«Դորիանս»–ի խմբագրումների տարբերություն
չ →Պատմություն: clean up, replaced: ,ի → , ի oգտվելով ԱՎԲ |
չ Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:Q2342308 |
||
Տող 55. | Տող 55. | ||
[[Կատեգորիա:Հայկական ռոք խմբեր]] |
[[Կատեգորիա:Հայկական ռոք խմբեր]] |
||
[[nl:Dorians]] |
04:24, 28 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ
Դորիանս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Երևան Հայաստան |
Ժանրեր | Ռոք |
Գործունեություն | 2008 - ներկա |
Լեյբլ | Dorians Production |
Կայք | dorians.am |
Անդամներ | |
Գոռ Սուջյան Գագիկ Խոդավիրդի Արման Փահլևանյան Էդգար Սահակյան Արման Ջալալյան | |
Dorians (band) Վիքիպահեստում |
Դորիանս, հայկական ռոք խումբ, որը ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում և զբաղեցրել 18-րդ հորիզոնականը։
Պատմություն
Խումբը հիմնադրվել է 2008 թվականի հունիսին։ Խմբի անդամներեն են` Գոռ Սուջյանը (վոկալ), Գագիկ Խոդավիրդին (կիթառ), Էդգար Սահակյանը (բասս կիթառ), Արման Փահլևանյանը (ստեղնաշարային գործիքներ) և Արման Ջալալյան (հարվածային գործիքներ)։
2009թ-ի ապրիլին Dorians-ը Մոսկվայում` Տաշիր ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ “Տարվա Բացահայտում” մրցանակին։ Հունիսին իր մեկ ամյակի առթիվ խումբն ունեցավ իր առաջին մեծ համերգը Երևանում։ [1]
Լեգենդար երաժիշտներ Յան Գիլանի (Դիփ Փարփլ) և Թոնի Այոմիի (Բլեք Սաբաթ) հետ հանդիպումից հետո խումբը Rock Aid Armenia նախագծի շրջանակներում ունեցավ համերգ, որի հասույթը տրամադրեց Գյումրիի երաժշտական դպրոցին։
2010թ-ին խումբը համերգներով հանդես եկավ Մոսկվայում։ Նույն թվականին Հայաստանի Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխությանը ճանաչվեց “Տարվա Լավագույն Ռոք Խումբ”, իսկ 2011թ-ին նվաճեց “Տարվա Լավագույն Ռոք Խումբ”, ”Տարվա Լավագույն Տեսահոլովակ”, “Տարվա Լավագույն Երգիչ” մրցանակները։ [2]
2011թ-ի ապրիլին խումբը ձայնագրեց իր առաջին ձայնասկավառակը, որի միքսային աշխատանքները կատարվեցին Բրյուսելում ("ICP" Studios), իսկ մասթերինգն արվեց Փարիզում ("Translab" Studio)։
2011թ-ի օգոստոսին Դորիանսը Երևանում ելույթ ունեցավ Սերժ Թանկյանի համերգի բացմանը։ [3]
2011թ-ի դեկտեմբերի 13-ին խումբը Van Music Awards ռադիոմրցանակաբաշխության ժամանակ արժանացավ “Rock number One” , “Man Number One” մրցանակներին։ [4]
Dorians խմբի առաջին՝ "Fly" (Թռիչք) անվամբ ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ 2011թ-ի դեկտեմբերի 22-ին։ [5]
2012թ-ի սեպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում, իսկ սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղում, Dorians խումբը ելույթ ունեցավ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, ստեղնահար Դերեկ Շերինյանի հետ։ Համերգի հատուկ հյուրն էր կենդանի ռոք լեգենդ Գլեն Հյուզը։[6][7]
2013թ-ի մայիսին խումբը "Lonely Planet" երգով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում,[8][9][10] և եզրափակչում զբաղեցրել 18-րդ հորիզոնականը 41 միավորով։[11]
Խմբի անդամներ
Ներկայիս անդամներ
- Գոռ Սուջյան - վոկալ (2008թ–ներկա)
- Գագիկ Խոդավիրդի - կիթառ (2008թ–ներկա)
- Արման Փահլևանյան - ստեղնաշարային գործիքներ (2008թ–ներկա)
- Էդգար Սահակյան - բասս կիթառ (2008թ–ներկա)
- Արման Ջալալյան - հարվածային գործիքներ (2008թ–ներկա)
Աղբյուրներ
- ↑ Dorians
- ↑ Հայաստանի Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխություն 2009
- ↑ Սերժ Թանկյանի համերգը կբացի Դորիանս ռոք խումբը
- ↑ Van Music Awards 2011
- ↑ Ներկայացվեց Դորիանս ռոք խմբի առաջին ձայնասկավառակը
- ↑ Առաջին մեծության ռոք-աստղը ելույթ է ունեցել Արցախում
- ↑ Dorians-ը, Գլեն Հյուզն ու Դերեկ Շերինյանը “ռոքեցին” հայ հանդիսատեսին
- ↑ Who will win Eurovision 2013?CNN(անգլ.)
- ↑ Գոռ Սուջյանը կներկայացնի Հայաստանը - European Broadcasting Union(անգլ.)
- ↑ Gor Sujyan will represent Armenia - European Broadcasting Union(անգլ.)
- ↑ Eurovision Song Contest 2013 Grand Final(անգլ.)
Արտաքին հղումներ
|