Մարիս Յանսոնս
Մարիս Յանսոնս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 14, 1943[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռիգա, Նացիստական Գերմանիա |
Մահացել է | դեկտեմբերի 1, 2019[4][5][6][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[7][8] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրոն | լյութերականություն[10] |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Մասնագիտություն | դիրիժոր և երաժշտության ուսուցիչ |
Աշխատավայր | Royal Concertgebouw Orchestra?[6], Bavarian Radio Symphony Orchestra?, Pittsburgh Symphony Orchestra? և Oslo Philharmonic? |
Ծնողներ | հայր՝ Արվիդ Յանսոնս[9] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ[22] և Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ[23] |
![]() |
Մարիս Յանսոնս (լատիշ․՝ Mariss Ivars Georgs Jansons, հունվարի 14, 1943[1][2][3][…], Ռիգա, Նացիստական Գերմանիա - դեկտեմբերի 1, 2019[4][5][6][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան[7][8]), լատիշ խորհրդային[24] դիրիժոր, մանկավարժ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1986):
Անվանի ջութակահար և դիրիժոր Արվիդ Յանսոնսի որդին է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիսի մայրը՝ օպերային երգչուհի Իռաիդա Յանսոնսը[25][26], նրան ունեցել է թաքստոցում, որտեղ, ազգությամբ հրեուհի լինելով, պահվել էր՝ Ռիգան զավթած գերմանական ֆաշիստների ճանկը չընկնելու համար (Յանսոնսի մայրական գծով բոլոր հարազատները Հոլոքոստի զոհ են դարձել)։
Դեռ մանուկ հասակից Յանսոնսը հորից ջութակ նվագել է սովորել[27]։
1962 թվականին ավարտել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիային առընթեր հատուկ երաժշտական դպրոցը և ընդունվել կոնսերվատորիայի դաշնամուրի ու նվագավարության դասարանները։
1969-ից 1972 թվականներին կատարելագործվել է Վիեննայում՝ Հանս Սվարովսկու և Զալցբուրգում՝ Հերբերտ ֆոն Կարայանի ղեկավարությամբ։ Կարայանը երիտասարդ երաժիշտին առաջարկել է դառնալ իր ասիստենտը Բեռլինի ֆիլհարմոնիկում, բայց խորհրդային իշխանություններն արգելել են, որ նա ընդունի այդ գայթակղիչ առաջարկությունը[28]։
1971 թվականին Յանսոնսը դիրիժորների՝ Հերբերտ ֆոն Կարայանի անվան միջազգային մրցույթում գրավել է մրցանակային երկրորդ տեղը, 1973-ին նշանակվել Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորի ասիստենտ, 1979-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի ֆիլհարմոնիկի երաժշտական մասի տնօրեն և այդ կոլեկտիվի հետ եռանդուն ու չափազանց արդյունավետ աշխատանք է կատարել. բազմաթիվ համերգային, այդ թվում՝ հյուրախաղային ելույթներ է ունեցել, բազմաթիվ ձայնագրություններ իրականացրել... Սակայն 2000 թվականին Օսլոյի համերգասրահի (Oslo Concert Hall-ի) ակուստիկայի առնչությամբ քաղաքի իշխանությունների հետ ունեցած վեճից հետո, հրաժարական է ներկայացրել[29]։
1992 թվականին Յանսոնսն ընդունվել է որպես Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հրավերքով աշխատող հիմնական դիրիժոր, ապա այդ նույն կարգավիճակով աշխատելով Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ LSO Live label-ի պատվերով ձայնագրել է Մալերի No. 6 սիմֆոնիան[30][31]։
1996-ի ապրիլին 53-ամյա դիրիժորը քիչ է մնացել՝ ինֆարկտից մահանա հենց դիրիժորական վահանակի վրա, «Բոհեմ»-ի վերջնամասը նվագավարելիս[32]։ Վերականգնվել է Շվեյցարիայում, իսկ որոշ ժամանակ անց Փիթսբուրգում վիրաբույժները նրա կրծքավանդակում հարմարեցրել են էլեկտրական խթանիչ՝ կրիտիկական պահերին սրտի աշխատանքն ապահովելու համար (ի դեպ, Յանսոնսի հայրը՝ անվանի դիրիժոր Արվիդ Յանսոնսը, 1984 թվականին մահացել է դիրիժորական վահանակի վրա, ինֆարկտից՝ Հալլեի նվագախումի համերգը նվագավարելու ժամանակ[33]։
