Դերեկ Շերինյան
Դերեկ Շերինյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 25, 1966[1] (58 տարեկան) Լագունա Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | Հայաստան/ԱՄՆ |
Ժանրեր | ծանր ռոք,պրոգրեսիվ մետալ,պրոգրեսիվ ռոք,նեո-կլասիկ մետալ,մետալ ֆյուժն,կլասիկ ռոք, |
Մասնագիտություն | կատարող, երգահան,պրոդյուսեր, |
Գործիքներ | ստեղնաշարային գործիքներ,բեք-վոկալ |
Լեյբլ | InsideOutMusic, Magna Carta |
Կրթություն | Բերկլիի երաժշտական քոլեջ և Soquel High School? |
Անդամակցություն | Planet X?, Dream Theater, Black Country Communion, Sons of Apollo?, Jughead?, Nightmare Cinema? և Whom Gods Destroy? |
Կապված | Dream Theater, Planet X, Alice Cooper, Kiss, Yngwie Malmsteen, Eddie Van Halen, John Sykes, Billy Idol, Black Country Communion |
Կայք | Դերեկ Շերինյան |
![]() |
Դերեկ Շերինյանը (օգոստոսի 25, 1966[1], Լագունա Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ երաժիշտ, նվագում է ստեղնաշարային գործիքներ, առավել հայտնի է որպես հանրահայտ Dream Theater խմբի մասնակից 1994-1998։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերեկ Շերինյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 25-ին Կալիֆորնիայում։ 5 տարեկանից սկսել է նվագել դաշնամուր։ Պատանի տարիքում Դերեկ Շերինյանը իր ունեցած երաժշտական տաղանդի շնորհիվ Բոստոնում ընդունվում է Berklee College of Music։ Անցկացնելով այդ դպրոցում 3 տարի՝ Դերեկ Շերինյանը ներկայանում է Jimi Hendrix's Band Of Gypsys խմբի նախկին թմբկահար Բադի Մայլսին։ 1987 թվականի սեպտեմբերին Բադի Մայլսը ընդունում է Դերեկին աշխատանքի ` ռոք և բլյուզ ակումբներում համերգ տալու համար։
1989 թվականին Դերեկ Շերինյանը աշխարհահռչակ ռոք երաժիշտ Էլիս Կուպերի հետ մեկնում է տուրնե ` ի աջակցություն վերջինիս պլատինի կոչում ստացած Trash ալբոմի։ 1989-1998 թվականներին Դերեկ Շերինյանը Էլիս Կուպերի հետ մասնակցեց 250 համերգի, ինչպես նաև 2 ալբոմի ձայնագրությանը։
1991 թվականին Դերեկ Շերինյանը ամերիկյան հանրահայտ Kiss խմբի հետ մասնակցում է տուրնեի և ձայնագրում է Alive III ալբոմը։
1994 թվականի սեպտեմբերին Դերեկ Շերինյանը Dream Theater խմբի հետ մեկնում է տուրնեի։ 6 ամիս հետո նրան առաջարկում են դառնալ Dream Theater խմբի լիակատար մասնակից։ Մասնակցելով խմբի հետ 2 համաշխարհային տուրնեի և ձայնագրելով 3 ալբոմ, Դերեկը բաժանվեց խմբի հետ։ Dream Theater խմբի հետ բաժանվելուց հետո Դերեկ Շերինյանը ավստրալիացի թմբկահար Վիրջիլ Դոնատիի և կիթառահար-վիրտուոզ Տոնի Մակալպինի հետ ձայնագրում է Planet X ալբոմը, իսկ որոշ ժամանակ անց երաժիշտները ալբոմը վերածում են նույնանուն խմբի ` Planet X, որի հետ Դերեկը ձայնագրում է 3 ալբոմ։
2001 թվականին Դերեկ Շերինյանը Black Utopia ալբոմի շրջանակներում համագործակցում է ` թմբկահարներ Սիմոն Ֆիլիպսի և Բրայան Տրիչիի, կիթառահար Սթիվ Լուկատերի, բաս կիթառահարներ Բիլի Շիհանի և Տոնի Ֆրանկլինի, ջութակահար Ջերի Գուդմենի, ռոք կիթառահարներ Ինգվի Մալմսթինի և Զակ Վայլդի և ջազ-ֆյուժն կիթառահար Ալ Դի Մեոլայի հետ։
2002 թվականին Դերեկ Շերինյանը Ինգվի Մալմսթինի և Բիլի Այդոլի հետ մասնակցում է տուրերի։
2008 թվականին Դերեկը իր Planet X խմբի հետ միասին մասնակցում է Ջիվան Գասպարյանի 80 ամյակին նվիրված համերգին։
2009 թվականին Դերեկ Շերինյանը համագործակցում է ամերիկյան Alice in Chains ռոք խմբի հետ, վերջինիս Black Gives Way to Blue ալբոմի շրջանակներում։
2010 թվականին Շերինյանը միանում է Black Country Communion ռոք-սուպերխմբին Գլեն Հյուզի,Ջեսոն Բոնհեմի և Ջո Բոնամասսայի հետ։
Հիմա Դերեկը ապրում է Հոլիվուդ Հիլզում, որտեղ նա ունի ձայնագրման ստուդիա ՝ Leopard Room։ Ստուդիայում ձայնագրվում են Դերեկի սոլո պրոյեկտները և Planet X խումբը։ Դերեկը նաև պրոդյուսերավորում է շատ սկզբնակ խմբերի։
Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոլո։
- 1999 - Planet X
- 2001 - Inertia
- 2003 - Black Utopia
- 2004 - Mythology
- 2006 - Blood of the Snake
- 2009 - Molecular Heinosity
KISS խմբի հետ։
Էլիս Կուպերի հետ։
Dream Theater խմբի հետ։
- 1995 - A Change of Seasons
- 1997 - Falling Into Infinity
- 1998 - Once In A LIVEtime
- 1998 - 5 Years In A LIVEtime
- 2004 - When Dream and Day ReUnite (CD/DVD)
Planet X խմբի հետ։
- 2000 - Universe
- 2002 - Live From Oz
- 2002 - MoonBabies
- 2007 - Quantum
Alice in Chains խմբի հետ։
- 2009 - Black Gives Way to Blue
Black Country Communion խմբի հետ։
- 2010 - Black Country
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.peoples.ru/art/music/metal/derek_sherinyan/
- Դերեկ Շերինյանի կենսագրություն Արխիվացված 2006-11-04 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերեկ Շերինյան» հոդվածին։ |
|