Մաքս Ռեգեր
Մաքս Ռեգեր | |
---|---|
![]() |
|
Ի ծնե անուն | գերմ.՝ Johann Baptist Joseph Maximilian Reger |
Նաև հայտնի է որպես | Max Reger |
Ծնվել է | մարտի 19, 1873[1][2][3][4][5] Բրանդ, Տիրշենրոյտ, Վերին Պֆալց, Բավարիա, Գերմանական կայսրություն |
Երկիր | ![]() |
Մահացել է | մայիսի 11, 1916[1][2][3][4][5] (43 տարեկանում) Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգեհոնահար, դիրիժոր, դաշնակահար, երաժիշտ, երաժշտագետ, համալսարանի պրոֆեսոր, Երգեհոն և երաժշտական մանկավարժություն |
Գործիքներ | երգեհոն, դաշնամուր և Երգեհոն |
Մաքս Յոհանն Բապտիստ Յոզեֆ Ռեգեր (մարտի 19, 1873[1][2][3][4][5], Բրանդ, Տիրշենրոյտ, Վերին Պֆալց, Բավարիա, Գերմանական կայսրություն - մայիսի 11, 1916[1][2][3][4][5], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1]), գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար, դաշնակահար և դիրիժոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1890-1893 թվականներին կոմպոզիցիա է պարապել Հ. Ռիմանի մոտ։ Դասավանդել է Մյունխենում (1905 թվականից, երգեհոն և կոմպոզիցիա), Լայպցիգում (1907-1916, կոմպոզիցիա), Մայնինգենում ղեկավարել պալատական կապելլան (1911-1914)։ Ստեղծագործել է բոլոր ժանրերում, բացի երաժշտական-բեմականից։ Ռեգերի ոճը ձևավորվել է, գլխավորապես, Բախի (որին ձոնել է «Բախի հիշատակին» երգեհոնային սյուիտը, 1894-1895), Բրամսի երաժշտության, նաև Վագների հարմոնիայի ազդեցությամբ։ Ժանրերի և ձևերի ընտրության (հնագույն սյուիտ, պրելյուդ և ֆուգա, կոնչերտո գրոսսո), պոլիֆոնիկ մտածողության գերակշռության մեջ արտահայտվել են Ռեգերի նեոկլասիցիստական միտումները, հատկապես վերջին երկերում՝ Կոնցերտ նվագախմբի համար հնագույն ոճով (1912), Մոցարտի թեմայով վարիացիաներ և ֆուգա նվագախմբի համար (1914)։ Ռեգերի ստեղծագործությունը յուրատիպ կապող օղակ է արևմտաեվրոպական ուշ ռոմանտիզմի և 20-րդ դարի կլասիցիստական հոսանքների միջև։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118598988 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Find a Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 International Music Score Library Project — 2006.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |