Արվիդ Յանսոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արվիդ Յանսոնս
Բնօրինակ անունլատիշ․՝ Arvīds Jansons
Ծնվել էհոկտեմբերի 10, 1914(1914-10-10)[1]
Լիեպայա, Grobin County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Երկիր Լատվիա և  ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 21, 1984(1984-11-21) (70 տարեկան)
Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և ջութակահար
Գործիքներջութակ
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԿրթությունՅազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, «Պատվո նշան» շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ,
, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ստալինյան մրցանակ
 Arvīds Jansons Վիքիպահեստում
Արվիդ Յանսոնսի և նրա կնոջ շիրիմները Սանկտ Պետերբուրգի Վոլկովյան գերեզմանատանը

Արվիդ Յանսոնս (Յանսոն) (լատիշ․՝ Arvīds Jansons, հոկտեմբերի 10, 1914(1914-10-10)[1], Լիեպայա, Grobin County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 21, 1984(1984-11-21), Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն), լատվիացի խորհրդային դիրիժոր, ջութակահար, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1976)[2], ստալինյան մրցանակի դափնեկիր (1951):

Անվանի դիրիժոր Մարիս Յանսոնսի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1914 թվականի հոկտեմբերի 10-ին (նոր տոմարով՝ հոկտեմբերի 23-ին, ըստ այլ աղբյուրների՝ հոկտեմբերի 24-ին[3]), լատվիական Լիբավա (ներկայումս՝ Լիեպայա) քաղաքում։

1929—1935 թվականներին սովորել է Լիեպայայի Ժողովրդական կոնսերվատորիայի ջութակի դասարանում։ 1931 թվականից՝ Լիեպայայի օպերայի և ֆիլհարմոնիայի նվագախմբի ջութակահար։ 1940 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես դիրիժոր՝ նվագավարելով Ֆ. Ռայմոնդի «Կապույտ դիմակ» օպերետը Լիեպայայի օպերային թատրոնում։

1940-1944 թվականներին սովորել է Ռիգայում՝ լատվիական կոնսերվատորիայում, ջութակի և կոմպոզիցիայի դասարաններում, միաժամանակ հանդես է եկել լատվիական ազգային օպերայում՝ որպես ջութակահար, ինչպես նաև հաճախել է Լեո Բլեխի նվագավարության պարապմունքներին։ 1944 թվականին դարձել է լատվիական օպերայի, 1946-ին՝ լատվիական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր։

1952 թվականին տեղափոխվել է Լենինգրադ՝ անվանի դիրիժոր Եվգենի Մռավինսկու հրավերով, դարձել վերջինիս ասիստենտը, որոշ ժամանակ անց՝ Լենինգրադի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորներից մեկը,իսկ 1964—1967 թվականներին՝ այդ նվագախմբի նաև ղեկավարը, նվագախումբ, որի հետ ելույթներ է ունեցել ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև արտասահմանյան մի շարք երկրներում։ Հաճախ Արվիդ Յանսոնսին հրավիրել են նվագավարելու արտասահմանյան երկրների նվագախմբերի, մասնավորապես՝ Տոկիոյի նվագախմբի կատարումները։

1965 թվականից նա եռանդուն կերպով մանկավարժական գործունեություն է ծավալել, վարպետության դասեր տվել Գերմանիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում... 1965—1975 թվականներին ղեկավարել է դիրիժորական վարպետության միջազգային դասընթացները Վայմարում։ 1972—1984 թվականներին աշխատել է Լենինգրադի Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայում՝ որպես օպերա-սիմֆոնիկ նվագավարության ամբիոնի վարիչ։

Նրա որդին՝ Մարիսը, նույնպես անվանի դիրիժոր է։

Արվիդ Յանսոնսը մահացել է 1984 թվականի նոյեմբերի 21-ին, Մանչեսթրում, համերգի ժամանակ՝ Հալլեի նվագախմբի կատարումներից մեկը նվագավարելիս ինֆարկտ ստանալու պատճառով[4]։ Հուղարկավորվել է Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգի) Վոլկովյան գերեզմանատանը[5]։

Ձայնագրությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մելոդիա» (ԽՍՀՄ)

Caprice Records (sv), Sweden

  • Հիլդինգ Ռոզենբերգ; Ջութակի No. 2 կոնցերտը, Ստոկհոլմ թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբ

Ռադիոարխիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

BBC

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://snl.no/Arvid_Jansons
  2. Арвид Янсонс հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  3. "Театральная Энциклопедия. драма опера балет оперетта цирк эстрада драматург режиссёр". Արխիվացված from the original on 2013 թ․ ապրիլի 28. Retrieved 2013 թ․ ապրիլի 25.
  4. Tom Service talks to conductor Mariss Jansons | Music | The Guardian
  5. "Волковское кладбище, Музей-некрополь "Литераторские мостки"". Արխիվացված է the original 2013 թ․ հուլիսի 22-ին. Retrieved 2019 թ․ մայիսի 18.
  6. Статья об Арвиде Янсонсе на сайте «Театральная Энциклопедия».
  7. Янсонс Арвид Кришевич (1914—1984)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • М. Янсонс. Арвид Янсонс. — СПб., 1994
  • Arnolds Klotiņš: Lemma Jansons, Arvīds, in: Oxford Music Online, Oxford : Oxford University Press
  • Alexsei V. Vulʹfson: Arvid Jansons : vospominanija o čeloveke i muzykante. Sankt-Petersburg : Izdat. Kompozitor, 1994.
  • Inga Reča: Jansonu dzimta : Arvīds, Iraīda, Mariss, Ilona. Riga : Likten̦stāsti, 1999.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]