Jump to content

Օրթոպեդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրթոպեդիայի թաղանթ` դեֆորմացված ծառ
Կոտրված ոտքի գիպսավորում

Օրթոպեդիա (ֆր.՝ orthopedie, հունարեն՝ ορθος՝ ուղիղ, ճիշտ և բառացի՝ դաստիարակություն), կլինիկական բժշկագիտության բնագավառում ուսումնասիրում է մարդու հենաշարժական ապարատի ձևախախտումները, վնասվածքները և մշակում դրանց ախտորոշման, բուժման ու կանխարգելման մեթոդներ։

Որոշ երկրներում օրթոպեդիան, վնասվածքաբանության (տրավմաաոլոգիա) հետ միասին, կազմում է միասնական բժշկական մասնագիտություն։

Գիտական օրթոպեդիաի հիմնադիրը ֆրանսիացի բժիշկ Ն․ Անդրին է (1658-1742 թվականներ)։ Դեռևս Հիպոկրատի, ապա Իբն Աինայի երկերում, կան հոդախախտումների, կոտրվածքների, ծռաթաթության, ողնաշարի ծռումների դասական նկարագրություններ, ինչպես նաև դրանց բուժման որոշ մեթոդներ։ Մարմնի ձևախախտումների վերաբերյալ ուսմունքը վիրաբուժությունից առանձնացնելու առաջին փորձը կատարել է Ա․ Պարեն, 16-րդ դարում, սակայն օրթոպեդիական բուժական առաջին հիմնարկներն ի հայտ են եկել 18-րդ դարի վերջին։

Ծայրանդամների կոտրվածքներն ամրացնելու նպատակով Եվրոպայում գիպսն առաջին անգամ օգտագործել է հոլանդացի բժիշկ Հենդրիխսը (1814) և նրանից անկախ՝ ռուս բժիշկ Կ․ Դիբենտալը (1815

Օրթոպեդիաի ձևավորման ընթացքում կիրառում էին բուժման աահպանողական մեթոդները, հետագայում սկսեցին կիրառել նաև վիրաբուժական մեթոդներ (ոսկրահատում, ոսկրամիացում, հոդերի, մկանների, ջլերի փոխպատվաստում և այլն)։ 1806 թվականին հրատարակվեց Ե․ Մուխինի «Ոսկրահարդարման Գիտության սկիզբը» գիրքը, որով Ռուսաստանում դրվեց շարժողության օրգաննօրի վիրաբուժության հիմքը։

Օրթոպեդիաի զարգացմանը Ռուսաստանում մեծապես նպաստել է Ն․ Պիրոգովը (184019-րդ դարի 30-ական թվականներին Ռ․ Չեռնովիտովը ստեղծել և նկարագրել է բեկակալահոդակապավոր առավել կատարելագործված պրոթեզներ՝ ազդրի և ծնկի շրջանում ծայրատված վերջույթի համար։

Ռուսական օրթոպեդիաի հետագա զարգացման համար մեծ դեր են կատարել Ի․ Բրեդիխինի, Մ․ Ֆեոկտիստովի, Ն․ Նիկոլսկու, Ն․ Նոսիլովի, Վ․ Կուզմինի և այլոց աշխատանքները։ 1904 թվականին Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիայում, Դ․ Տուռների նախաձեռնությամբ, հիմնվել է օրթոպեդիաի՝ Ռուսաստանում առաջին ամբիոնն ու կլինիկան։

Ինստիտուտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին նույն տեղում կազմակերպվել է օրթոպեդիաի առաջին ինստիտուտը։ Դ․ Տուռների օրթոպեդիական դպրոցի աշխատանքները սկիզբ հանդիսացան օրթոպեդիական հիվանդությունների կլինիկական խորը ուսումնասիրության։ 1907 թվականին իյարկովում հիմնվեց բժշկա-մեխանիկական ինստիտուտը (1926 թվականից՝ պրոթեզավորման, տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի ԳՏԻ), որտեղ մշակվեցին օրթոպեդիական սարքեր։ ԽՍՀՄ–ում օրթոպեդատրավմաաոլոգիական օգնության համակարգի հիմնադիրը Ն․ Պրիորովն էր, որը 1921 թվականին Մոսկվայում կազմակերպեց բուժապրոթեզավորման ինստիտուտը (1940 թվականին վերակազմավորվեց տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի սենտրոնական ինստիտուտի, 1971 թվականից՝ Ն․Պրիովի անվան)։

Վերջինս ԽՍՀՄ խոշոր քաղաքներում հիմնված տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի 19 ինստիտուտների մեթոդական կենտրոնն է։ Խորհրդային օրթոպեդիայի նվաճումներն են՝ օրթոպեդիական հիվանդությունների վաղ ախտորոշման, կանխարգելման ու բուժման միջոցառումների համակարգի մշակումը՝ սկսած նորածնությա շրջանից (բնածին հոդախախտում, ծռաթաթություն և այլն)։

