Սառա Բրայթման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառա Բրայթման
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունSarah Brightman
Ծնվել էօգոստոսի 14, 1960
Բյորկամստեդ, Հարտֆորդշիր, Անգլիա
Երկիր{{{2}}} Մեծ Բրիտանիա
Ժանրերclassical crossover
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներդաշնամուր, ստեղնաշարային գործիքներ և վոկալ
Գործունեություն1976 - այժմ
ԼեյբլAngel
ԿրթությունԹրինգ Փարքի կատարողական արվեստի դպրոց, Elmhurst Ballet School?, Լոնդոնի արվեստի ուսուցման դպրոցներ և Երաժշտության թագավորական քոլեջ
ԱնդամակցությունGregorian
ԱմուսինԷնդրյու Լլոյդ Ուեբեր
Պարգևներ
Կայքsarahbrightman.com
sarah-brightman.com
 Sarah Brightman Վիքիպահեստում

Սառա Բրայթման (անգլ.՝ Sarah Brightman, օգոստոսի 14, 1960(1960-08-14)[1], Բերքհամստեդ, Դակորում, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի երգչուհի (սոպրանո) և դերասանուհի, ժամանակակից երաժշտության կատարող, և classical crossover ժանրի լավագույն կատարողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկությունը և պատանեկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականի օգոստոսի 14-ին Բյորկամստեդում՝ անգլիական քաղաքում։ Նա ընտանիքի ամենամեծ զավակն է, բացի իրենից կան 5 երեխաներ։ Հայրը՝ Հրենվիլ Բրայթմանը, եղել է շինարար։ Երբ Սառան 3 տարեկան է դարձել, նրա մայրը՝ Պաուլա Բրայթմանը, ով շատ էր սիրում բալետը և թատրոնը, Սառային ընդունում է Էլմհարտի բալետի դպրոց։

Սառան նաև նկարչության է հաճախել։ 3 տարի բալետով է զբաղվել և մասնակցել փառատոների։ 12 տարեկան հասակում խաղացել է թատրոնում։

Երգչուհու կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

14 տարեկանից սկսել է երգել, 16 տարեկանում նկարահանվել է «Pan’s People» հեուստասերիալում, իսկ 18 տարեկանում միացել է HOT GOSSIP խմբին, որի շնորհիվ I Lost my Heart to a Starship Trooper երգով 1978 թվականին զբաղեցրել է 6-րդ տեղը UK Singles Chart-ում։

Նույն թվականին (1978) Սառան ծանոթացել է իր առաջին ամուսնու՝ Էնդրյու Գրեմ Ստյուարտի հետ, ով եղել է գերմանական Tangerine Dream խմբի ղեկավարը և իրենից 7 տարով մեծ է եղել (զույգը բաժանվել է 1983 թվականին

Հաջորդ աշատանքները HOT GOSSIP խմբի հետ եղել է ոչ այնքան հաջող և Սառան որոշել է զբաղվել դասականն վոկալով, իսկ 1981 թվականին ընդունել է «Կատուներ» մյուզիքլում իր մասնակցությունը։

1984 թվականին Սառան և Էնդրյուն նորից ամուսնանում են։ Ամուսնությունը տեղի է ունեցել 1984 թվականի մարտի 22-ին՝ երգահաին ծննդյան օրը, և նրա նոր մյուզիքլի պրեմիերայի օրը։

1985 թվականին Սառան Պլասիդո Դոմինգոյի հետ «Ռեքվիեմ»-ի պրեմիերան է ներկայացրել և անվանակարգվել է Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ, որպես «Լավագույն նոր դասական կատարող»։ Նույն տարում է Վալենսինայի դերն է խաղացել New Sadler’s Wells Opera-ում։ Սառայի համար Լոյդ Ուեբերը իր մյուզիքլով ընտրել է Քրիստինայի դերը։ Պրեմիերան եղել է Լոնդոնի թատրոնում, 1986 թվականին։ Այդ դերի համար Սառան 1988 թվականին ստացել է «Drama Desk Award» մրցանակ։

