացի նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա (մահ. 1716 թ.)։
- 1788 թ. – Նյու Հեմպշիրը դարձավ ԱՄՆ-ի 9-րդ նահանգը։
- 1840 թ. – ծնվել է Ակակի Ծերեթելին, վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, Իլյա Ճավճավաձեի հետ միասին համարվում է վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիրներից (մահ. 1915 թ.)։
- 1868 թ. – Մյունխենի թատրոնում կայացավ Ռիխարդ Վագների Նյուրնբերգի մայսթերզինգերները օպերայի պրեմիերան։
- 1905 թ. – ծնվել է Ժան Պոլ Սարտրը, Ֆրանսիացի էկզիստենցիալիստ փիլիսոփա, վիպագիր, և քննադատ (մահ. 1980 թ.)։
- 1920 թ. – տեղի ունեցավ համր կինոյի ժամանակաշրջանի աստղեր Դուգլաս Ֆերբենքսի և Մերի Փիքֆորդի հարսանիքը։
- 1925 թ. – տեղի ունեցավ Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը։
- 1992 թ. – զոհվել է Լեոնիդ Ազգալդյանը, մասնագիտությամբ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս (ծն. 1942 թ.)։
- 1994 թ. – եթեր հեռարձակվեց Շանթ հեռուստատեսությունը։
Օրվա պատկեր