Լայնորեն կիրառվում են ռեկրամիացման նոր մեթոդները (Օ․ Դուդուշաուրի, Դ․ Իլիզարով, Կ․ Սիվաշ, Մ․ Վոլկով, Հ․ Հովհաննիսյան և ուրիշներ)։ Խորհրդային օրթոպեդներն աշխարհում առաջինն են մշակել և գործնականում ներդրել ոսկրերի, հոդերի, ջլերի և մկանների արատները պահածոյած հյուսվածքներով փոխարինելու փոխպաւովաստման վիրահաաությունները՝ (Մ․ Վոլկով, Ա․ Իմամալիև, Մ․ Պանովա), հոդերի այլափոխապատվաստման (ալլոտրանսպլանտացիա) մեթոդները, կոնքազդրային հոդի մետաղական-ներքին պրոթեզները (Կ․ Միվաշ), ոսկրերի գերձայնային հատման և միացման մեթոդները։

1925 թվականին կազմակերպվել է օրթոպեդիական բաժանմունք, 1932 թվականին Մոսկվայում հիմնվել է օրթոպեդների, տրավմատոյոգների և պրոթեզավորման բնագավառի աշխատողների ընկերություն, 1963 թվականին՝ տրավմատոլոգնէրի և օրթոպեդների համամիութենական 1-ընկերություն։ Արտասահմանյան օրթոպեդիական խոշորագույն հիմնարկություններից են Պադուայի համալսարանի կլինիկան, Հռոմում՝ պրոֆեսոր Զ․ Մոնսաչելլիի կլինիկան, Փարիզում՝ «Կոշեն» կլինիկան, ԱՄՆ–ում՝ Մեյոյի ֆոնդի խոշոր կլինիկան (Սան Ֆրանցիսկո) և այլն։

1929 թվականից գործում է օրթոպեդիական վիրաբուժության և տրավմատոլոգիայի միջազգային ընկերությունը (ԽՍՀՄ–ի անդամ է 1963 թվականից)։

Խնդիրները և դրանց լուսաբանումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրթոպեդիաի խնդիրները լուսաբանվում են «Օրթոպեդիա, տրավմաաոլոգիաի պրոտեզիրովանիե» («Ортопедия, травматология и протези– рование», Խարկով, 1927 թվականից), արտասահմանյան՝ «Ռեվյու դը օրտոպեդի» («Revue d’orthopedie», Paris, 1890-ից) և այլ ամսագրերում։

Պատմական աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական աղբյուրները վկայում են, որ հայ բժիշկները մարմնի տարբեր հատվածների քնածին և ձեռքբերովի ծռվածությունները բուժել են յուրահատուկ եղանակներով կոշտ ուռուցքները մաշեցնելու և ծռված ոսկրերը ուղղելու նպատակով վիրակապի ձևով օգտագործել են «խոնավ զուֆան» |(ոչխարի դմակի բրդի վրայի ճարպը՝ ներծծված խոտերի կաթնահյութերով)։

17-18-րդ դարերի բժշկարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

17-18-րդ դարերին Անիում, Սանահինում, Տարոնում, Տաթևում գոյություն են ունեցել բժշկարաններ, որտեղ հիմնականում զբաղվել են օրթոպեդիական հիվանդությունների բուժումով։ Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» (1469, հրատարակված 1940) աշխատությունում մանրամասն նկարագրված է հենաշարժական ապարատի բնածին և ձեռքբերովի հիվանդությունների կլինիկական պատկերը, դրանց բուժման մեթոդները։

18-19-րդ դարերի հայ վիրաբույժներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբներին օրթոպեդիական հիվանդությունների բուժմամբ զբաղվել են վիրաբույժներ Պետրոս Քալանթարյանը, Պողոս Անտոնյան Շաշյանը, Սանվել Շաշյանը, Սարգիս Թևոսյան Ավետումյանը և ուրիշներ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո օրթոպյեդիական հիվանդների բուժումը տարվել է ավելի կազմակերպված ձևով։ Այդ ժամանակաշրջանում աշխատել են դիպլոմավոր բժիշկներ Մ․ Լոռու Մելիքյանը, Գևորգ Տեր-Կարապետյանը (Տեր-Կարապետով), Հովհաննես Հովհաննիսյանը (կայոարել է ծռաթաթության, մկանային ծուսվզության շտկման և այլ վիրահատություններ) և ուրիշներ։

Հայաստանում գիտական օրթոպեդիական ծառայությունը կազմակերպվել է սովետական կարգերի հաստատումից հետո։ Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում օրթոպեդիան դասավանդել Հ․ Քելեկը, իսկ գործնականն պարապմունքները վարել են Ա․ Շարիպսնյանը, Հ․ Միրզա Ավագյանը, Մ․ Կարապետյանը և ուրիշներ։

1930 թվականին Ք․ Պետրոսյանի նախաձեռնությամբ 2 կլինիկական հիվանդանոցում բացվել է օրթոպեդիական բաժանմունք՝ 15 մահճակալով, 1939 թվականին այդ բաժանմունքը 3 կլինիկական հիվանդանոցում վերակազմվել է օրթոպեդիական կլինիկայի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 596