Սառա Բրայթմանը

Սոլո կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին ձայնագրել է «Early one morning» ալբոմը, որը կազմված էր ֆոլկ երգերից։ Կատարել է Քերիի դերը Carousel от MCA ձայնագրությունում, 1992 թվականին խաղացել է «Trelawney of the Wells»-ում կատակերգության թատրոնում։ Լոյդ Ուեբերի հետ բաժանումից հետո, 1990 թվականին Սառան որոշել է թողնել հայրենիքը և մեկնել ԱՄՆ։

ԱՄՆ-ում Սառան ծանոթացել է Ֆրանկ Փետերսոնի հետ, Enigma MCMXC a.D ծրագրի առաջին ալբոմի պրոդյուսերի հետ։ Ֆրանկը դառնում է Սառայի պրոդյուսերը և կյանքի նոր ուղեկիցը։ Միասին նրան հրապարակել են «Dive» (1993) ալբոմը, իսկ հետո փոփ ռոք «Fly» ալբոմը։ Սառան շարունակել է աշխատել է Լոյդ Ուեբերի հետ և թողարկել է «Surrender, The unexpected songs» ալբոմը։

1992 թվականին Խոսե Կարերասի հետ դուետով կատարել է Amigos para siempre երգը, Բարսելոնայի օլիմպիական խաղերի հիմնը, որը ամիսներ շարունակ գլխավորել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Ճապոնիայի չարթերը։ «Fly» ալբոմի A Question of Honour երգը Սառան կատարել է բռնցքամարտի միջազգային մրցաշարի սկզբում, 1995 թվականին։ «Ես այդ ժամանակ զբաղված եմ եղել իմ օպերային վարժություններով», պատմել է Սառա այդ ստեղծագործության մասին։

1996 թվականին իտալացի տենոր Անդրեա Բոչելիի հետ Գերմանիայում ձայնագրել է Time to say goodbye սինգլը, որը նրանք կատարել են Հենրի Մասկի ակտիվ սպորտային կարիերայի համար։ Սինգլը դարձել է «լավագույնը բոլոր ժամանակներում» և ամենավաճառվածը այդ երկրում։ Վաճառվել է սինլի 5 մլիոն պատճեն։ Երրորդ «Timeless» ալբոմը թողարկված East- West լեյբլի կողմից, 1997 թվականին վաճառվել է 3 միլիոն պատճեն։ Այն ստացել է 21 ոսկե և պլատինե մրցանակներ։ ԱՄՆ-ում, Կանադայում, Թայվանում, Հյուսիսային Աֆրիկայում, Դանիայում , Շվեդիայում և Նորվեգիայում ալբոմը դարձել է պլատինե։ Ալբոմում կան երկու երգեր, որոնք ձայնագրվել են արգենտինացի տենոր Խոսե Կուրայի հետ՝ «Just show me how to love you», «There for me»:

Սառա Բրայթման

Հաջողությունը, միջազգային մրցույթներ (1998-2005)[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր «Eden» ալբոմը թողարկվել է 1998 թվականին։ 1999 թվականին տեղի է ունեցել իր «One night in Eden» շոուի պրեմիերան։ Սառան ցանկացել է այդ շոուի միջոցով մարդկանց մոտ թողնել այնպիսի տպավորություն, որ նա ծովից է երգում։ 42 հոգուց կազմված խմբի հետ նա 90 համերգային սրահներում է ներկայացել։ Հաջորդ՝ «La Luna» ալբոմը ոսկի է դարձել ԱՄՆ-ում։ Ալբոմում կան երգչուհու կատարմամբ հայտնի դասական և ճանաչված երգեր։

Նույն թվականին թողարկվել է «The very best of 1990-2000» հավաքածուն։ 2000 թվականի սեպտեմբերից մայիսն ընկած ժամանակահատվածում Սառան «La Luna» շրջագայությունն է սկսել։ Դրան մասնակցել է նաև ամերիկյան երգիչ Ջոշ Գրոբանը։ Նրա հետ Սառան կատարել է «There for me» ստեղծագործությունը Timeless ալբոմից։ Սառայի համերգային շրջագայությունները տեղի են ունեցել լավագույն սրահներում, ինչպիսիք են՝ «Մետրոպոլիտեն-Օպերա»-ն Նյու Յորքում, Չայկովսկու անվան համերգային սրահում Մոսկվայում և Տոկիոյի , Orchard Hall-ում։

