Jump to content

Ջորջ Սել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Սել
Բնօրինակ անունանգլ.՝ George Szell
Ծնվել էհունիսի 7, 1897(1897-06-07)[1][2][3][…]
Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4]
Երկիր Հունգարիա և  ԱՄՆ
Մահացել էհուլիսի 30, 1970(1970-07-30)[1][2][3][…] (73 տարեկան)
Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4]
ԳերեզմանArlington Memorial Park[5]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, դասական դաշնակահար, կոմպոզիտոր և համալսարանի դասախոս
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՆոր Դպրոց և Հանս Այսլերի անվան բարձրագույն երաժշտական դպրոց
ԼեյբլEpic Records և His Master's Voice?
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
 George Szell Վիքիպահեստում

Ջորջ Սել (անգլ.՝ George Szell, հունիսի 7, 1897(1897-06-07)[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4] - հուլիսի 30, 1970(1970-07-30)[1][2][3][…], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4]), գերմանացի և ամերիկացի դիրիժոր, դաշնակահար, մանկավարժ և կոմպոզիտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
1909 թվական. Սելը 12 տարեկանում

Սելը ծնվել է հունգարա-հրեական ընտանիքում։ Մեծացել է Վիեննայում, որպես դաշնակահար սովորել Ռիխարդ Ռոբերտի մոտ՝ Ռուդոլֆ Սյորկինի հետ միաժամանակ, ում հետ նա հետագայում երկարատև համագործակցել է[6]։ Նա Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստների համալսարանում Օյսեբիուս Մանդիչևսկու հետ սովորել է կոմպոզիցիայի և երաժշտության տեսություն։ Որոշ ժամանակ սովորել է նաև Մաքս Ռեգերի հետ Լայպցիգի կոնսերվատորիայում։ 10 տարեկանում հանդես է եկել որպես դաշնակահար, իսկ 14 տարեկանում կատարել իր ստեղծագործությունները։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելը որպես դիրիժոր առաջին անգամ հանդես է եկել 1914 թվականին Բեռլինի Բլյուտներ նվագախմբի հետ։ Մինչև 1916 թվականը նա Բեռլինի Թագավորական ներկայացումներ օպերային թատրոնի երկրորդ դիրիժորն է եղել, իսկ 1917-1918 թվականներին եղել է Ստրասբուրգի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր։ 1919-1924 թվականներին աշխատել է Պրահայում, Դարմշտադում և Դյուսելդորֆում, 1924-1929 թվականներին ղեկավարել է Գերմանիայի պետական օպերայի նվագախումբը և միաժամանակ եղել Բեռլինի Բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր։ 1929-1937 թվականներին եղել է Նոր գերմանական թատրոնի երաժշտական ղեկավար և Պրահայի Գերմանական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։ 1932 թվականից ղեկավարել է եվրոպական խոշոր սիմֆոնիկ նվագախմբեր՝ Վիեննայի, Բեռլինի, Լոնդոնի ֆիլհարմոնիան և այլն։ Սելը 1936-1939 թվականներին եղել է Գլազգոյի Շոտլանդական ազգային նվագախմբի և միևնույն ժամանակ Հաագայի Ռեզիդենց նվագախումբի գլխավոր դիրիժոր[7]։ 1938-1939 թվականների թատերական խաղաշրջանի ժամանակ աշխատել է Ավստրալիայում և ղեկավարել տեղի ռադիոյի նվագախումբը[7][7]։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելը ռոմանտիկ դիրիժոր է եղել. նրա երաժշտության տեմպը ճկուն էր՝ արտահայտիչ ռուբատոյով (իտալ.՝ rubato): Սելի երգացանկը հսկայական է, հիմնականում կատարել է մոնումենտալ կոմպոզիցիաներ՝ սիմֆոնիաներ. այդ թվում Ֆրանց Շուբերտի մեծ «Դո մաժորը» (ֆր.՝ C-dur), Բեթհովենի 3-րդ սիմֆոնիան («Հերոսական»), Սերգեյ Պրոկոֆևի 5-րդ սիմֆոնիան։

Սելը 1916 թվականին հեղինակել է նվագախմբի համար իր սեփական թեմայով վարիացիաներ, 1920 թվականին՝ Քնարական նախերգանքը, դաշնամուրային կվինտետ և ստեղծագործություններ դաշնամուրի համար։

Շրջագայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելը բազմաթիվ համերգային շրջագայություններ է ունեցել Եվրոպայում և ԱՄՆ-ում։ 1939 թվականից ապրել է ԱՄՆ-ում և1946 թվականին քաղաքացիություն է ստացել[6]։ Ղեկավարել է ամերիկյան առաջատար նվագախմբերը, իսկ 1942-1946 թվականներին աշխատել է Մետրոպոլիտեն օպերայում[8]։ Նա 1946 թվականին ստանձնել է Քլիվլենդի նվագախմբի ղեկավարությունը, որը Սելի գլխավորությամբ դարձել է աշխարհում լավագույններից մեկը։ 1957-1965 թվականներին այդ նվագախմբի հետ շրջագայել են եվրոպական երկրներում, ինչպես նաև 1965 թվականին եղել են ԽՍՀՄ-ում։ Ելույթներ է ունեցել բազմաթիվ երաժշտական փառատոներում, այդ թվում՝ Զալցբուրգում[7]։

2010 թվականի նոյեմբերին դասական երաժշտության մասին բրիտանական BBC ամսագրի (անգլ.՝ BBC Music Magazine) անցկացված հարցման հիման վրա, որը աշխարհի տարբեր երկրների 100 դիրիժորների վերաբերյալ էր և որում ընդգրկված էին այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Դեվիս Կոլինը՝ (Միացյալ թագավորություն), Վալերի Գերգիևը (Ռուսաստան), Գուստավո Դուդամելը (Վենեսուելա), Մարիս Յանսոնսւ (Լատվիա)։ Սելը բոլոր ժամանակների քսան ամենանշանավոր դիրիժորների ցուցակում 14-րդն է եղել[9]։ Սելը դասվել է «Գրամաֆոն» (անգլ.՝ Gramophone) ամսագրի Փառքի սրահում[10]։

Սելը մահացել է 1970 թվականին։ Թաղված է Ջորջիայի Սենդի-Սպրինգս քաղաքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #134535383 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Find A Grave — 1996.
  6. 6,0 6,1 Rosenberg, Donald (2000). «The Cleveland Orchestra story : second to none». Gray & Co. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «The Arts». Arno Press. 1978. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
  8. «classical music - andante - proper conduct». web.archive.org. 2007 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
  9. «BBC - Press Office - Carlos Kleiber voted greatest conductor of all time». www.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
  10. https://www.gramophone.co.uk/halloffame

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Սել» հոդվածին։