1997-ին Յանսոնսը երեք տարվա աշխատանքային պայմանագիր է կնքել Փիթսբուրգի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական մասի տնօրեն աշխատելու համար, բայց պայմանագիրն անընդհատ նորացվել է, երկարաձգվել։ 2002-ին անվանի դիրիժորը հայտնել է, որ ինքնաթիռում՝ թռիչքի ժամանակ առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով[34] 2004 թվականին հրաժեշտ կտա պաշտոնին[35]։
2003/2004 տարեշրջանի սկզբին Յանսոնսն աշխատանքի է անցել որպես Բավարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր[36](պայմանագիրը սկզբնապես կնքվել է երեք տարի ժամկետով, յուրաքանչյուր տարեշրջանում առնվազն 10 շաբաթ աշխատելու պայմանով)[37][38]։ 2006-ի սեպտեմբերին պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2009-ի օգոստոս ամիսը[39], 2007-ի հուլիսին նորից է երկարաձգվել, այս անգամ՝ մինչև 2012-ի օգոստոս[40]։ Դրանից հետո պայմանագիրը մի քանի անգամ ևս նորացվել է, և դրա գործողության ժամկետը հասցվել է մինչև 2024 թվականը[41][42][43][44]։ Իր հիմնական պարտականությունները կատարելու հետ մեկտեղ՝ անվանի դիրիժորը կանոնավոր կերպով բարեգործական համերգներ է ղեկավարել և շարունակում է ղեկավարել՝ նվագախմբի նոր համերգասրահի շինարարությանն անհրաժեշտ գումարներ հայթայթելու նպատակով[45]։
Բավարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբում իր աշխատանքային պարտականությունների կատարումից ազատ որոշ շաբաթներ Յանսոնսը 2002-2015 թվականներին աշխատել է որպես Ամստերդամի Royal Concertgebouw Orchestra-ի (RCO) գլխավոր դիրիժոր[46][47][48][49]։ Այդտեղ իր վերջին համերգը նա նվագավարել է 2015 թվականի մարտի 20-ին, Նիդերլանդների թագուհի Մաքսիմայի ներկայությամբ[50]։
2006-ին Յանսենսը նվագավարել է Վիեննայի ֆիլհարմոնիկի ամանորյա համերգը, օրեր անց, ճանաչվելով տարվա արտիստ, այդ կապակցությամբ Կաննում արժանացել MIDEM-ի հատուկ մրցանակին։ 2007-ի հոկտեմբերին նա, դավանանքով լյութերական լինելով հանդերձ[51], Հռոմի Բենեդիկտոս 16-րդ պապի և 7 հազար այլ ունկնդիրների համար պապական Auditorio Paul VI սրահում նվագավարել է Բեթհովենի իններորդ սիմֆոնիայի կատարումը Բավարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կողմից։ Վիեննական ամանորյա համերգի նվագավարումը նրան է վստահվել նաև 2012 և 2016 թվականներին, ընդ որում՝ այդ համերգներից առաջինը հեռարձակվել է աշխարհի յոթանասուներեք, երկրորդը՝ ավելի քան իննսուն երկրներում, ունկնդրվել ու դիտվել շուրջ 50 միլիոն հեռուստադիտողների կողմից։
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Յանսոնսը ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կնոջից մի դուստր ունի, ով աշխատում է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։ Երկրորդ կնոջ հետ ապրում է պետերբուրգյան իր բնակարանում, որտեղ էլ հենց պահում պարտիտուրաների հարուստ հավաքածուն[52]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արվեստի ասպարեզում ձեռք բերած նվաճումների համար Մարիս Յանսոնսին շնորհվել են միջազգային բազմաթիվ պարգևներ, այդ թվում՝
- «Վաստակի համար» նորվեգական թագավորական շքանշան
- Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայի անդամի կոչում
- Վիեննայի Երաժշտության բարեկամների ընկերության անդամ
- Սուրբ Հալվարդի մեդալ (1996 թ.)[53]
- «Երեք աստղի» երկրորդ աստիճանի շքանշան, որ Լատվիայի բարձրագույն պետական պարգևն է (2006 թ.)
