Ռուդոլֆ Սերկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռուդոլֆ Սյորկինից)
Ռուդոլֆ Սերկին
Դիմանկար
Ծնվել էմարտի 28, 1903(1903-03-28)[1][2][3][…]
ԾննդավայրԽեբ, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6]
Մահացել էմայիսի 8, 1991(1991-05-08)[1][2][3][…] (88 տարեկան)
Մահվան վայրGuilford, Ուինդհեմ շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ
ԳերեզմանChrist Church Cemetery[7]
Քաղաքացիություն Ավստրիա և  ԱՄՆ
Մասնագիտությունդաշնակահար, երաժիշտ և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրՔերտիսի անվան երաժշտական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներPeter Serkin?
 Rudolf Serkin Վիքիպահեստում

Ռուդոլֆ Սերկին[9], (անգլ.՝ Rudolf Serkin; մարտի 28, 1903(1903-03-28)[1][2][3][…], Խեբ, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5][6] - մայիսի 8, 1991(1991-05-08)[1][2][3][…], Guilford, Ուինդհեմ շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկացի դաշնակահար և ուսուցիչ։

Նրա նվագները տարբերվում են դասական ավանդույթների ամբողջականությամբ և ճշտությամբ։ Նա հայտնի է որպես 20-րդ դարում Բեթհովենի մեծագույն մեկնաբան[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Էգերում՝ Բոհեմիայի թագավորությունում (այժմ Հեբ, Չեխիահրեաների ընտանիքում։ Նա երգիչ Մորդկո Սյորկինի և Ավգուստի Շերգելի որդին է[11]։ 9 տարեկանում նրան ուսման նպատակով ուղարկել են Վիեննա[12], որտեղ նա սովորել է Յոզեֆ Մարքսի (կոմպոզիցիա) և Ռիխարդ Ռոբերտի (դաշնամուր) մոտ և 12 տարեկանում իր առաջին ելույթն է ունենում Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբում։ 1918-1920-ական թվականներին Սյորկինը սովերել է Առնոլդ Շյոնբերգի մոտ և ակտիվորեն մասնակցել շենբերգյան հասարակության մասնավոր երաժշտական ներկայացումների, կազմակերպել է նորագույն երաժշտության համերգներ։

1920 թվականից նա հաստատվել է Բեռլինում, պարբերաբար համերգներ է տվել Գերմանիայում և եվրոպական այլ երկրներում՝ ինչպես մենահամերգներով, այնպես էլ դուետներով՝ ջութակահար Ադոլֆ Բուշի և Բուշի քառյակի հետ (Հետագայում Սյորկինը ամուսնանում է Բուշի դստեր՝ Իռենի հետ)։ Գերմանիայում նացիստների իշխանության գալուց հետո Սյորկինն ու Բուշի ընտանիքը տեղափոխվել է Շվեյցարիա։ 1930-ական թվականների ողջ ընթացքում Սյորկինը և Բուշը ակտիվորեն ելույթներ են ունեցել ԱՄՆ-ում, իսկ 1936 թվականին նա ունենում է իր առաջին համերգը՝ Նյո Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ Արտուրո Տոսկանինիի ղեկավարմամբ, իսկ 1937 թվականին Քարնեգի հոլում ունենում է իր առաջին մենահամերգը։ Այս ելույթները, որոնք հանդիպում էին քննադատների էնտուզիազմին, թույլ են տալիս Սյորկինին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հաստատվել ԱՄՆ-ում։

ԱՄՆ-ում առաջվա նման Սյորկինը ելույթներ է ունենում և ձայնագրվում, իսկ 1972 թվականի մարտին Յոհաննես Բրամսի առաջին կոնցերտի ժամանակ տոնում է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբում իր 100-րդ ելույթը։

Որպես ուսուցիչ՝ նա և Բուշը 1951 թվականին Մարլբորոյում հիմնում են երաժշտության և երաժշտական փառատոների ամառային դպրոց, որը նպաստել է ԱՄՆ-ում կամերային կատարողականության զարգացմանը։ Երկար ժամանակ նա Կուրտիսի երաժշտության ինստիտուտում դասավանդել է դաշնամուր, իսկ 1968-1976-ական թվականներին ղեկավարել է այն։

Սյորկինի ստեղծագործագործությունների ուղենիշը կազմել է Կլաուդիո Աբադոյի ղեկավարմամբ Լոնդոնում ձայնագրված Մոցարտի դաշնամուրային կոնցերտի ցիկլը։ Հարկ է նշել, որ Սյորկինը խորը մեկնաբանել է Բեթհովենի, Բրամսի ստեղծագործությունները։

Սյորկինի ձայնագրումների մեջ պաշտոնական մեծ ճանաչում է ձեռք բերել Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ համատեղ իրականացված Բրամսի թավջութակի և դաշնամուրի համար երկու սոնատների ձայնագրությունը, որն արժանացել է «Գրեմմի» մրցանակի (1984) ՝ որպես տարվա լավագույն կամերային ձայնագրություն։

Արժանացել է մասնագիտական և պետական մրցանակների, այդ թվում՝ Ազատության նախագահական մեդալի, որը ԱՄՆ-ում ամենաբարձր պարգևներից մեկն է։

Նրա յոթ երեխաներից ճանաչում է ձեռք բերել ամերիկացի դաշնակահար Պիտեր Սյորկինը[13]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանում հրատարակված 2-CD-ում Բեթհովենի № 5 կոնցերտի (1941 թվականին Նյու Նորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ձայնագրված) «դիրիժորը Բրունո Վալտերն է», իրականում նվագում է Ռուդոլֆ Սյորկինը, սակայն ոչ մի երգաշարում դրա մասին գրված չէ[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. Find A Grave — 1996.
  8. https://www.evs-musikstiftung.ch/en/prize/prize/archive/prize-winner-archive.html
  9. Американский вариант произношения: см. Pronouncing Dictionary of Music and Musicians
  10. «The 25 Essential Beethoven Recordings: Rudolf Serkin Plays Sonatas | Beethoven Awareness Month». WQXR (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  11. Henahan, Donal (1991 թ․ մայիսի 10). «Rudolf Serkin, 88, Concert Pianist, Dies». The New York Times. 0362-4331. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  12. Facebook, Twitter, Show more sharing options, Facebook, Twitter, LinkedIn (1991 թ․ մայիսի 10). «Piano Genius Rudolf Serkin Is Dead at 88». Los Angeles Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. Stephen Lehmann, Marion Faber Rudolf Serkin: A Life. — Oxford University Press, 2003-01-16. — 361 с. — ISBN 978-0-19-535144-6
  14. Recorded Performances of Bruno Walter
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Սերկին» հոդվածին։