Jump to content

Վառնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վառնա
բուլղար․՝ Варна
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա
ՄարզՎարնայի մարզ
ՀամայնքՎառնա[1]
Հիմնադրված էմ. թ. ա. 575 թ.
Այլ անվանումներՍտալին (1949 դեկտեմբերի 201956 հոկտեմբերի 20)
Մակերես234 կմ²
ԲԾՄ20 մ
Պաշտոնական լեզուԲուլղարերեն
Բնակչություն366 837 մարդ (2010)
Ազգային կազմբուլղարացիներ, ռուսներ, թուրքեր, հայեր
Կրոնական կազմուղղափառներ, կաթոլիկներ
Տեղաբնականունվարնեցի
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+359) 52
Փոստային ինդեքս9000
Փոստային դասիչ9000–9030 և 9103[2]
Ավտոմոբիլային կոդВ
Վարնան
Պաշտոնական կայքvarna.bg
Վառնա (Բուլղարիա)##
Վառնա (Բուլղարիա)

Վառնա (բուլղար․՝ Варна, լատին․՝ Odessus, 1949 թվականի դեկտեմբերից 20-ից մինչև 1956 թվականի հոկտեմբերի 20-ը՝ Ստալին), նավահանգստային և առողջարանային քաղաք Բուլղարիայում։ Բնակչությամբ քաղաքը զբաղեցնում է երկրում երրորդ տեղը, Բուլղարիայի խոշոր մշակութային և ֆինանսական կենտրոն է, ինչպես նաև երկրի կարևոր տրանսպորտային հանգույց։

Հակիրճ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վառնան Բուլղարիայի խոշորագույն նավահանգիստն է, կա լաստանավային հաղորդակցություն Օդեսայի, Պորտ Կովկասի, Փոթիի, Բաթումի և Ստամբուլի հետ։ Ըստ 2010 թվականի պաշտոնական տվյալների՝ Վառնայի բնակչությունը կազմում է 366 837 մարդ, սակայն իրականում քաղաքում ապրում է մոտավորապես 600 000[3] մարդ։

Գտնվելով Վառնայի ծոցի ափին և գրավելով ռազմավարական դիրք՝ քաղաքը տնտեսական, հասարակական, մշակութային խոշոր կենտրոնի դեր է խաղացել շուրջ երեք հազարամյակ[4]։ Պատմական Օդեսոսը[5][6][7][8] (հին հունարեն՝ Ὀδησσός) թրակիական ծովափնյա փոքրիկ բնակավայրից վերածվել է ծովային խոշոր նավահանգստի։

Վառնան այսօր գործարարության, տրանսպորտային, կրթական, զբոսաշրջային, ժամանցային և առողջարանային կարևոր կենտրոն է։ Համարվում է Բուլղարիայի ծովային մայրաքաղաքը. այստեղ են գտնվում երկրի ռազմածովային նավատորմի և առևտրային նավագնացության վարչությունները։ 2008 թվականին, Եվրոպայի խորհրդի որոշմամբ, Վառնան դարձել է Սևծովյան տարածաշրջանի համագործակցության ղեկավար մարմնի նստավայրը[9]։ 2014 թվականին Վառնային է շնորհվել Եվրոպայի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսը[10]։

Աշխարհի ամենահին ոսկեղենի գանձարանը, որ թվագրվում է մեր թվականությունից առաջ 4200–4600 թվականներով, հայտնաբերվել է Վառնայի Նեկրոպոլիսում[11]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդացի պատմիչ Թեոփանես Խոստովանողն առաջին անգամ հիշատակել է Վառնա քաղաքի անունը՝ 6-7-րդ դարերում սլավոնական ցեղերի կողմից Բալկանները նվաճելու առնչությամբ։ Ենթադրվում է, որ այդ անվանումը կարող է վարյագական ծագում ունենալ. վարյագները վաղ միջնադարում կտրում-անցնում էին Սև ծովը՝ հասնելով Կոստանդնուպոլիս։ Շվեդերենում värn նշանակում է "վահան, պաշտպանություն" , այստեղից էլ՝ Վառնա կարող էր նշանակել "պաշտպանված, ամրացված վայր"[12]: Բայց անվանումը կարող է նաև ավելի հին լինել՝ ծագելով նախահնդեվրոպական *u̯er- արմատից, որ նշանակել է "թաց, ջուր, գետ"[13][14] (cf. Varuna), կամ գուցե նախասլավոնական varn («սև») արմատից, կամ էլ՝ իրանական bar - var-ից՝ «ճամբար, բերդ» նշանակությամբ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի 1852 1878 1887 1896 1910 1920 1926 1946
Բնակչություն 16,000 24,555 24,830 33,687 41,419 50,810 60,536 76,954
Տարի 1956 1965 1975 1982 1990 2001 2009
Բնակչություն 120,345 180,110 251,654 295,038 302,841 313,408 360,985[15]

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. НСИ Националният регистър на населените места (բուլղ.)
  2. https://www.bgpost.bg/en/17?scode=varna
  3. Bulgaria: Bulgaria’s Black Sea Capital Varna Considers Construction of Metro — Novinite.com — Sofia News Agency
  4. Варна // Большая Российская Энциклопедия / редколл., гл. ред. Ю. С. Осипов. том 4. М., 2006. стр.609-610
  5. Варна // Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. том 4. М., «Советская энциклопедия», 1971. стр.309-310
  6. Varna // The New Encyclopedia Britannica. 15th edition. Micropaedia. Vol.12. Chicago, 1994. p.273
  7. Warna // Brockhaus. Die Enzyklopädie in 24 Bänden. 20., überarb. und akyualisierte Ausfl. — Bd.23 — Leipzig, Mannheim: Brockhaus, 1999. s.568-569
  8. «Варна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. «Варна (Varna) Becomes Centre of the Black Sea Euro-Region (Bulgarian)». Bg-news.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
  10. web|url=http://www.europeanyouthcapital.org/yfj/varna-bulgaria-awarded-european-youth-capital-2017/%7Ctitle=Varna(չաշխատող հղում) awarded European Youth Capital|publisher=European Youth Capital|accessdate=25 February 2017
  11. Grande, Lance (2009). Gems and gemstones: Timeless natural beauty of the mineral world. The University of Chicago Press. էջ 292. ISBN 978-0-226-30511-0. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 20-ին. «The oldest known gold jewelry in the world is from an archaeological site in Varna Necropolis, Bulgaria, and is over 6,000 years old (radiocarbon dated between 4,600BC and 4,200BC).»
  12. «Monument of the Vikings to be built near Varna». bnews.bg. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին.
  13. «w-r- The American Heritage Dictionary of the English Language: Fourth Edition. 2000». Bartleby.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.
  14. Gerhard Köbler: Indogermanisches Wörterbuch. Fünfte Auflage, 2014 (online Արխիվացված 2011-02-23 Wikiwix).
  15. «По неофициални данни населението на Варна е над 550 000 хиляди души». Moreto.net. 2010 թ․ հունվարի 14. Վերցված է 2010 թ․ հունվարի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիճամփորդն ունի Varnaին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վառնա» հոդվածին։