- «Վաստակի համար» բավարական շքանշան (2007 թ. և 2010 թ.)
- Գիտության և արվեստի համար բավարական Մաքսիմիլիան շքանշան (2007 թ. և 2010 թ.)
- Գիտությաn և արվեստի համար ավստրիակաn «Պատվո խաչ» շքանշան (2008 թ.)[54]
- «Գրեմմի» մրցանակ՝ Դմիտրի Շոստակովիչի No. 13 սիմֆոնիայի ձայնագրության համար (2006 թ.)՝ որպես լավագույն նվագախմբային կատարում
- Կաննի դասական պարգև՝ Midem-ի մրցանակ՝ որպես «Տարվա արտիստ» (2006 թ.)
- Գերմանական Phono Academy-ի Echo Klassik մրցանակ՝ որպես «Տարվա դիրիժոր» (2007 թ.)
- Գերմանական Opernwelt ամսագրի մրցանակ՝ որպես «Տարվա դիրիժոր» (2011 թ.)[55]
- Ernst von Siemens երաժշտական մրցանակ (2013)[56]
- «Սանկտ Պետերբուրգին մատուցած ծառայությունների համար» մեդալ (2013 թ.)
- Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Վաստակի համար մեծ խաչ և աստղ»[57]
- Նիդերլանդների Առյուծի շքանշանի ասպետ (2013 թ.)[58]
- 2017 թվականի նոյեմբերի 23-ի մամլո հաղորդագրությունում[59] Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերությունը հայտարարեց, որ Մարիս Յանսոնսին արժանացրել է իր ոսկե մեդալին, որը դասական երաժշտության ասպարեզում բարձրագույն պարգևներից մեկն է։ Մեդալը նրան հանձնվեց հայտարարման հենց հաջորդ օրը, Լոնդոնի Բարբիքան-հոլում Բավարական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի համերգի ժամանակ, աշխարհահռչակ դաշնակահար Միցուկո Ուչիդայի ձեռքով[60]։
- 2018 թվականին Մարիս Յանսոնսին շնորհվեց Բեռլինի ֆիլհարմոնիկի (Berliner Philharmoniker) պատվավոր անդամի կոչում[61]։
- 2019 թվականի ապրիլի 14-ին Զալցբուրգի Զատկական փառոտոնում նա ստացավ «Հերբերտ ֆոն Կարայան» մրցանակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Zum Tod von Mariss Jansons Ein Dirigent von Weltruhm — Deutschlandfunk Kultur, 2019.
- ↑ 5,0 5,1 5,2 Conductor emeritus Mariss Jansons 1943-2019 — Royal Concertgebouw Orchestra, 2019.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Mensenlinq // Mensenlinq
- ↑ 7,0 7,1 7,2 Le chef d’orchestre letton Mariss Jansons est mort (ֆր.) // Le Monde / J. Fenoglio — Paris: Societe Editrice Du Monde, 2019. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ 8,0 8,1 8,2 Mariss Jansons — France Musique.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 https://www.francemusique.fr/personne/mariss-jansons
- ↑ https://www.theguardian.com/music/2012/may/04/mariss-jansons-interview-fiona-maddocks
- ↑ 11,0 11,1 Mariss Jansons (գերմ.) // Wiener Zeitung — Wien: 2011.
- ↑ Ordensverleihung zum Tag der Deutschen Einheit — 2013.
- ↑ Bekanntgabe der Verleihungen vom 1. Oktober 2013 — president of Germany, 2013.
- ↑ Hohe Auszeichnungen für Mariss Jansons und Thomas Angyan — Vienna, 2007.
- ↑ Pasniedzot Triju Zvaigžņu ordeni diriģentam Marisam Jansonam Rīgas pilī 2006.gada 23.maijā (լատիշ.) // Latvijas Vēstnesis — Latvijas Vēstnesis, 2006.
- ↑ Дирижёру Марису Янсонсу вручен знак «За заслуги перед Санкт-Петербургом» (ռուս.) // Фонтанка.ру — 2013.
- ↑ Mariss Jansons(նորվ.) // Norsk biografisk leksikon — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ Dirigenten Mariss Jansons er død // NRK Nyheter — 2019.