2001 թվականին հրապարակել է «Classics» ալբոմը, որը կազմված է օպերային արիաներից և նախորդ ալբոմների դասական ստեղծագործություններից, ինչպես նաև նոր ստեղծագործություններից, որոնցից է Շուբերտի «Ave Maria»-ն։

Սառայի հաջորդ՝ «Harem» (2003) ալբոմի թեման դարձել է Արևմուտքը։ «Ալբոմի գաղափարները ծագել է Հնդկաստանում, Արևմուտքում, Հյուսիսային Աֆրիկայում, Թուրքիայում», պատմել է Սառան DVD «Live from Las Vegas» հարցազրույցի ժամանակ։ Նախորդ ալբոմներից «Harem»-ը տարբերվում է իր պարային երաժշտությամբ, սակայն դասական երանգները նույնպես կան։ Ալբոմի հետ մեկտեղ թողարկվել են նաև «Anytime, Anywhere» և «Time to Say Goodbye» երգերի տեսահոլովակները։

Ինչպես նախորդ ալոմների թողարկման ժամանակ, այնպես էլ «Harem»-ի ժամանակ, Սառան շրջագայություն է անցկացրել, սակայն այս անգամ արդեն Ռուսաստանում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։

Symphony (2006 - 2012)[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին թողարկվել է «Diva: the Video Collection» տեսահոլովակների ժողովածուն։

2007 թվականին Սառան Ջոշ Գրոբանի հետ կատարել է «All I ask of you» երգը։ Այդ սինգլից հետո թողարկվեցին ևս երկու սինգլ՝ Քրիս Տոմպսոնի հետ դուետ՝ «I will be with you (Where the lost ones go)», որը դարձել է Պոկեմոնների 10-րդ մասի սաունդթրեքը։ Իսկ իսպանացի տենոր Ֆերնանդո Լիմոյի հետ «Pasión» դուետը դարձել է համանուն մեքսիկական հեռուստասերիալի սաուդթրեքը։

Սառայի երգերը միայն հեռուստասերիալների սաունդթրեքեր չեն դարձել. «Time to say goodbye ստեղծագործությունը դարձել է ֆիլմի սաունդթրեք։ Իսկ սեպտեմբերին Սառան սկսել է նկարահանվել «Ռիպո, Գենետիկական օպերա» ֆիլմում, Մեգի դերում։

Նոյեմբերին թողարկվել է ևս մեկ դուետ՝ «Snowbird», Էն Մյուրեի հհետ, նրա Anne Murray duets: «Friends & Legends» ալբոմից։ Սառան շարունակել է մասնակցել միջոցառումների, որոնցից է «Fashion on ice»-ը Ատլանտիկ Սիթիում։ Այդ միջոցառման ժամանակ Սառան կատարել է նախորդ ալբոմներից երգեր, սակայն նոր «Symphony» ալբոմից կատարել է հենց «Symphony», «Fleurs du mal», «Let it rain» ստեղծագործությունները։ Bambi Verleihung 2007 արարողության ժամանակ Սառան Անդրեա Բոչելիի հետ կատարել է Time to say Goodbye երգը։

Ալբոմը թողարկվել է 2008 թվականի հունվարի 29-ին ԱՄՆ-ում և մարտի 17-ին Եվրոպայում։ «Իմ կարիերայում ես աշխատել եմ տարբեր ժանրերում», պատմել է Սառան իր նոր ալբոմի մասին,- «Սա առաջին ալբոմն է, որտեղ բոլոր այդ ժանրերը իացել են ստեղծելով երաժշտական պատկեր»[3]։

