Շանթ ՀԸ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Շանթ (այլ կիրառումներ)
Շանթ
Շանթ հեռուստառադիոընկերություն
Շանթ հեռուստաընկերության լոգո.jpg
Երկիր {{{2}}} Հայաստան
Գյումրի
Վանաձոր
Հեռարձակման գոտի {{{2}}} Հայաստան
ԼՂՀ ԼՂՀ
Եվրամիություն Եվրամիություն
Իրան Իրան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ռուսաստան Ռուսաստան
Հեռարձակման լեզու հայերեն
Հեռարձակման սկսման թվական 1994
Հիմնադիր Արթուր Եզեկյան
Սեփականատեր «Շանթ» ՍՊԸ
Վեբ-կայք http://www.shanttv.com/

Շանթ ՀԸ, հեռուստաընկերությունը, որը հիմնադրվել է Արթուր Եզեկյանի կողմից 1994 թվականին Հայաստանի երկրորդ քաղաք՝ Գյումրիում։ 1995 թվականից հիմնադիր կազմին է միացել նաև Արմեն Մինասը։ Ներկայումս Հայաստանում գործող ոչ պետական հեռուստաընկերություն է, որը հասանելի նաև այլ երկրներում՝ արբանյակային հեռարձակմամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռարձակումն սկսվել է 1994 թվականի հունիսի 21-ին՝ որպես լրատվական ծառայություն և սկզբում հասանելի է եղել միայն Շիրակի մարզում։ Ամբողջ վեց ժամանոց ամենօրյա ծրագրային ցանցով սկսեց հեռարձակվել 1995 թվականի մայիսից։

  • 1995 թվական- Հիմնադրվեց «Շանթ» սեփական շաբաթաթերթը։
  • 1995-1996 թվականներ - Եթերը ժամանակավորապես կոդավորվեց էներգետիկ ճգնաժամի պայմաններում։
  • 1997 թվական - Սկսվեց երգիծական սքեթչների ժողովածուների արտադրությունը, որոնք տարածում գտան աշխարհով մեկ սփռված հայության շրջանում։
  • 1998 թվական- Հիմնադրվեց սեփական ռադիոկայանը՝ "Ռադիո Շանթ"-ը։
  • 2001 թվականի մարտից, ընդլայնելով գործունեությունը, սկսեց կանոնավոր հեռարձակումը Երևանում։
  • 2003 թվականից Շանթը Հայաստան ներմուծեց առաջին միջազգային ֆորմատը (ձևաչափ)՝ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուով։
  • 2005 թվականից սկսեց հայկական առաջին հեռուստասերիալի արտադրությունը, որով ըստ էության, դարձավ Հայաստանում սերիալների արտադրության հիմնադիր։
  • 2007 թվականին "Շանթ"-ի ծրագրերը սկսեցին հեռարձակվելով ԱՄՆ-ում՝ հասանելի դառնալով ԱՄՆ-ի հայությանը։ Համագործակցելով Լոս Անջլեսի "ArTN" հեռուստաընկերության հետ՝ արբանյակային հեռարձակմամաբ "Շանթ"-ի ծրագրերը տարածվեցին ողջ Հյուսիսային Ամերիկայով մեկ՝ կալիֆորնիահայությանը պատմության ընթացքում առաջին անգամ հնարավորություն ընձեռնելով դիտել հայկական հեռուստածրագրեր։
  • 2008 թվական - սկսեց արբանյակային հեռարձակում, որն ընդգրկում է գրեթե ողջ Եվրասիա մայրցամաքը, բացառությամբ Հեռավոր Արևելքը։

Ներկայումս հեռուստատեսությունը հասանելի է ՀՀ տարածքի զգալի մասում, ինչպես նաև ԼՂՀ-ում։ Նաև հեռարձակվում է համացանցում։ Հայաստանի ամենադիտվող հեռուստաալիքներից է[1]։

Հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդումների ցանկը ներկայացված է 2016 թվականի հունիսի 21-ի դրությամբ[2]:

Լրատվական
  • «Հորիզոն» լրատվական ծրագիր
  • Կիրակնօրյա Հորիզոն
Շոու ծրագրեր
  • Պրեմիերա
  • Իքս Ֆակտոր
  • Արենա Live
Քաղաքական-հասարակական
  • Աշխարհի հայերը
  • Ապագայի համար
  • Դիրքերում
Ժամանցային
  • Առավոտը շանթում
Հումորային
  • Կասկածելի երեկո
Ճանաչողական
  • Մի՛ վնասիր
  • Մասնագետ Օնլայն
  • Ավտոշքերթ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանում առավելագույնը դիտված 10 հեռուստաալիքները
  2. Շանթ ՀԸ (2016)։ «Շանթ ՀԸ հաղորդումներ» (Հայերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 21 Հունիսի 2016-ին։ Վերցված է 21 Հունիսի 2016