- ↑ Dirigent Mariss Jansons geridderd (նիդերլ.) // Reformatorisch Dagblad — 2013.
- ↑ https://www.evs-musikstiftung.ch/en/prize/prize/archive/prize-winner-archive.html
- ↑ https://www.br-so.de/symphonieorchester/maestro-mariss-jansons/ — Bavarian Radio Symphony Orchestra.
- ↑ https://www.wienerphilharmoniker.at/orchestra/philharmonic-journal/blogitemid/1307
- ↑ https://www.berliner-philharmoniker.de/en/titelgeschichten/20172018/jansons-75/
- ↑ «Орфей. Сайт Российского государственного телерадиоцентра»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-01-ին։ Վերցված է 2019-05-15
- ↑ Умерла в 2003 году в Санкт-Петербурге, похоронена в одной могиле с мужем на Литераторских мостках Волковского православного кладбища. (Фото надгробного памятника) Archived 2017-03-11 at the Wayback Machine. [1]
- ↑ «Расположение надгробного памятника Арвида Янсонса и Ирены Янсонс на кладбище. Могила № 101»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-08-ին։ Վերցված է 2019-05-15
- ↑ Ludwig Heinrich (օգոստոսի 20, 2011)։ «Viele Werte sind verloren gegangen»։ Oberösterreichische Nachrichten։ Վերցված է օգոստոսի 21, 2011
- ↑ Colin Hughes (մայիսի 1, 1999)։ «Straight from the heart»։ The Guardian։ Վերցված է օգոստոսի 19, 2007
- ↑ Hugh Canning (հունվարի 15, 2006)։ «On the upbeat»։ The Times։ Վերցված է օգոստոսի 19, 2007
- ↑ Richard Morrison (դեկտեմբերի 6, 2003)։ «A hundred to one»։ The Times։ Վերցված է օգոստոսի 19, 2007 (չաշխատող հղում)
- ↑ Hugh Canning (հուլիսի 27, 2003)։ «Classical CD of the Week: Mahler: Symphony No 6»։ The Times։ Վերցված է ապրիլի 20, 2008
- ↑ Geoff Brown (ապրիլի 12, 2003)։ «Brave heart»։ The Times։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 17, 2011-ին։ Վերցված է փետրվարի 22, 2007
- ↑ Tom Service (փետրվարի 9, 2007)։ «It's good to have dreams»։ The Guardian։ Վերցված է փետրվարի 11, 2007
- ↑ Geoffrey Norris (սեպտեմբերի 12, 2002)։ «Musician, magician»։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից 2004-12-11-ին։ Վերցված է փետրվարի 24, 2007
- ↑ Mark Kanny (հունիսի 7, 2002)։ «Jansons to bid city adieu in '04»։ Pittsburgh Tribune-Review։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 8, 2009-ին։ Վերցված է մարտի 17, 2007
- ↑ Martin Kettle (հունվարի 30, 2004)։ «Prime Timer»։ The Guardian։ Վերցված է փետրվարի 3, 2007
- ↑ Hilary Finch (օգոստոսի 26, 2003)։ «Every performance is a brave new world»։ The Times։ Վերցված է փետրվարի 22, 2007
- ↑ Geoffrey Norris (մայիսի 6, 2004)։ «'I've decided to cut myself in two'»։ The Daily Telegraph։ Վերցված է ապրիլի 19, 2007(չաշխատող հղում)
- ↑ Vivien Schweitzer (սեպտեմբերի 22, 2006)։ «Mariss Jansons and Bavarian Radio Symphony to Make First US Tour Together in November»։ Playbill Arts։ Վերցված է ապրիլի 19, 2007
- ↑ «Mariss Jansons bleibt Chef»։ Der Tagesspiegel։ հուլիսի 11, 2007։ Վերցված է սեպտեմբերի 10, 2007
- ↑ "BR verlängert Vertrag mit Mariss Jansons" (press release). Bayerischer Rundfunk, 15 April 2011.
