Բոհեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բոհեմ (այլ կիրառումներ)
Անրի Լևի «Մոմյուս», սրճարան Փարիզում (աջից), որտեղ սիրել է հավաքվել մայրաքաղաքային բոհեմը, 1849

Բոհեմ (ֆր.՝ bohème, բառացի` գնչուական), կյանքի ոչ կանոնավորված, էքսցենտրիկ ոճ, որ բնորոշ է մտավորականության որոշակի հատվածի կամ նրանց, ովքեր վարում են համանման կյանք[1][2]։ Այն մտավորականության և հասարակական այլ խավերի` թատերական, գրական շրջանների շերտավորումն է, արվեստի, թատերական գործիչների շրջանակը, որ սովորաբար ապրում է անհաստատ եկամտով։ Բոհեմական կյանք վարողները կարող են փոքր-ինչ արկածախնդիր կյանքով ապրել, ազատ սիրո կողմնակիցներ են, շատ դեպքերում ակամա հայտնվում են աղքատության մեջ։ Առավել ապահով բոհեմական շրջանակը հաճախ անվանում են «բարձր բոհեմ» (ֆր.՝ Haute bohème):

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսերենում գնչուներին տրվող անվանում է (ֆր.՝ bohémiens), որ նշանակում է Բոհեմիայի բնակիչներ` բոհեմցիներ։ Բոհեմիան պատմական շրջան է ներկայիս Չեխիայի տարածքում, որտեղ միջնադարում բազմաթիվ գնչուներ են ապրել, այսինքն` արվեստի ներկայացուցիչների` դերասանների, երաժիշտների անհաստատ կյանքը համեմատվել է գնչուների կյանքի հետ։

Եզրը ծագել է Ֆրանսիայում 19-րդ դարի երկրորդ կեսին և հանրաճանաչություն է ձեռք բերել Անրի Մյուրժեի «Դրվագներ բոհեմական կյանքից» վեպի հրատարակումից հետո (1849)[1]։ Ֆրանսիական գրական բոհեմական կյանքի մասին պատմա-սոցիոլոգիական կարևոր վերլուծություն է գրել Սեսար Գրանյան (1964)։

Դրսևորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Богема». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «glossary.ru». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոհեմականություն Արխիվացված 2012-02-21 Wayback Machine