2008 թվականի օգոստոսի 8-ին Սառա Բրայթմանը եգիպտացի փոփ երգիչ Լիու Հուանի հետ կատարել է 19-րդ Ամառային Օլիմպիական խաղերի հիմնը՝ «Մեկ աշխարհ, մեկ երազանք»։

Ձմռանը թողարկել է «A Winter Symphony» ալբոմը, իսկ կինոթատրոններում սկսել են ցուցադրել «Գենտիկական օպերա»-ն։ Symphony շրջագայությունը, ինչպես և ալբոմը բաղկացած է դուետներից։ Մեքսիկայում Սառան հանդե է եկել տենոր Ալեսանդրո Սաֆինայի և տենոր Ֆերնանդո Լիմայի հետ, ԱՄՆ-ու և Կանադայում՝ Մարիո Ֆրանգուլիսի հետ։

2010 թվականին 21-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ Վանկուվերում Սառան Բրայթմանը կատարել է «Shall be done» երգը[4]։

Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառայի ալբոմներում կան երգեր տարբեր լեզուներով՝ անգլերեն «Shall be done», երգչուհու մայրենի լեզվով։ Սառան օպերային արիաները կատարում է իտալերենով՝ («Nessun dorma»)։ Ալբոմներում կան նաև իսպաներենով («Hijo de la luna»), ֆրանսերենով («Gueri de Toi»), գերմաներենով («Schwere Träume»), ռուսերենով («Здесь хорошо», լատիներենով («In paradisum»), հնդկերենով («Hamesha» в «Arabian nights») և ճապոներենով («Stand Alone»)։

Դուետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրիկ Ադամս «Where eagles fly»
  • Michael Ball «Seeing Is Believing» (ալբոմ «Love changes everything»)
  • Անտոնիո Բանդերաս «The Phantom of the Opera»
  • John Barrowman «Too Much In Love To Care» (Ալբոմ «Love changes everything»)
  • Steve Barton «Think of me» (альбом «Love changes everything»)
  • Անդրեա Բոչելլի «Time to say goodbye», «Canto della Terra» (ալբոմ «Symphony»)
  • Խոսե Կարերաս «Amigos Para Siempre»
  • Jacky Cheung «There for me» (New Millenium Concert)
  • Michael Crawford «The Phantom of the opera» (ալբոմ «The Andrew Lloyd Webber collection»)
  • Jose Cura «Just show me how to love you», «There for me» (ալբոմ «Timeless»)
  • Plácido Domingo («Requiem» и «Christmas in Vienna (1998)»)
  • Mario Frangoulis Carpe Diem (альбом «A Winter Symphony»), ( «Symphony» շրջագայությունը ԱՄՆ-ում և Կանադայում)
  • Sir John Gielgud «Gus: the Theatre Cat» (ալբոմ «Surrender», «The Andrew Lloyd Webber collection»)
  • Ջոշ Բրոբան «There for me» (тур La Luna), «All I ask of You»
  • Ofra Haza «Mysterious days» (ալբոմ «Harem»)
  • Steve Harley «The Phantom Of The Opera» (տեսահոլովակը)
  • Թոմ Ջոնս «Something in the air» (ալբոմ «Fly»)
  • Paul Miles Kingston «Pie Jesu» («Requiem»)
  • Andrzej Lampert «I will be with you»
  • Fernando Lima «Pasión» (ալբոմ «Symphony»)
  • Richard Marx «The Last words you said»
  • Anne Murray «Snowbird» (Anne Murray Duets: Friends & Legends)
  • Elaine Paige «Memory»
  • Cliff Richard «All I ask of you» (տեսահոլովակ), Only you (ալբոմ «Love changes everything»)
  • Alessandro Safina «Sarai Qui» (ալբոմ«Symphony», «Symphony! Live in Vienna», тур «Symphony» в Мексике), Canto della Terra («Symphony! Live in Vienna», тур «Symphony» в Мексике), «The Phantom of the opera» ( «Symphony» շրջագայությունը Մեքսիկայում)
  • Kazim Al Sahir «The War is over» (ալբոմ «Harem»)
  • Paul Stanley «I will be with you» (ալբոմ«Symphony»)
  • Chris Tompson «How can Heaven love me» (ալբոմ «Fly»), «I will be with you» («Պոկեմոններ» սերիալի 10-րդ մասի սաունդթրեքը)
  • Սերգեյ Պենկին «I will be with you» («Symphony» ալբոմի ռուսական տարբերակը)