- ↑ «Mariss Jansons – Vertragsverlängerung bis 2018» (Press release)։ Bayerischer Rundfunk։ հունիսի 3, 2013։ Վերցված է հունիսի 16, 2013
- ↑ «Mariss Jansons bleibt bis 2021 Chefdirigent» (Press release)։ Bayerischer Rundfunk։ մայիսի 8, 2015։ Վերցված է մայիսի 19, 2015
- ↑ «MARISS JANSONS EXTENDS HIS CONTRACT WITH BAYERISCHER RUNDFUNK» (Press release)։ Bayerischer Rundfunk։ հուլիսի 18, 2018։ Վերցված է հուլիսի 18, 2018
- ↑ David Lister (ապրիլի 8, 2009)։ «Mariss Jansons: Maestro with a mission»։ The Independent։ Վերցված է մարտի 26, 2011
- ↑ Martin Cullingford, "Jansons confirmed as Royal Concertgebouw head". Gramophone, 17 October 2002.
- ↑ Guido van Oorschot, "Mariss Jansons to Succeed Riccardo Chailly at the Concertgebouw Orchestra". andante.com (overall website now defunct), 16 October 2002.
- ↑ «Mariss Jansons Bids Farewell» (Press release)։ Royal Concertgebouw Orchestra։ ապրիլի 22, 2014։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 24, 2014-ին։ Վերցված է ապրիլի 23, 2014
- ↑ Imogen Tilden (ապրիլի 22, 2014)։ «Mariss Jansons announces Royal Concertgebouw Orchestra departure»։ The Guardian։ Վերցված է ապրիլի 23, 2014
- ↑ «Koning en koningin bij afscheidsconcert Mariss Jansons»։ Nederlandse Omroep Stichting։ մարտի 20, 2015։ Վերցված է մարտի 21, 2015
- ↑ Markus Thiel (հոկտեմբերի 26, 2007)։ «Götterfunken im Vatikan»։ Müncher Merkur։ Վերցված է նոյեմբերի 10, 2007
- ↑ Richard Morrison (մարտի 31, 2006)։ «My other band's the Concertgebouw»։ The Times։ Վերցված է փետրվարի 3, 2007
- ↑ «Seks ble hedret med St.Hallvard-medaljen» (Norwegian)։ Norwegian News Agency։ մայիսի 15, 1986
- ↑ «Reply to a parliamentary question» (pdf) (German)։ էջ 1877։ Վերցված է դեկտեմբերի 27, 2012
- ↑ «Die Ergebnisse der jährlichen Kritikerumfrage von Opernwelt»։ Opernwelt (German)։ հոկտեմբերի 4, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-10-ին։ Վերցված է հոկտեմբերի 22, 2011
- ↑ «Preisverleihung 2013» (Press release)։ Ernst von Siemens Musikpreis։ հունիսի 4, 2013։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 27, 2013-ին։ Վերցված է հունիսի 16, 2013
- ↑ «Ordensverleihung zum Tag der Deutschen Einheit»։ bundespraesident.de (German)։ հոկտեմբերի 4, 2013։ Վերցված է հոկտեմբերի 3, 2013
- ↑ «Mariss Jansons Made A Knight of The Order of The Lion of The Netherlands»։ concertgebouworkest.nl։ նոյեմբերի 5, 2013։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 5, 2013-ին։ Վերցված է նոյեմբերի 5, 2013
- ↑ «Mariss Jansons awarded with the RPS Gold Medal»։ Royal Philharmonic Society։ նոյեմբերի 23, 2017։ Վերցված է նոյեմբերի 23, 2017
- ↑ «Goldmedaille der Royal Philharmonic Society London für Mariss Jansons» (Press release) (German)։ München: Bayerischer Rundfunk։ նոյեմբերի 23, 2017։ Վերցված է նոյեմբերի 23, 2017
- ↑ «Honorary Membership for Mariss Jansons»։ Berliner Philharmoniker։ 2018։ Վերցված է հունվարի 2, 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gilbert Kaplan, "Mad About Music: Mariss Jansons". WNYC-FM radio interview, 3 December 2006
- Մարիս Յանսոնս AllMusic կայքում
- Interview with Mariss Jansons, 2 November 1987
- Биография Янсонса на сайте симфонического оркестра Баварского радио Archived 2008-05-03 at the Wayback Machine.
|
- Հունվարի 14 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ռիգա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 1 մահեր
- 2019 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի շրջանավարտներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Ավստրիական «Գիտության և արվեստի համար» պատվո խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Լատիշ դիրիժորներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Լատիշ երաժիշտներ
- Լատվիայի հրեաներ