Ջորջ Սել
| Ջորջ Սել | |
|---|---|
| Բնօրինակ անուն | անգլ.՝ George Szell |
| Ծնվել է | հունիսի 7, 1897[1][2][3][…] Բուդապեշտ, Հունգարիա[4] |
| Երկիր | |
| Մահացել է | հուլիսի 30, 1970[1][2][3][…] (73 տարեկան) Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4] |
| Գերեզման | Arlington Memorial Park[5] |
| Ժանրեր | դասական երաժշտություն |
| Մասնագիտություն | դիրիժոր, դասական դաշնակահար, կոմպոզիտոր, համալսարանի դասախոս, երաժշտական գործիքավորող, ռեժիսոր, դաշնակահար և երաժիշտ |
| Գործիքներ | դաշնամուր |
| Աշխատավայր | Նոր Դպրոց և Հանս Այսլերի անվան բարձրագույն երաժշտական դպրոց |
| Լեյբլ | Epic Records և His Master's Voice? |
| Կրթություն | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան և Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց (1910)[6] |
| Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
| Պարգևներ | |
Ջորջ Սել (անգլ.՝ George Szell, հունիսի 7, 1897[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիա[4] - հուլիսի 30, 1970[1][2][3][…], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4]), գերմանացի և ամերիկացի դիրիժոր, դաշնակահար, մանկավարժ և կոմպոզիտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Սելը ծնվել է հունգարա-հրեական ընտանիքում։ Մեծացել է Վիեննայում, որպես դաշնակահար սովորել Ռիխարդ Ռոբերտի մոտ՝ Ռուդոլֆ Սյորկինի հետ միաժամանակ, ում հետ նա հետագայում երկարատև համագործակցել է[7]։ Նա Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստների համալսարանում Օյսեբիուս Մանդիչևսկու հետ սովորել է կոմպոզիցիայի և երաժշտության տեսություն։ Որոշ ժամանակ սովորել է նաև Մաքս Ռեգերի հետ Լայպցիգի կոնսերվատորիայում։ 10 տարեկանում հանդես է եկել որպես դաշնակահար, իսկ 14 տարեկանում կատարել իր ստեղծագործությունները։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սելը որպես դիրիժոր առաջին անգամ հանդես է եկել 1914 թվականին Բեռլինի Բլյուտներ նվագախմբի հետ։ Մինչև 1916 թվականը նա Բեռլինի Թագավորական ներկայացումներ օպերային թատրոնի երկրորդ դիրիժորն է եղել, իսկ 1917-1918 թվականներին եղել է Ստրասբուրգի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր։ 1919-1924 թվականներին աշխատել է Պրահայում, Դարմշտադում և Դյուսելդորֆում, 1924-1929 թվականներին ղեկավարել է Գերմանիայի պետական օպերայի նվագախումբը և միաժամանակ եղել Բեռլինի Բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր։ 1929-1937 թվականներին եղել է Նոր գերմանական թատրոնի երաժշտական ղեկավար և Պրահայի Գերմանական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր։ 1932 թվականից ղեկավարել է եվրոպական խոշոր սիմֆոնիկ նվագախմբեր՝ Վիեննայի, Բեռլինի, Լոնդոնի ֆիլհարմոնիան և այլն։ Սելը 1936-1939 թվականներին եղել է Գլազգոյի Շոտլանդական ազգային նվագախմբի և միևնույն ժամանակ Հաագայի Ռեզիդենց նվագախումբի գլխավոր դիրիժոր[8]։ 1938-1939 թվականների թատերական խաղաշրջանի ժամանակ աշխատել է Ավստրալիայում և ղեկավարել տեղի ռադիոյի նվագախումբը[8][8]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սելը ռոմանտիկ դիրիժոր է եղել. նրա երաժշտության տեմպը ճկուն էր՝ արտահայտիչ ռուբատոյով (իտալ.՝ rubato): Սելի երգացանկը հսկայական է, հիմնականում կատարել է մոնումենտալ կոմպոզիցիաներ՝ սիմֆոնիաներ. այդ թվում Ֆրանց Շուբերտի մեծ «Դո մաժորը» (ֆրանսերեն՝ C-dur), Բեթհովենի 3-րդ սիմֆոնիան («Հերոսական»), Սերգեյ Պրոկոֆևի 5-րդ սիմֆոնիան։
