Զալցբուրգի փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զալցբուրգի փառատոն
Salzburger Festspiele 2012 - Jedermann.jpg
Տեսակերաժշտական փառատոն
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Առաջինը1920
ՀիմնադիրՄաքս Ռայնհարդ, Հուգո ֆոն Հոֆմանսթան, Ռիխարդ Շտրաուս և Ernst Lothar?
salzburgerfestspiele.at և salzburgfestival.at
Salzburger Festspiele Վիքիպահեստում

Զալցբուրգի փառատոն (գերմ.՝ Salzburger Festspiele), ամառային երաժշտական ամենամյա փառատոն Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում, աշխարհում առավել հայտնի փառատոներից մեկն է։ Փառատոնի ծրագրի մեջ մտնում են հիմնականում ակադեմիական երաժշտության համերգներ և երաժշտա-թատերական ներկայացումներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1877 թվականից Զալցբուրգում ոչ կանոնավոր կերպով կազմակերպվել են երաժշտական փառատոներ։ Փառատոնի պատմության նոր դարաշրջանը սկսվել է 1920 թվականին։ Փառատոնի զարգացման համար մեծ ջանքեր են ներդրել գրող Հուգո ֆոն Հոֆմանսթանը, կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսը, երաժտագետ և դաշնակահար Ռուդոլֆ Ռետին, ռեժիսոր Մաքս Ռայնհարդը, ձևավորող Ալֆրեդ Ռոլերը, Վիեննայի պետական օպերայի տնօրեն Ֆրանց Շալկը և այլք[1]։ Սկզբնական շրջանում փառատոնի ծրագրի մեջ ընդգրկվել են կամերային ու սիմֆոնիկ համերգներ, 1922 թվականին ներկայացվել է Մոցարտի չորս օպերա[2]։ Սկզբում ծրագրում գերազանցապես ավստրո-գերմանական կոմպոզիտորների ստեղծագործություններ են ընդգրկվել (Մոցարտ, Շտրաուս, Գլյուկ)։ Հետագա տարիներին ծրագրում ընդգրկվել են այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ ևս, փառատոնի շրջանակներում կայացել են համաշխարհային պրեմիերաներ։

Փառատոնին մասնակցել են 20-րդ դարի խոշորագույն դիրիժորներ Արտուրո Տոսկանինին, Բրունո Վալտերը, Վիլհելմ Ֆուրտվենգլերը, Հերբերտ ֆոն Կարայանը և այլք։ 1967 թվականից Զալցբուրգում կազմակերպվում է նաև Զալցբուրգի Զատկի փառատոնը, որի հիմնադիրը Կարայանն է։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլասիդո Դոմինգոն, Դիանա Հալերը, Աննա Նետրեբկոն, Ֆրանչեսկո Մելին «Տրուբադուր» օպերայի նոր բեմականացմանը, 2014

Համաշխարհային նշանակության մի շարք պրեմիերաներ կայացել են փառատոնի շրջանակներում։ Դրանցից են Կառլ Օրֆի «Անտիգոնան» (1952), Գոթֆրիդ ֆեն Էյնեմի «Պրոցեսը» (1953)։ 1965 թվականին այստեղ ներկայացվել է Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերան (դիրիժոր՝ Հերբերտ ֆոն Կարայան)։ Փառատոնի՝ տարբեր տարիների բեմադրություններից են Ռիխարդ Շտրաուսի «Կինն առանց ստվերի» (1992), Ստրավինսկու «Թեթևսոլիկի արկածները» (1994), Լիգետիի «Մեծ մերտվիարխ» (1997) գործերը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զալցբուրգի փառատոնը 2017 թվականին վաճառել է մոտ 27 միլիոն եվրոյի տոմսեր, իսկ փառատոնի անուղղակի եկամուտը Զալցբուրգի համար կազմել է մոտ 183 միլիոն եվրո։ Ուղղակի և անուղղակի ձևով մոտ 77 միլիոն եվրո հարկ է վճարվել փառատոնի արդյունքում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lütteken Laurenz (2014)։ Richard Strauss: Musik der Moderne (գերմաներեն)։ Reclam։ էջ 138։ ISBN 978-3-15-010973-1 
  2. Eisen Cliff, Keefe Simon P., eds. (2006)։ The Cambridge Mozart Encyclopedia։ Cambridge: Cambridge University Press։ էջ 443։ ISBN 978-0-52185-659-1 
  3. «Report Salzburg Festival: Economic engine, excellence infusion for the location»։ Wirtschaftskammer Salzburg։ հունիսի 28, 2017։ Վերցված է մայիսի 16, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]