Մասնակցությունը նախագծերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուզիքլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կատուներ (as Jemima), New London Theatre (1981)
  • Nightingale (as Nightingale), Buxton Festival and the Lyric, Hammersmith (1982)
  • Երգ և Պար (as Emma) , Palace Theatre in London (1984)
  • Օպերայի հոգին (as Christine Daaé), Her Majesty’s Theatre London (1986)
  • Սիրո տեսակետներ (as Rose Vibert) (1989)
  • Գենետիկական օպերա (2008)

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլո Ուեբերի երգերը
Լավագույն երգերի վերաթողարկումը
Հիմնական ալբոմների հավելումները

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկման տարին Սինգլի անվանումը Ալբոմ
1978 I Lost My Heart to a Starship Trooper -
1979 The Adventures Of The Love Crusader -
1980 Love In A Ufo -
1981 My Boyfriend's Back -
1981 Not Having That! -
1983 Him -
1983 Rhythm of the Rain -
1984 Unexpected Song Song and Dance (мюзикл)
1985 Pie Jesu Requiem
1986 The Phantom of the Opera Օպերայի հոգին (мюзикл)
1986 Music of the Night Օպերայի հոգին (մյուզիքլ)
1986 All I Ask Of You (feat. Cliff Richard) Օպերայի հոգին (մյուզիքլ)
1987 A Room With A View -
1989 Make Believe Grandpa (շարժանկարային ֆիլմ)
1989 Anything But Lonely The Songs That Got Away
1990 Something to Believe In As I Came Of Age
1992 Amigos Para Siempre -
1993 Captain Nemo Dive
1993 The Second Element Dive
1995 A Question of Honour Fly
1995 A Question of Honour (remixes) Fly
1995 How Can Heaven Love Me (feat. Chris Thompson) Fly
1995 Heaven is Here Fly
1996 Time To Say Goodbye (feat. Andrea Bocelli) Time To Say Goodbye
1997 Just Show Me How To Love You (feat. Jose Cura) Time To Say Goodbye
1997 Who Wants to Live Forever Time To Say Goodbye
1997 Who Wants to Live Forever (remixes) Time To Say Goodbye
1997 Tu Quieres Volver Time To Say Goodbye
1997 There for Me Time To Say Goodbye
1998 Starship Troopers -
1998 Eden Eden
1999 Deliver Me Eden
1999 The Last Words You Said Eden
1999 So Many Things Eden
2000 Scarborough Fair La Luna
2001 A Whiter Shade of Pale (EP) La Luna
2003 Harem (Cancao Do Mar) Harem
2003 Harem (Cancao Do Mar) (remixes) Harem
2003 What You Never Know Harem
2004 Free Harem
2007 I Will Be With You (Where the Lost Ones Go) (feat. Chris Thompson) Symphony
2007 Running Symphony
2007 Pasión (feat. Fernando Lima) Symphony
2012 Angel Dreamchaser
2012 One Day Like This Dreamchaser

Բութլեգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sarah Brightman in Concert at The Royal Albert Hall (1997)
  • Christmas in Vienna (1998)
  • One Night in Eden (1999)
  • La Luna: Live in Concert (2000)
  • The Sarah Brightman Special: Harem a Desert Fantasy (2004)
  • The Harem World Tour: Live from Las Vegas (2004)
  • DIVA: The Video Collection (2006)
  • Symphony! Live in Vienne (2008)
  • The Phantom of the Opera 25 Anniversary at the Royal Albert Hall (2011)
  • Dreamchaser in Concert (2013)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. «Sarah Brightman Official Website - New Albums». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  4. «Официальный сайт Panasonic - Shall be done». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Բրայթման» հոդվածին։