Սելը 1916 թվականին հեղինակել է նվագախմբի համար իր սեփական թեմայով վարիացիաներ, 1920 թվականին՝ Քնարական նախերգանքը, դաշնամուրային կվինտետ և ստեղծագործություններ դաշնամուրի համար։
Շրջագայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սելը բազմաթիվ համերգային շրջագայություններ է ունեցել Եվրոպայում և ԱՄՆ-ում։ 1939 թվականից ապրել է ԱՄՆ-ում և1946 թվականին քաղաքացիություն է ստացել[7]։ Ղեկավարել է ամերիկյան առաջատար նվագախմբերը, իսկ 1942-1946 թվականներին աշխատել է Մետրոպոլիտեն օպերայում[9]։ Նա 1946 թվականին ստանձնել է Քլիվլենդի նվագախմբի ղեկավարությունը, որը Սելի գլխավորությամբ դարձել է աշխարհում լավագույններից մեկը։ 1957-1965 թվականներին այդ նվագախմբի հետ շրջագայել են եվրոպական երկրներում, ինչպես նաև 1965 թվականին եղել են ԽՍՀՄ-ում։ Ելույթներ է ունեցել բազմաթիվ երաժշտական փառատոներում, այդ թվում՝ Զալցբուրգում[8]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի նոյեմբերին դասական երաժշտության մասին բրիտանական BBC ամսագրի (անգլ.՝ BBC Music Magazine) անցկացված հարցման հիման վրա, որը աշխարհի տարբեր երկրների 100 դիրիժորների վերաբերյալ էր և որում ընդգրկված էին այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Դեվիս Կոլինը՝ (Միացյալ թագավորություն), Վալերի Գերգիևը (Ռուսաստան), Գուստավո Դուդամելը (Վենեսուելա), Մարիս Յանսոնսւ (Լատվիա)։ Սելը բոլոր ժամանակների քսան ամենանշանավոր դիրիժորների ցուցակում 14-րդն է եղել[10]։ Սելը դասվել է «Գրամաֆոն» (անգլ.՝ Gramophone) ամսագրի Փառքի սրահում[11]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սելը մահացել է 1970 թվականին։ Թաղված է Ջորջիայի Սենդի-Սպրինգս քաղաքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #134535383 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ CARLA, Conservatory Archive Records Leipzig with Additions (գերմ.): Datenbank zu Personen am Leipziger Konservatorium (1843-1918) — 2024.
- 1 2 Rosenberg, Donald (2000). «The Cleveland Orchestra story : second to none». Gray & Co. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
- 1 2 3 4 «The Arts». Arno Press. 1978. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «classical music - andante - proper conduct». web.archive.org. 2007 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «BBC - Press Office - Carlos Kleiber voted greatest conductor of all time». www.bbc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ https://www.gramophone.co.uk/halloffame
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «George Szell». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
{{cite web}}: Text "American musician" ignored (օգնություն) - «George Szell». AllMusic (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
{{cite web}}: Text "Biography, Albums, Streaming Links" ignored (օգնություն) - «Wayback Machine». web.archive.org. 2006 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
- «- the european archive : item page: lp-00759_BeG - Johannes Brahms -». web.archive.org. 2011 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Սել» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Հունիսի 7 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 30 մահեր
- 1970 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի դասական երաժիշտներ
- Գերմանացի դաշնակահարներ
- Գերմանացի դասական երաժիշտներ
- Գերմանացի դիրիժորներ
- Գերմանացի մանկավարժներ
- Հունգարացի դիրիժորներ
- Հունգարացի կոմպոզիտորներ